Երբ 1989 թվականին ԽՍՀՄ պատգամավորների համագումարի ժամանակ ամբիոնին էր մոտենում Անդրեյ Սախարովը, դահլիճում նստած կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչները սկսում էին սուլել, բղավել, ոտքերով դոփել, որպեսզի նրա ձայնը լսելի չլինի։ Ակադեմիկոսի կեցվածքը բոլորովին խրոխտ չէր՝ նա խոսում էր կմկմալով, ձայնը դողում էր, մտքերը գեղեցիկ չէին «փաթեթավորվում»։
Հիշում եմ, մի անգամ նա իր ելույթը սկսեց այսպես. «Այսօր ինձ մոտեցավ մի աղջիկ, նա լաց էր լինում» (ոստիկանները չէին թույլատրել ինչ-որ ցույց)։ Լսելով դա՝ «ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ներկայացուցիչները սկսեցին անկեղծորեն հռհռալ՝ ինչի՞ մասին է այս մարդը խոսում բարձրագույն պետական ատյանում, ի՞նչ աղջիկ, ի՞նչ լաց։ Բայց Սախարովը այն մարդկանցից էր, որին բացարձակապես չէր հետւաքրքրում, թե ինչպիսի տպավորություն է նա թողնում, նա ասում էր իր մտածածը, և այսօր, ի դեպ, նրա ասած շատ բաներ իրականություն են դառնում։ Մասնավորապես, նա դեռևս 1974 թվականին կանխատեսել էր, թե ինչ ազդեցություն է ունենալու համացանցը մարդկության կյանքում, իսկ նույն 1989 թվականին՝ կյանքի վերջին ամիսներին, առաջ էր քաշել Եվրասիական միության գաղափարը։
Բայց գլխավորը այս կերպարի մոտ ոչ թե գիտական մարգարեություններն էին, այլ չարության բացակայությունը։ Նա ուզում էր խաղաղ բարեփոխել այն երկիրը, որում ապրում էր, բայց ոչ մեկին չէր ցանկանում ցավ պատճառել։ Դրանում էր նրա ուժը և հեղինակության աղբյուրը։
Այսօր, երբ նույն համացանցի միջոցով հորդում են չարությունն ու խեղված, անառողջ հոգեբանության դրսևորումները, Սախարովի օրինակը շատ արդիական է դառնում։ Մեզ մոտ այսօր կարծես թե արիության և սկզբունքայնության բարձրագույն դրսևորում է համարվում որևէ «հակահերոսի»՝ վառելու, մորթելու, խեղդելու կոչեր անելը։ «Ագրեսիվ-հնազանդ մեծամասնության» ճնշումը թույլ չի տալիս մեկ սանտիմետրով շեղվել այս հարձակողական դիրքից։
Ես ինքս էլ ամենևին բացառություն չեմ։ Ես էլ ինչ-որ անձնական նեղվածություն ունեմ ինչ-ինչ մարդկանցից, ես էլ ինքս ինձ «բռնացնում եմ» չար, փրփրոտ, անընդունելի տոնայնության մեջ։ Ես էլ եմ երբեմն ներքաշվում ինչ-որ մանր, ճղճիմ «ռազբորկաների» մեջ։ Այնպես որ՝ «սկսիր քեզնից» կարգախոսը, անշուշտ, այստեղ ավելի քան կիրառելի է։ Ամեն մեկս իր միջից պետք է հանի այդ չարությունը։
Բոլոր հանցագործները կստանան իրենց պատիժը։ Ամեն մի պարկեշտ մարդու պարտքն է՝ նպաստել, որ պետական արդարադատությունը կայանա։ Բայց երբ մարդիկ սեղմում են բռունցքներն ու ատամները և ատելության խոսքեր են արտասանում այդ չարագործների հասցեին, ես, ճիշտն ասած, սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք այդ ատողների նպատակը արդարությունն է:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.