Անցյալ տարվա աղքատ բերքահավաքից հետո ընդունված բազմաթիվ բարեփոխումների շնորհիվ` Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում կտրուկ փոփոխություններ է ակնկալում, սակայն իրենք` գյուղատնտեսները, պակաս լավատեսական են տրամադրված: ՙԱնցյալ տարի պատշաճ բերք չունեցանք, և, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտը ծանր վիճակում է: Գյուղերում իրավիճակը շատ բարդ է, գյուղատնտեսներն իրենց ապահով չեն զգում՚, — ասում է Հրանտ Առաքելյանը, ով տասը հեկտար տարածքով ագարակային տնտեսություն ունի Արարատի շրջանի Լուսառատ գյուղում:
2010-ին հողագործները բախվեցին ոռոգման ջրի, թունաքիմիկատների և գյուղատնտեսական սարքավորումների վարձակալման բարձր գների խնդրին:
Հայաստանում գործող 330 000 ագարակային տնտեսությունների մեծ մասը, որոնք ստեղծվեցին սեփականաշնորհման գործընթացի արդյունքում, որպես կանոն, ընդամենը մեկ կամ երկու հեկտար հողատարածք ունեցող ագարակներ են, որոնք դժվարությամբ են հոգում այս անսպասելի ծախսերը: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 12 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի գնաճը կազմել է 40-50 տոկոսով, իսկ մրգի գինը աճել է 4-5 անգամ:
ՙԳյուղատնտեսությունը սկսեց ուշադրություն գրավել, երբ խնդիրների ծավալները ճգնաժամային մակարդակի հասան, ինչը լրջորեն անդրադարձավ ոչ միայն անապահով և միջին խավերի, այլ նաև կառավարության բարձրագույն օղակների վրա: Նրանք սկսեցին գիտակցել, որ այն ազդում է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրադրության վրա, այլ նաև սպառնում է իրենց քաղաքական հեղինակությանը՚, — նշում է «Այլընտրանքե հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:
Իրավիճակով անհանգստացած` նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգեց նախարարներին մեկնել գյուղական վայրեր` խնդրի պատճառներն ուսումնասիրելու նպատակով: Դեկտեմբերին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվեց «Արտֆուդե պահածոների գործարանի նախկին տնօրեն Սերգո Կարապետյանը, ով գյուղատնտեսության երկու փոխնախարարներին փոխարինեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի երիտասարդ շրջանավարտներով:
Գյուղատնտեսության ոլորտում հետագա ցնցումների ազդեցությունը մեղմելու նպատակով` կառավարությունը հանձնարարեց բանկերին բարելավել գյուղատնտեսական վարկերի պայմանները, ինչպես նաև վերացրեց ներմուծվող գյուղատնտեսական սարքավորումների, պարարտանյութերի և թունաքիմիկատների համար գանձվող ավելացված արժեքի հարկը: Առաքելյանի խոսքերով, չնայած այս միջոցառումներին, գյուղատնտեսության ոլորտը անցյալ տարվա նման շարունակում է ոչ շահութաբեր մնալ:
«Եթե անցյալ տարի ծախսել եմ 1,16 միլիոն դրամ (3160 դոլար), ապա այս տարվա ծախսերս կազմել են 1,25 միլիոն դրամ: Խաղողի տարեկան բերքը կազմում է 10-12 տոննա, 1 կգ-ի վաճառքի գինը`130 դրամ, սա նշանակում է, որ արտադրանքը նույնիսկ իր ինքնարժեքը չի փոխհատուցում, իսկ շահույթի մասին խոսք անգամ լինել չի կարողե, — ասում է նա:
Փորձագետներն իրենց հերթին ասում են, որ անցյալ տարի [իշխանությունների կողմից] տրված հանձնարարություններից շատերը չեն իրականացվել:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը կասկած է հայտնում, որ գյուղատնտեսական բարեփոխումները բախվել են կառավարության հետ սերտ կապեր ունեցող ազդեցիկ գործարարների շահերի հետ: «Ներմուծողների և տեղական արտադրողների շահերի բախումը թույլ չի տալիս հետամուտ լինել իրական գյուղատնտեսական բարեփոխումների իրականացմանը: Այժմ ներմուծողները վերահսկում են իշխանության բոլոր լծակները, նրանք ստեղծել են մի արատավոր օղակ, որտեղ ներմուծված ապրանքների քանակը երեք անգամ գերազանցում է արտահանումների մակարդակըե, — ասում է նա:
Պաշտոնյաները պնդում են, որ բարեփոխումները պարզապես ցուցադրական իմաստ չեն կրում, և որ ներմուծված գյուղատնտեսական սարքավորումների ու թունաքիմիկատների` հարկերից ազատումը անմիջական դրական ազդեցություն է ունեցել սննդամթերքի գների վրա: «Անկախությունից ի վեր, առաջին անգամ հայ հողագործը զգում է, որ պետությունը լուրջ և հիմնավոր կերպով սկսում է զբաղվել գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծմամբ: Նախարարությունը ավելի շատ է համագործակցում գյուղատնտեսի հետ, և մենք պետք է հաստատվենք այս դերում: Միայն կոնկրետ գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի վերադարձնել հողագործի վստահությունըե, — հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Կառավարական որոշման համաձայն` ապրիլից հայկական բանկերը սկսել են ցածր` 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Վարկի 4 տոկոսը մարվում է պետական սուբսիդավորման հաշվին, իսկ լեռնային և սահմանամերձ գոտիներում բնակվող հողագործներին տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս: Մինչդեռ անցյալ տարի գյուղատնտեսական վարկի միջին տարեկան տոկոսադրույքը կազմում էր 22 տոկոս: (Տես`«Վարկային ճգնաժամը ծանր կացության մեջ է դրել հայ գյուղատնտեսինե հոդվածը):
Չնայած բանկերն արդեն ավելի քան 11 միլիոն դոլարի չափով սուբսիդավորած գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, իրենք` հողագործները պնդում են, որ ստացած միջոցները, միևնույն է, չեն բավականացնում:
«Այդ միջոցները բոլորին հասանելի չեն: Անձամբ ես չեմ բողոքում, այս ծրագրով 2,2 միլիոն դրամի չափով երկու տարվա վարկ եմ ստացել, բայց այն բավարար չէ հողը մշակելու համար: Մենք ոչ թե տարվա մեկ եղանակի համար նախատեսված, այլ երկարաժամկետ` 5-7 տարվա կտրվածքով տրվող ավելի մեծ վարկերի կարիք ունենքե, — ասում է Առաքելյանը: Նրա խոսքերով` ներկա պահին գլխավոր խնդիրը ոռոգման ջրի բարձր գինն է, որի մեկ խորանարդ մետրն արժե 11 դրամ:
Այնուամենայնիվ, գյուղատնտեսության նախարարությունն այս տարի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների 10 տոկոսանոց աճ է կանխատեսում: «Ես լիովին բավարարված չեմ բարեփոխումների իրականացման արագությամբ, բայց գործընթացը շարունակվում է, և կարծում եմ` մենք տարին կավարտենք դրական ցուցանիշներով, — հույս է հայտնել Կարապետյանը:
Նաիրա Մելքումյան, ազատ լրագրող
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ՙԿովկասյան լրատու՚ պարբերականից (www.iwpr.net)
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.