Այսօր Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին ծեծով մահվան հասցրած Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստն էր:
Նիստի ընթացքում հրապարակվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը. բանն այն է, որ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր բերել նիստը դռնփակ անցկացնելու առաջարկով, սակայն Վճռաբեկը մերժել էր: Դատական նիստն ընթանալու է դռնբաց:
Այս նիստին ամբաստանյալ Սարկիսովի պաշտպան Ժ. Հարությունյանը նաև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին մեղադրելով կողմնակալության համար: Դատարանը մերժեց միջնորդությունը, և դատական նիստը շարունակվեց նույն դատավորի նախագահությամբ:
Այս փաստը վրդովեցրեց պաշտպանական կողմին, և ամբաստանյալն ու իր պաշտպանը հրաժարվեցին պատասխանել դատարանի հարցերին: Դատավորը նախազգուշացրեց պաշտպանին, որ դատարանը ստիպված կլինի դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ պաշտպան Ժ. Հարությունյանի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, քանի որ դատավարության ընթացքում տրված հարցերին չպատասխանելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրում է համարվում:
Որպես վկա դատարան էին հրավիրվել հանգուցյալ Զարուհի Պետրոսյանի 3 համակուրսեցիները: Գործով անցնող մյուս վկաների բացակայության պատճառով դատաքննությունը հետաձգվեց, դատարանը որոշեց հաջորդ նիստին վկաներին բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ ամուսնու ծեծի հետևանքով: Երիտասարդ կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է այս գործի քննությանը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.