Միշել Մոնտեն
Մարդկանց, ասում է հին հունական իմաստությունը, տանջում են ոչ թե հենց իրերը, այլ այն պատկերացումները, որ նրանք ստեղծել են իրերի մասին: Եվ եթե մեկնումեկը կարողանար պարզել, որ դա ճիշտ է, դրանով նա չափազանց շատ բան արած կլիներ մեր մարդկային թշվառ վիճակը թեթևացնելու համար:
Չէ՞ որ եթե մեր մեջ տառապանքներն իսկապես ծնվում են մեր բանականությունից, ուրեմն թվում է, թե մեզնից է կախված կամ դրանց լիովին զանց առնելը, կամ բարիքի վերածելը: Եթե իրերն իրենց դնում են մեր տրամադրության տակ, ինչո՞ւ դրանք լիովին չենթարկել մեզ և չհարմարացնել մեր սեփական շահերին: Եվ եթե այն, ինչ մենք համարում ենք չարիք ու տառապանք, ինքնին ոչ չարիք է և ոչ էլ տառապանք, այլ սոսկ մեր երևակայությունն է դրանք օժտում հիշյալ երանգներով, ապա ոչ այլ ոք, քան մենք ինքներս կարող ենք դրանք փոխարինել իրենց հականիշով:
Ունենալով ընտրություն կատարելու ազատություն, չենթարկվելով որևէ կողմնակի ճնշման, մենք, այնուամենայնիվ, անսովոր անմտություն ենք դրսևորում՝ նախապատվությունը տալով մեզ համար ամենաաննպաստ դրությանը և հիվանդությանը, աղքատությանն ու խայտառակությանը հավելելով դառնությունն ու խորշանքը, մինչդեռ կարող էինք դրանք հաճելի դարձնել. չէ՞ որ ճակատագիրը մեզ լոկ հումք է մատուցում, որին ձև ու տեսք տալը վերապահված է մեզ:
Ուրեմն, եկեք տեսնենք, թե կարելի՞ է արդյոք ապացուցել, որ այն, ինչը մենք չարիք ենք կոչում, ինքնին այդպիսին չի, կամ ծայրահեղ դեպքում, ինչ էլ որ լինի, հենց մեզնից է կախված նրան ուրիշ երանգ, ուրիշ կերպարանք տալը, քանզի ամեն ինչ, ի վերջո, դրան է հանգում:
Եթե մեզ ահ ու սարսափ ներշնչողի բուն էությունը ինքնին հատուկ լիներ մեր գիտակցության մեջ ներմուծվելը, ապա այն պետք է հավասարապես և նույն կերպով ներմուծվեր նաև մյուսների գիտակցության մեջ, քանզի բոլոր մարդիկ նույն ցեղից են և բոլորը շատ, թե քիչ չափով օժտված են ճանաչման ու դատողության նմանատիպ ընդունակություններով և միջոցներով: Սակայն միևնույն բաների վերաբերյալ պատկերացումների այն տարբերությունը, որ նկատվում է մարդկանց մոտ, ակնհայտորեն ապացուցում է, որ այդ պատկերացումները մենք կազմում ենք ոչ այլ կերպ, քան ըստ մեր հակումների. ինչ-որ մեկը հնարավոր է, որ երջանիկ պատահականությամբ դրանք ընկալի իրենց իսկական էությանը համապատասխան, բայց հազարավոր ուրիշ մարդիկ դրանցում տեսնում են միանգամայն ուրիշ, տարբեր էության:
***
Մենք մահը, աղքատությունն ու տառապանքը համարում ենք մեր վատթարագույն թշնամինները: Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ հենց նույն մահը, որ ոմանք համարում են բոլոր սարսափներից ամենասարսափելին, ուրիշների համար միակ փրկությունն է այս կյանքի զրկանքներից, բարձրագույն կարիք, մեր ազատության ակունքը, կատարյալ ու վերջնական փրկությունը չարից: Եվ այն դեպքում, երբ ոմանք ահ ու դողի մեջ սպասում են վերահաս մահին, ուրիշներն այն ավելի բերկրալի են համարում, քան կյանքը…
