«Ես ուսուցչուհի եմ, օգտվում եմ սոցփաթեթներից: Իմ սոցփաթեթի գումարը 52 հազար դրամ է ՝ բացառապես առողջության և 80 հազար դրամ հանգստի, առողջության, վարկի և նմանատիպ ծախսերի համար: Այս տարի ես նախընտրեցի հանգիստը: Գնացի «Armane» տուրիստական կենտրոն: Ինձ ներկայացվեց ցուցակ, որում 80 հազ դրամի դիմաց գրված էր, թե որ հանգստյան վայրում 2 հոգով և քանի օր կարող ենք հանգստանալ: Ընտրեցի Աղվերանի «Կարին» հանգստյան տունը, և « Armane»-ից ինձ ասացին, որ 80 հազար դրամով կարող ենք 2 հոգով 3 օր օգտվել հանգստավայրի ծառայություններից: Սակայն դա դեռ առաջին ու փոքր խաբեությունն էր»,- Armversion.am-ի հետ զրույցում պատմում է ուսուցչուհի Իսկուհի Դալլաքյանը:
Տիկին Իսկուհին վստահել է «Armanen»-ին և չի մանրամասնել, թե որքան արժե «Կարին» հանգստյան տանը հաճախորդի մեկ օրվա հանգստյան վարձը, որի պատճառով, երբ հանգստյան տանը հասկացել է, թե իրեն խաբել են, արդեն ուշ է եղել:
Այսպես, ուսուցչուհին պարզել է, որ «Կարին»-ում մեկ անձը մեկ օրում վճարում է 9000 դրամ , հետևաբար 2 անձի համար պետք է վճարել 18 հազար:
Ստացվում է, որ 3 օր հանգստյան տանն անցկացնելու համար 2 անձը պետք է վճարեին ոչ թե 80, այլ 54 հազար դրամ: «Զանգահարեցի «Armane», և ինձ ասացին, որ իրենք այդպես են որոշել, ես պայմանագիրը ստորագրել եմ , իրենք այլևս ոչ մի օր չեն կարող ավելացնել»,- պատմում է տիկին Իսկուհին և նշում, որ հետո երբ հետ է եկել, գնացել է տուրիստական գործակալություն ՝պարզաբանում ստանալու համար:
Գործակալությունից ասել են՝ կճշտենք: « 3 օր ինձ տարան- բերեցին և 21- րդ դարում վերջապես 3 օր անց կարողացան ճշտել, որ ես, իրոք, ունեմ 80 հազար դրամ»,- ասում է ուսուցչուհին և տեղեկացնում, որ քանի որ բանկը միանվագ չի փոխանցում իր սոցփաթեթի 80 հազ դրամը, այլ յուրաքանչյուր ամիս, 11 հազար դրամ, ուստի ինքը բանկին կներկայացնի փաստաթուղթ, որ հանգստացել է 54 հազ-ի չափով, և 26 հազարը բանկն այլևս չի փոխանցի, այսինքն հարցը լուծվել է իր հետևողականության շնորհիվ:
«Փաստորեն եթե ես բողոք չներկայացնեի, ապա 26 հազար դրամը կյուրացներ տուրիստական գործակալությունը, որովհետև դժվար թե այդ գումարը փոխանցվեր հանգստյան տանը: Հիմա, փաստորեն, իմ խնդիրը լուծվել է, ուղղակի իմ աչքի առաջ բազմաթիվ մարդիկ խաբվեցին տուրիստական գործակալությանը, քանի որ նրանք ինձ նման միամտաբար չէին հարցրել, թե ինչ արժե այս կամ այն հանգստավայրում մեկ օր հանգստանալը»,- ասում է տիկին Իսկուհին:
Armversion.am— ը կապ հաստատեց նաև Աղվերանի «Կարին» հանգստյան տան հետ, որի տնօրեն Կարապետ Պողոսյանը նշեց, թե ուղևորներին տուրիստական ընկերությունը տալիս է ուղեգիր, որում միայն նշված է լինում, թե քանի օր պիտի ուղևորը մնա իրենց մոտ, սակայն դրա վրա նշված չի լինում, թե որքան գումար է վերջինս վճարել գործակալությանը: Մինչդեռ տիկին Իսկուհին մեզ հետ զրույցում նշել է, որ Կարին»-ում են նկատել, որ իր գումարը 80 հազար է, իսկ հանգստանալու համար գործակալությունը ընդամենը 3 օր է նշել ուղեգրի մեջ:
Ուստի պարոն Պողոսյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք իրենց հետաքրքիր չէ, թե տուրիստական գործակալությունը ճիշտ է ներկայացնում հաճախորդներին իրենց ծառայությունների գումարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե սխալ և ոչ մատչելի գներ ներկայացվեն, ապա հանգստյան տունը հաճախորդներ կկորցնի: Պարոն Պողոսյանը նշեց. «Մտավախություն չունենք, որովհետև, օրինակ, եթե մեզ մոտ հաճախորդը մնում է 3 օր, ապա մենք դա բազմապատկում ենք 9-ով, և դրա 10 տոկոսը ուղարկում տուրիստական գործակալությանը, ես գործակալության հետ ուրիշ գործ չունեմ»:
Իսկ առհասարակ պարոն Պողոսյանը գտնում է, որ սոցփաթեթներին իրենք իրենցով արդեն իսկ ավանտյուրա են, քանի որ միայն մեկ փաստաթուղթ ստորագրելու համար մարդը ստիպված է լինում նախ վճարել 1900 դրամ, ապա բանկին ևս 4000 դրամ՝ պայմանագիր կնքելու համար, իսկ եթե հաշվի առնենք, որ յուրաքնչյուր տարի սոցփաթեթով հանգստյան տներ են գնում մոտ 150 հազ մարդ, ապա ստացվում է, որ բանկը շահում է 250 մլն դրամ:
Լիանա Կարապետյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.