Վերջին երկու ամսում ուսումնասիրել եմ հայկական բանակի դեմ ուղղված ադրբեջանական մամուլում և լրատվությունում տեղ գտած հոդվածներն ու նյութերը և եկել այն եզրակացության, որ մեր հարևան երկրում հայոց բանակը ներկայացվում է որպես թույլ, անկազմակերպ, անկարգապահ ու հարկադրանքով ծառայող մարդկանց մի համախումբ, որոնք վախենում են հզոր ադրբեջանական բանակից և առաջին իսկ կրակոցից մեր բանակը ճողոպրելու է մարտի դաշտից և ազերիները հաղթական քայլերթով հասնելու են Սևան ու Երևան:
Օրինակ, ադրբեջանական մամուլում գրվում է, որ հայոց բանակի զինվորները տառապում են տարբեր հիվանդություներով և թերսնվում են բանակում: Իբր հայոց բանակի զինվորներին մարտական հերթապահությունում պահում են տարիներով և տարրական կենցաղային պայմաններ չկան: Անգամ տարածվում են կեղծ տեսահոլովակներ՝ հաց ու սիգարետ մուրացող հայ զինվորների մասին:
Ուռճացված ու հակաքարոզչական ձևերով են ներկայացվում հայոց բանակում տեղ գտած հակականոնադրական երևույթները և այն մատուցվում է որպես հայոց ազգի բանակ ունենալու և սեփական հայրենիքին ծառայելու անկարողություն:
Իսկ վերջերս ՀՀ ԳՇ-ի և ՊԲ-ի կողմից կազմակերպված հրամաշտաբային փայլուն զորավարժությունները ներկայացվում են որպես անկազմակերպ և անարդյունավետ միջոցառում:
Անգամ այդ նյութերն ուսումնասիրելուց զգացվում է հակահայկական հիստերիա, թշնամանք ու ատելություն: Չնայած ազնիվ լինելու համար ասեմ, որ ադրբեջանական հակահայկական քարոզչությունն, ի տարբերություն հայկականի, կազմակերպվում է բավականին բարձր մակարդակով:
Վերջերս, 10 օր հանգստանում էի Սիսիանում և ոտքով շրջել եմ Զանգեզուրի լեռնաշղթան Գոռհայքից մինչև Սալվարդի գյուղի լեռնային արոտավայրերը:
Եվ հետաքրքրությունից դրդված՝ հիշելով անցած ծառայությունս, եղել եմ նաև այն բոլոր պաշտպանական դիրքերում, որոնք տեղակայված են այդ հատվածում:
Վերջին անգամ ի պաշտոնե, այդ դիրքերում եղել եմ 2003-2004 թթ.-ին, իսկ այժմ, պարզապես նախկին սպայի հետաքրքրությամբ, փորձեցի ճշտել՝ ինչպիսին է վիճակը:
Միանգամից ասեմ, որ այն ինչ տեսա, վեր էր իմ սպասելիքներից:
Առաջինը՝ ինձ ուրախացրեց այն փաստը, որ բոլոր հենակետերում մարտական հերթապահություն են իրականացնում Հայոց բանակի պայմանագրային զինծառայողները, որոնք սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ են, ովքեր ծառայել են հայոց բանակի տարբեր զորամասերում, ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը և իրենց փորձն ու հմտությունները՝ որպես մասնագետ-փորձառու զինվորականներ ծառայեցնում են հայրենիքի սահմանների պաշտպանության գործին:
Հպարտացա, երբ ամեն տեղ տեսա կարգապահություն, զինվորական գործի բարձր իմացություն, պատասխանատվություն, ուրախ ու նպատակասլաց դեմքեր և բարձր ու հայրենանվեր ոգու առկայություն:
Երկու հենակետում մտել եմ կացարան, մի քանի հենակետերում անցել եմ խրամուղիներով ու ճաշակել զինվորական ընթրիք:
Հիշել եմ, թե ինչ էինք ստուգում ժամանակին, երբ այցելում էինք դիրքեր և փորձել եմ նույն աչքերով նայել իրավիճակին: Մաքրություն, համեղ ու առատ սնունդ, մարտական հերթապահության բոլոր պահանջների խստիվ պահպանում, բարձր զինվորական կարգապահություն, ընկերական հարգանք ու փոխօգնություն, խնամված ու անընդհատ զարգացող պաշտպանական դիրքեր և հուսալի ու փորձառու զինվորականներ: Ահա, թե ինչպիսինն է մեր սահմանների պաշտպանության վիճակը:
Լինելով պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, հպարտ եմ Սիսիանի տարածքում տեղակայված զորամասի ծառայության նկատմամբ այդպիսի վերաբերմունքի համար: Եվ ամենագլխավորը, որն ինձ անչափ դուր եկավ, դա մեր պայմանագրայինների մարտական ոգին էր և այն վստահ հայրենասիրությունը, որը նրանք կրում էին իրենց մեջ, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին:
Որքան էլ հոխորտան ազերիները, միևնույնն է, անհնար է այդ տղաներին հաղթել, իսկ այն փաստը, որ Սիսիանում պայմանագրային ծառայության անցնելու ցանկություններ ունեցողներն ավելին են, քան պահանջարկը՝ արդեն ոգևորող է:
Ահա, թե ինչու վստահորեն կարելի է ասել, որ Ադրբեջանի թշնամահաչը չի համապատասխանում իրականությանը:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.