Իսկ հասարակ խավին պատկանող ինչքա՜ն մարդկանց գիտենք, ովքեր ոչ հասարակ ու հեշտ, այլ ծանր խայտառակությունով, երբեմն էլ սոսկալի տանջանքներով ուղեկցվող մահվան հանդեպ հոգու այնպիսի արիություն են պահպանել (ոմանք համառությունից, ոմանք հոգևոր պարզությունից), որ նրանց մոտ սովորական հոգեվիճակի հետ համեմատած ոչ մի փոփոխություն չի նկատվել:
Նրանք կարգադրություններ են արել իրենց տնային գործերի վերաբերյալ, հրաժեշտ են տվել բարեկամներին, երգել են, հանդես եկել ժողովրդին ուղղված ճառերով՝ դրանք համեմելով անգամ կատակներով, և համարյա Սոկրատեսի պես խմել են իրենց ընկերների կենացը: Նրանցից մեկը, երբ նրան տանում էին կախաղանի մոտ, հայտարարեց, որ ինքն այդ փողոցով չի գնա, քանի որ կարող է հանդիպել այն կրպակատիրոջը, որը հին պարտքերի համար իր օձիքը բաց չի թողնի: Մեկ ուրիշը դահճին խնդրել է չդիպչել իր վզին, որպեսզի ծիծաղից չուշաթափվի, այնքան որ վախենում է խուտուտից:
Երրորդն իրեն խոստովանեցնող քահանային, որն ասում էր, թե երեկոյան ինքը սեղան կնստի մեր փրկչի հետ, պատասխանել է. «Այդ դեպքում ինքներդ գնացեք, ինչ վերաբերում է ինձ, ապա ես պասի մեջ եմ…»:
Ես միանգամայն հավանություն եմ տալիս վարմունքին այն տարեց պրելատի, որը լիովին իրեն ազատել է իր քսակի, եկամուտների ու ծախսերի մասին հոգալուց՝ հանձնարարելով դա իր հավատարիմ ծառաներից մեկին, և երկար տարիներ անցկացրեց այդպես՝ իր գործերին անիրազեկ, ասես կողմնակի անձ:
Ուրիշի բարօրության հանդեպ հավատը բավականին ծանրակշիռ փաստարկ է սեփականի օգտին, և նմաններին սովորաբար հովանավորում է աստված: Ինչ վերաբերում է հիշյալ պրելատին, այլուրեք ես չեմ տեսել այնպիսի կարգուկանոն, ինչպես նրա տանը, ինչպես ոչ մի տեղ այլևս չեմ տեսել, որ տնտեսությունը վարեին նման արժանապատվությամբ և հմտությամբ:
Երջանիկ է նա, ում ունեցվածքի կառավարման կամ բազմապատկման հոգսը չի կտրում նրան իր բնավորությանն ու կերտվածքին ավելի հարմար, ավելի հանգիստ ու հաճելի զբաղմունքներով:
Եվ այսպես, և՛ ունևորությունը, և չունևորությունը կախված են այն պատկերացումներից, որ մենք ունենք դրանց մասին. հարստությունը, ինչպես որ փառքն ու առողջությունը, գրավիչ ու հրապուրիչ է այնքանով միայն, որքանով այդպիսին է դիտվում ունեցողների կողմից: Յուրաքանչյուրն ապրում է լավ կամ վատ, նայած այն բանին, թե ինքն ինչ է մտածում այդ առթիվ:
Գոհ է ոչ թե նա, ում ուրիշներն են հորջորջում այդպիսին, այլ նա, ով ինքն է իրեն համարում այդպիսին: Եվ առհասարակ այս հարցում ճշմարիտ կարելի է համարել տվյալ մարդու սեփական կարծիքը միայն… Ճակատագիրը մեզ ոչ բարիք է բերում, ոչ չարիք, այլ մատուցում է միայն մեկի և մյուսի հումքը և այն արգասավորող սերմերը: Մեր հոգին, որ այս տեսակետից առավել զորեղ է, քան ճակատագիրը, օգտագործում ու կիրառում է դրանք ըստ իր հայեցողության, այսպիսով հանդիսանալով միակ պատճառն ու տնօրինողը իր երջանիկ կամ թշվառ կացության:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.