Այս պահին, երբ նյութը պատրաստվում էր հրապարակման, իշխանական վերնախավում որոշվում էր Սյունիքի մարզպետի նշանակման հարցը:
Իսկ հանրությունը դեռ շարունակում է ակտիվորեն քննարկել Սյունիքի նախկին մարզպետի`Սուրիկ Խաչատրյանի անձի շուրջ օրեցօր ծավալվող նոր բացահայտումները:
Այդ ֆոնի վրա առանձնանում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կատարած մի շարք բացահայտումները, որոնք ամբողջացնում են Լիսկայի կյանքի ողջ պերճանքն ու թշվառությունը:
«Հայկական Վարկած»-ի հետ Սամվել Հարությունյանի զրույցը մի քանի շտրիխ ևս ավելացրեց արդեն իսկ արված բացահայտումներին :
-Պրն Հարությունյան, Մոնումենտի բարձրունքում Լիսկային պատկանող առանձնատան մասին առաջինը մենք գրեցինք, Սյունիքում տեղյա՞կ են, որ մի քանի հեկտար տարածք զբաղեցնող կառույցը իրենց մարզպետինն է, մի մարզի մարզպետի, որի ժողովուրդը թշվառության մեջ տառապում է.
-Այդ հողամասն ինքնին արդեն մեծ արժեք է ներկայացնում, իսկ 4-5 հարկանի առանձնատան, ըստ էության, չավարտված շինարարությունը մի քանի միլիոն դոլար կարժենա: Բազմիցս հայտարարել եմ ՝ 90 թվականին այդ մարդը, որն ընդամենը 2 սենյականոց բնակարան ուներ Գորիս քաղաքում և մեկ 06 մակնիշի ժիգուլի մեքենա, հիմա արդեն մի քանի տասնյակ միլիոնի հասնող սեփականություն ունի: Ինքն էլ գործարար չէ, այդ բոլորը հափշտակության արդյունք է ընդամենը, մեր ժողովրդի, մեր պետության անխնա թալանի արդյունք:
-Նա այդքան ժամանակ գռփել է, ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնել այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նրա կողքին են եղել:
— Միայն Սուրիկ Խաչատրյանի մասին հարյուրավոր հոդվածներ են տպագրվել 90 թվականից սկսած՝ դրանք 3-4 հատոր կկազմեն: Անձամբ ես, հարյուրավոր ելույթներ եմ ունեցել, ոչ միայն այն ժամանակ, երբ պաշտոններ եմ զբաղեցրել, այլև դրանից առաջ և հետո: Եվ նրա հանցագործ ուղու հետ կապված լուրջ մեղադրանքներ եմ հնչեցրել:
—Իսկ ինչո՞վ է պայմանավորված հատկապես ՀՀ նախագահի, և առհասարակ, իշխանությունների վերաբերմունքը: Այդքանից հետո նրան տեղ տալը տարօրինակ չէ՞.
-Ինչպես իմ վերջին հարցազրույցներում ասել եմ, իսկապես զարմանալի է: Անշուշտ, նա անձնական ծառայություններ է մատուցել նախագահին:
—Հնարավո՞ր է նրանց միջև մութ գործարքներ լինեն, որոնք թույլ չեն տալիս Լիսկային պատժել.
-Ես ոչինչ չեմ բացառում, և այն, որ այս երևույթը`Լիսկան ու լիսկայականությունը, իր գարշելի ընթացքով բերել և շարունակում է վնաս բերել ոչ միայն հայ ժողովրդին, հայոց պետականությանը, այլև հենց իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը գիտի, որ իր ձայները մեծ քրտինքի արդյունք չեն, այլ լիսկայական ընտրության գաղտնիքի` ինչքան ուզում, այնքան գրում են: Որևէ ուժ ՝ կուսակցություն լինի, թե անհատ թեկնածու, 90 % ձայն էլ ունենա, միևնուն է, Լիսկան, մեքենա է ստեղծել, ինչ թիվ ուզում է, գրում է:
Սերժ Սարգսյանը թող լավ իմանա, որ միայն այն փաստը, որ Լիսկային թև ու թիկունք է կանգնել, պատճառ է, որ ինքը շատ քիչ ձայներ ունենա Սյունիքում:
-Ի՞նչ կլինի, եթե հանկարծ Սուրեն Խաչատրյանը վերադառնա.
