Ֆեյսբուքում ակտիվորեն քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնին հրաժեշտի տալու թեման:
Այսպես, Կարեն Քոչարյանը գրել է.
«Ոնց որ, թե այսուհետ համազգային շուրջպարը կայանալու է ոչ թե Արագածի շուրջ բոլորը, այլ Արտաշատի ու Արարատի ձկնաբուծական լճերի շրջանագծով»:
Այս գրառմանը որպես մեկնաբանություն՝ օգտատեր Արմեն Ամիրբեկյանը գրել է.
«Մարդը խաչ քաշեց /դրեց/ Հայաստանի վրա ու գնաց»:
***
Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Աղվան Հովսեփյանի դարաշրջանն ավարտվում է
Վաղն ավարտվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը այդ պաշտոնի համար երկրորդ անգամ Հովսեփյանի թեկնածությունը չի առաջադրի, որովհետև մեզանում շնորհակալություն հայտնում են միայն հեռացող պաշտոնյային:
Դատախազության համակարգում՝ Աղվան Հովսեփյանն ազդեցություն ունի, սակայն այդ ազդեցությունը բնավ էլ չի օգտագործվել նոր որակի կառավարում իրականացնելու համար:
Հասարակության գիտակցության մեջ՝ դատախազությունն ամենևին էլ չի ասոցացվում արդարության, օրենքի պաշտպանության հետ:
Ասեմ ավելին՝ դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների նման, ասոցացվում է պատժիչ մեքենայի հետ, որն անզոր է իշխանության և օլիգարխիայի, սակայն ամենազոր՝ խեղճ ու անպաշտպան մարդու հանդեպ:
Նույն այս դատախազության վերահսկողությամբ՝ մարդու սպանության մեջ մեղադրվողը կարող է ազատ շրջել, ինքնուրույն տեսակետ ունեցողը՝ մնալ ճաղերի հետևում:
Երբ ասում եմ դատախազություն՝ հիշում եմ Մարտի 1-ի շինծու գործը, որը պղպջակի նման տրաքեց դատարաններում:
Իհարկե, չեմ պնդում, որ այլ դատախազի պարագայում՝ այդ խարանը կմաքրվի դատախազության ճակատից, որովհետեւ պետությունում որակապես ոչինչ չի փոխվել: Իսկ այդ պարագայում՝ նոր գլխավոր դատախազը հույսեր չի ծնելու, ընդամենը իր անուն-ազգանունով ամբողջացնելու է այն պատմաշրջանը, որը գուցե կոչվի իրավական նիհիլիզմ»:
Կարծիքներ կան, որ նոր դատախազ կնշանակվի կամ Լիսկայի տղայի գործը հորով-մորով արած Գևորգ Կոստանյանը, կամ՝ Երևանի դատախազ Հրաչ Բադալյանը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.