«Գլոբալ կարատ» ՍՊԸ-ն, որը Սիերա Լիոնեում հիմնված հանք է, Սիերա Լիոնեի արևելյան մասի երեք տարբեր հատվածներում ադամանդի և ոսկու հանքեր շահագործելու լիցենզիա ունի: Ամբողջական տարածքը, որտեղ ընկերությունն իրականացնում է իր ադամանդի և ոսկու հանքային գործողությունները, կազմում է մոտավորապես 810 հազար հա: Այս վայրերի ամբողջական պաշարը գնահատվում է մոտավորապես 10 հազար տոննա ոսկի և մոտավորապես 9.6 միլիոն կարատ ադամանդ` 10 մետր խորության վրա: Ընկերության հիմնադրումից հետո վերջին տարիների ընթացքում «Գլոբալ կարատ» ընկերությունը ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ հանքային գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես՝ ընկերությունն ունի էքսկավատորներ, բուլդոզերներ, բարձիչներ և այլ անհրաժեշտ մեքենաներ միջին գործողությունների համար: Այնուամենայնիվ, գործողությունների քանակը արդյունավետ, ժամանակակից դարձնելու նպատակով ավելացնում է եկամտաբերությունը», – սա «Ձորագյուղ» ԱԿ բիզնես նախագծից մի հատված է:
Բիզնես նախագծի առաջին օրինակը գտնվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Այն հեղինակել է հենց «Ամերիաբանկը»` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի պատվերով, ինչի դիմաց վերջինս վճարել է 6 հազար դոլար: Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ բանկը բիզնես նախագիծը գրել է, որպեսզի հնարավորություն ունենա Աշոտ Սուքիասյանին ավելի քան 12 մլն դոլարի վարկ տրամադրել: Ընդհանրապես, բանկի կազմած բիզնես ծրագիրն ասես 19-րդ դարի «ոսկու տենդի» (gold rush) պատմություն լինի: Պարզվում է` Աֆրիկայում` Սիերա Լիոնեում, 10 մետր խորության վրա թաղված է 10 հազար տոննա ոսկի և 9.6 մլն կարատ ադամանդ: Իսկ «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիսայանին միլիոնավոր դոլարների վարկ է տալիս, որ նա գնա, այդ ոսկին ու ադամանդը բերի Հայաստան: Տարօրինակ է, որ բիզնես նախագծում «Ամերիաբանկի» ղեկավարները նման «գաղտնիքի» մասին հիշատակել են: Տեսնես ինչո՞ւ նրանք միանգամից մի քանի բահով չեն մեկնել Աֆրիկա: Չէ՞ որ հողն ընդամենը 10 մետր փորելով` նրանք աներևակայելի կարողության տեր կդառնային: Ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում հարցաքննվել է «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Հենց նա է զբաղվել Աշոտ Սուքիասյանի վարկով: Թե ինչ հարցեր է տվել քննիչը և ինչ պատասխաններ ստացել, դեռևս անհայտ է: Զարմանալի է, բայց առայժմ չեն հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և AMERIA GROUP (CY) LIMITED-ի տնօրեն, բանկի խորհրդի անդամ Անդրեյ Մկրտչյանը: Բանկի նշյալ երեք պաշտոնյաներն անմիջական առնչություն են ունեցել վարկային այս պատմության հետ ու դրա պատասխանատուներն են: Գործարար Փայլակ Հայրապետյանը ամիսներ առաջ մեզ տված հարցազրույցում մի տեղեկություն էր հայտնել, որը երկար ժամանակ չգիտեինք՝ ինչպես հրապարակել: Իրականում, ուսումնասիրելով «Ամերիաբանկի» գրած բիզնես նախագիծը և վարկային պատմության մանրամասները, անհնար է այլ եզրահանգման գալ` «Ամերիաբանկի» ղեկավար անձանցից որոշ անձինք խիստ շահագրգռված են եղել, որ այդ վարկը դուրս գրվի:
Բիզնես նախագծում նշված է. « …Բավականին վերջերս «Ձորագյուղ» ՍՊԸ-ն մեծ մասնակցություն է ցուցաբերել «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի աշխատանքներում, որը Սիերա Լիոնեում կազմավորված ոսկու և ադամանդի հանք է… », «… Ընկերությունը առևտրական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ: 2008թ. «Ձորագյուղ» ՍՊԸ-ն ընդլայնեց իր բիզնես հետաքրքրությունները հանքարդյունաբերության մեջ և մեծ ուշադրության արժանացավ «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ի կողմից… » և այլն: Նշված կեղծ տեղեկություններն ինչպես են տեղ գտել բիզնես ծրագրում, միայն «Ամերիաբանկին» է հայտնի: Բիզնես նախագծում առկա կեղծ տվյալները բազմաթիվ են: Ի՞նչ նպատակով է բանկը դրանք հորինել:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նշյալ բիզնես ծրագրի հիման վրա հատկացրել է 10,7 մլն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ «Ձորագյուղ» ՍՊԸ-ն նույն ծրագրով ստանձնել է պարտավորություններ, թե երբ եւ ինչի վրա է ծախսելու հատկացվելիք վարկը: «Ամերիաբանկը» չի վերահսկել, թե ինչպես է վարկառուն գումարները ծախսում: Բայց այսքանով հանդերձ` բանկի սեփականատերերը եւ ղեկավարությունը շարունակում են իրացնել Փայլակ Հայրապետյանի՝ իրենց բանկում գրավադրված գույքը:
Նրանք ամեն ինչի վրա աչք են փակել, որպեսզի այդ վարկը տրվի, եւ արագ-արագ իրացվեն վարկային միջոցները: Փայլակ Հայրապետյանը պատմել էր, որ երբ Աշոտ Սուքիասյանին հարցրել է, թե ինչ է արել բանկից վերցրած փողը, վերջինս սկսել է թվարկել. « … Վարկի հինգ տոկոսն էլ ատկատ եմ տվել բանկին»:
Ադամանդագործ Սուքիասյանին տրամադրված վարկի 5 տոկոսը կազմում է մոտ 600 հազար դոլար: Չգիտեմ՝ իրավապահներն այս ուղղությամբ քննչական գործողություններ կատարե՞լ են, բայց այս հրապարակումից հետո դա անել պարտավոր են:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.