-Ես կարծում եմ, որ նման բան չի լինի, այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ ողջախոհությունը կհաղթանակի Սերժ Սարգսյանի և իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչների մոտ: Իմ հույսը մեր ժողովրդի առավել մտահոգ, վճռական, հանդուգն հատվածի մարտնչող անհանդուրժողականությունն է, որ վերջապես պատմության աղբանոցը պիտի նետել այն, ինչը գարշելի է, նախևառաջ, լիսկայականությունը իբրև երևույթ, Գորիսում, Սյունիքում,Հայաստանում:
—Դուք աշխատել եք նրա հետ, որպես անձ, միթե որևէ դրական կողմ չունի՞:
-Ես նրա հետ չեմ աշխատել, մեծ պատիվ կլիներ նրա համար ինձ հետ աշխատելը. ինքը մինչև անկախությունը, Հայաստանում չարամիտ խուլիգան էր, բռնաբարության համար 4 անգամ դատապարտվել է: Հայաստանում էլ բանտ չկար, բոլորում եղել է: Նստել է նաև Շուշիում և Բաքվում , ունենալով կին, ունենալով աղջիկներ, Ադրբեջանում ատամները նորոգելու ժամանակ իբր թե ադրբեջանցի աղջկա է սիրահարվում, փախցնում, բռնաբարում և բերում է Գորիս, որպեսզի կնության վերցնի, ադրբեջանցի իրավապահները բռնում են տանում են Լաչինի բանտ, հետո Բաքվի բանտ:
Եվ ես կուզեի, որ ԱԱԾ-ն վերջապես ուսումնասիրի, այդ ինչպես եղավ, որ Սուրիկ Խաչատրյանը այնտեղի բանտից ազատ արձակվեց: Հարց եմ տալիս՝ եթե թուրքը մայրաքաղաք Երևանում աղջիկ բռնաբարեր, տանեին ազատազրկեին, նա ո՞ղջ կմնար, առավել ևս՝ վաղաժամկետ ազատ կարձակվե՞ր:
-Արդյո՞ք սա այն տարբերակն է, երբ «եզն ընկնում է դանակավորները շատանում են»:
— Ես գիտեմ միայն մի բան,ես համաձայն չեմ որ Լիսկայի դեպքում այդ տարբերակն է, ուրեմն Լիսկային մի համեմատենք եզան հետ՝ էդ խեղճ, էդ բարի կենդանու հետ, շատ խոնարհ, հեզ, ժողովրդի համար էդքան օգուտ տվող կենդանու հետ:
-Ասում են՝ մարզպետին ներկայիս փոխարինողը, նրանից ավելի վատն է, ի՞նչ կարծիքի եք այդ մասին.
-Նրա համար շատ կլինի, որ ես կարծիք հայտնեմ իր մասին: Հիշում եմ, որ 20 տարի առաջ, երբ ես ու բազմաթիվ գորիսեցիներ մասնակցում էինք նրա հոր հուղարկավորությանը, ինքն այդ ժամանակ շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալն էր, նաև քաղխորհրդի պատգամավոր: Հուղարկավորությունից հետո, կանգնեց 200-300 մարդու ներկայությամբ, Ռոբերտ Ալեքսանյանին, որը շրջխորհրդի գործկոմի նախագահն էր, և իսկապես անձնապես մեծ լավություններ էր արել, ասաց. «Ռոբերտ Արմենակիչն իմ հորից ոչ պակաս դերակատարություն է ունեցել իմ կյանքում» և ավելացրեց, որ քանի դեռ կա Ռոբերտ Արմենակիչը ինքը չի ընդունելու, որ ծնողազուրկ է: Այդքանից հետո, նա առաջինը կողմ ստորագրեց Ալեքսանյանին աշխատանքից հեռացնելու ժամանակ: Էլ ինչ կարծիք հայտնեմ:
Արա Դոլունցը 95-ից հետո եղել է Լիսկայի առաջին տեղակալը, բնականաբար, նրանից հետո պատասխանատու է միլիոնների կողոպուտի, հափշտակության և այլ արգահատելի արարքների համար: Նա Սուրիկ խաչատրյանի հետ միասին կկանգնի դատարանի առաջ և կկրի համապատասխան պատիժ:
—Ասում են, որ վերջերս Ձեզ փորձել են լռեցնել.
-Սկզբնական շրջանում եղել է նման փորձ: Երբ «Երկիր Մեդիայի» հաղորդումից հետո, զանգեցին, մի քանի հոգի, եկան հանդիպեցին, շատ կիսաբարոյախրատական խնդրանքով և այլ հրապուրիչ խոսքերով, թե` «պետք չի, մարդը վատ վիճակում է, թե պետք է մտածել նաև Բուդաղյանների ցավի, վշտի, տառապանքի մասին»: Ես ասացի, վերջացրեցի՞ք, դե գնացեք, ես ժամանակ չունեմ, այդ ժամանակ պետք է շանս զբոսանքի տանեի, ես գերադասեցի նրան զբոսանքի տանել, քան նրանց հետ զրուցել:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.