Այսօր, հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11.00-ի սահմաններում BMW X5 մակնիշի սև գույնի 77 DD 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մալաթիա փողոցում հարվածել է LADA 20 010 մակնիշի 700 LO 07, Mitsubishi IO մակնիշի 22 LT 791 համարանիշի, Wolkswagen Tuareg մակնիշի, Biora մակնիշի 10 OQ 022 ավտոմեքենաներին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ըստ տեղեկությունների, փախուստի դիմած BMW X5 ավտոմեքենան պատկանում է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն «Բազազ Արտեմ» մականվամբ՝ Սիմոն Հակոբյանին:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթի-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը՝ Սաշիկ Սարդարյանի գլխավորությամբ, Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության խմբերը, ինչպես նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները և դեպքի վայրը միայն վերջիններիս շնորհիվ է, որ ոստիկանությունը կարողանում է վերցնել իր վերահսկողության տակ:
Նշված փողոցում երթևեկություն ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի վայր են ժամանել նաև վնասված ավտոմեքենաների ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Նշված BMW X5-ը հայնտաբերելու համար հայտարարվել է հետախուզում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանության օպերատիվ քննչական խումբը Մեծարենցի փողոցի վրա գտնվող «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Ս. Հակոբյանի տանը խուզարկությամբ հայտնաբերել է զենք զինամթերք, և դրանց օրինականությունը պարզելու համար քննիչն առգրավում է հայտնաբերվածը:
Հակոբյանի տան մոտ հավաքվածները պատմել են, որ առավոտյան ոստիկանները ժամանել են նշված տուն՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի սանկցիայով խուզարկություն կատարելու: Վ. Հակոբյանը, տեսնելով ոստիկանության աշխատակիցներին, BMW X5-ով դիմել է փախուստի՝ ստեղծելով ողջ վթարը:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.