Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր և հետևել իրավիճակին մեր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ: Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:
Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության, այս մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացված մեր բազմաբնույթ բողոքներից հասարակական լայն հնչեղություն են ձեռք բերել միայն այն դիմումները, որոնք վերաբերում են Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանը: Մեր դիմումատուները ակնկալում են մեր գնահատականները հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Որքանո՞վ էր իրավչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը:
2. Արդյո՞ք ոտնահարվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մարդկանց իրավունքները:
3. Իրավակա՞ն է եղել արդյոք մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր համակարգի ներդրման որոշումն ու գործընթացը:
4. «Կոմայգու» տարածքում տևական ժամանակ առկա պոռնկությունից և այլասերված դրսևորումներից մարդկանց իրավունքներն ու բարոյականությունը պաշտպանելու բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ:
5. Օրինակա՞ն է արդյոք Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող շինարարությունը:
6. Իրավաչա՞փ էին արդյոք Ոստիկանության գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Վերոհիշյալ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ առաջիկայում առանձին հայտարարություններով հանրությանը կներկայացվեն մեր գնահատականները, հիմնավորումներն ու առաջարկությունները: Հայաստանյան օրենսդրության հստակ արգելքները և Օմբուդսմենների գործունեության միջազգային փորձը ստիպում է որոշակիորեն դանդաղել մեր իրավական և հրապարակային գնահատականներում: Ըստ մեր օրենքի՝ պետք է սպառել համապատասխան պետական մարմնի հետ դիրքորոշումների և հիմնավորումների ճշտման գործընթացը: Բացի այդ, անհրաժեշտ է բազմակողմանի և հավասարակշռված ուսումնասիրել նշված խնդիրներից յուրաքանչյուրը, որպեսզի Օմբուդսմենի գնահատականները զերծ լինեն օրվա զգայականությունից, միակողմանիությունից և մասնագիտական ցանկացած թերացումից: Վերջապես, մինչ գնահատականներ հրապարակելը անհրաժեշտ է գործել կառուցողական դաշտում և համապատասխան պետական մարմինների հետ գտնել մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետ լուծումներ, և միայն վերջիններիս անտեղի համառության պարագայում հրապարակել մեր գնահատականներն ու լուծումները:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.