Մասնագետների խոսքերով, Ադրբեջանի իշխանությունները խիստ թերագնահատում են երկրում տարածված թմրամոլության մակարդակը և անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրում իրադրությունը փոխելու համար:
Թմրամոլության հետ կապված գլխավոր խնդիրը Աֆղանստանից ներկրվող հերոինն է: Ռուսաստան և այլ եվրոպական երկրներ տանող մաքսանենգային ճանապարհներից մեկն անցնում է Ադրբեջանի տարածքով, և ինչպես բնորոշ է «տարանցիկ երկրներինե, թմրամիջոցների հասանելիության հետևանքով, այստեղ թմրամոլության մակարդակի աճ է գրանցվել:
ՙԹմրամոլության խնդիրը սկսեց մեծ մասշտաբներ ձեռքբերել Խորհրդային Միության փլուզումից հետո: Այն ավելի լայն տարածում գտավ անկախության հաստատումից հետո, երբ սահմաններն այլևս նախկին խստությամբ չէին վերահսկվում՚, — նշում է Ադրբեջանի նախկին գլխավոր նարկոլոգ, ներկայում Պետական հակաթմրանյութային հանձնաժողովի անդամ Արազ Ալիքյուլիևը: Թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովի խոսքերով` 8 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում ընդամենը 25 հազար թմրամոլ կա:
Սակայն մասնագետները պնդում են, որ թմրամոլների իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է: ՙՊաշտոնական վիճակագրությունը ներառում է միայն նրանց, ովքեր բուժվել են նարկոլոգիական դիսպանսերներում կամ հարկադիր վերականգնողական բուժում են ստացել: Սակայն կան բազմաթիվ թմրամոլներ, ովքեր ընդհանրապես բուժում չեն ստանում կամ ոչ պաշտոնապես են բուժվումե, — նշում է Ադրբեջանի Հանրապետական Նարկոլոգիական դիսպանսերի բաժանմունքներից մեկի ղեկավար Աֆեթ Մամեդովան: ՙԸնդունված միջազգային պրակտիկայի համաձայն` թմրամոլության մակարդակի առավել իրատեսական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է պաշտոնական վիճակագրության տվյալները բազմապատկել 10 անգամ: Ստացվում է, որ Ադրբեջանում թմրամոլների թիվը հասնում է 250 հազարի՚:
Պաշտոնական վիճակագրությունը զանազան ապօրինի թմրամիջոցների տարատեսակների վերաբերյալ տվյալներ չի տրամադրում, սակայն փորձագետների խոսքերով` երկրում և, հատկապես, երիտասարդության շրջանում վտանգավոր տարածում է ստացել հերոին տեսակի թմրադեղն օգտագործողերի թիվը:
Բաքվի գլխավոր նարկոլոգ Լյուդմիլա Ջաֆարովան ասում է, որ «մեկ տասնամյակ առաջ հերոին օգտագործում էին հիմնականում քառասունն անց մարդիկ, մինչդեռ այժմ այս թմրամիջոցն օգտագործում են 18-20 տարեկան երիտասարդները£ Ժամանակին հերոինը հասանելի էր միայն հարուստ մարդկանց, սակայն այսօր թմրանյութերի գներն այնքան ցածր են, որ դրանք հասանելի են բոլորինե: Ջաֆարովան նշում է, որ թմրամոլների մեջ երեխաներ էլ են հանդիպում: «Վերջերս ծնողները սկսել են բերել 13-14 տարեկան դպրոցականների, ովքեր մի քանի անգամ մարիխուանա են փորձելե, — ասում է նա:
Բժիշկը պատմում է, որ Ադրբեջանում փոքր թիվ են կազմում թմրամոլների համար նախատեսված վերականգնողական կենտրոնները, իսկ երկարաժամկետ բուժումն ընդհանրապես անհասանելի է: Ներկայում թմրամոլների թունազերծման շրջանը տևում է 21 օր, սակայն Ջաֆարովան պնդում է, որ նրանց անհրաժեշտ է 6-ամսյա հոգեբանական աջակցություն, ինչի շնորհիվ բուժման արդյունավետությունը կբարձրանա ավելի քան 50 տոկոսով:
Հերոին օգտագործող Արիֆը պատմում է, որ կարճատև բուժման արդյունքում թմրամոլությունը միշտ վերադառնում է: ՙԵրկու անգամ բուժվել եմ Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերում, և յուրաքանչյուր 21-օրյա բուժման շրջանի համար 1000 դոլար եմ վճարել: Սակայն երկու անգամ էլ, բուժումից դեռ մեկ ամիս չանցած, վերադառնում էի թմրամիջոցներ օգտագործելուն, որովհետև երբ մարմինն այլևս թմրանյութերի պահանջ չի զգում, ապա ուղեղը, միևնույն է, պահանջում է: Թմրամոլությունը վերջնականապես թողնելու համար կամ ահռելի կամքի ուժ է պետք ունենալ կամ անհրաժեշտ է օգնություն ստանալ: Որպես կանոն, ինձ նման թմրամոլները երկուսից էլ զուրկ են լինում՚, — ասում է նա:
Մասնագետների խոսքերով, հերոին օգտագործող թմրամոլների բուժումը ժամանակ է պահանջում, իսկ Ջաֆարովան կարծում է, որ անհրաժեշտ է պետական նոր վերականգնողական կենտրոն հիմնել, որտեղ բուժվող թմրամոլներին համապատասխան աջակցություն կտրամադրվի առավել երկարաժամկետ կտրվածքով կայուն առողջական վիճակ ապահովելու համար: «Բավական չէ միայն օրգանիզմը թմրանյութերից մաքրելը: Վերականգնման հիմքը հոգեբանական աջակցությունն է, որպեսզի այս մարդիկ կարողանան վերադառնալ ակտիվ, աշխատանքային գործունեության: Ընտանեկան հոգեթերապիան նույնպես կարևոր էե, — ասում է նա:
Մամեդովան իր հերթին նշում է, որ եթե կառավարությունն իսկապես թմրամոլների համար վերականգնողական կենտրոններ կառուցելու մտադրություն ունենա, ապա այստեղ աշխատող հոգեբույժների և մասնագետների նախապատրաստման համար երկար ժամանակ չի պահանջվի: Այնուամենայնիվ, Ադրբեջանի առողջապահության նախարարությունը նման վերականգնողական կենտրոն հիմնելու մտադրություն չունի: Պետական հակաթմրանյութային հանձնաժողովի անդամ Արազ Ալիքյուլիևը պնդում է, որ կառավարությունը պարզապես ի վիճակի չի լինի հոգալ այդ կենտրոնի կամ այնտեղ տրամադրվող բուժման համար անհրաժեշտ ծախսերը:
ՙՄիջազգային պրակտիկայում թմրամոլության բուժումն ամսական կտրվածքով արժե 700-800 դոլար, իսկ բուժման ողջ շրջանը տևում է մոտ 2 տարի: Արդյունքում` բուժման արժեքը կազմում է ավելի քան 16 հազար դոլար: Այս պահին պարզապես միջոցներ չկան նման վերականգնողական կենտրոն հիմնելու համար, որը ենթադրում է ոչ միայն կենտրոնի շինության կառուցումը, այլև` բուժանձնակազմի ընդլայնումը և մասնագետների որակավորման բարելավումը՚, — նշում է Ալիքյուլիևը:
Այթեն Ֆերհադովա, www.var.az կայքի թղթակից
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ՙԿովկասյան լրատու՚ պարբերականից (www.iwpr.net)
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 14:21Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 17:46Ադրբեջանցիները պահանջում են ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.