Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրեր «Վաչագան-Գևորգ» ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Մկրտչյանը և նրա իրավապաշտպան Մարիաննա Եղիազարյանը ներկայացրեցին «Արցախ» բանկի հերթական ապօրինությունը:
Բանախոսները նշեցին, որ արդեն 2 տարի է բանկը հաճախորդին չի տրամադրում տեղեկատվություն այն մասին, թե որքան տուգանք է գումարվել հաճախորդի՝ գրավադրված բնակարանի գումարին:
Վաչագան Մկրտչյանը պատմեց, որ ունեցել է «Վաչագան -Գևորգ» անվամբ շինարարական կազմակերպություն, որի ապրանքաշրջանառության համար 2006 թվականից սկսած վարկեր է վերցրել և մարել ժամանակին: Բայց 2010 թվականին ֆինանսական ճգնաժամի հետևանքով չի կարողացել ժամանակին մարել տոկոսները, որի համար 2011 թվականին դիմել է բանկին՝ խնդրել, որ իջեցնեն իր վարկի տոկոսներն ու երկարացնեն վարկի մարման ժամկետը: Բանկը պատասխանել է, որ Կենտրոնական բանկն այդպիսի գործարք թույլ չի տալիս իրականացնել:
«2011թ. գարնանը որոշվեց բանկի կողմից բազան վաճառվի, տարածքը վաճառվի և բանկի վարկը մարվի: Բանկի վարկը կազմում էր 700.000 դոլար: Փաստացի օբյեկտը շուկայական գնով արժեր մեկ միլիոն 500 հազար դոլար, նրանք որոշել էին վաճառել մեկ միլիոնով, սակայն բանկը տեղեկացրեց, որ հաճախորդ կա, որն ուզում է գնել 450.000 դոլարով: Ես դեմ էի, բայց քանի որ սթրեսային իրավիճակ էր, և ես համաձայնվեցի»,-պատմում է Վ. Մկրտչյանը:
Նրան այժմ անհանգստացնում է փոքր կենտրոնում գտնվող իր բնակարանի հարցը. այդ բնակարանը ևս գրավադրված է, սակայն 2 տարի է՝ տեղեկություն չունի, թե ներկայումս այդ գրավադրված գույքին որքա՞ն տույժ-տուգանք է գումարվել: Վաչագանի խոսքով, ինքը 4 անգամ գրավոր դիմում է ուղարկել «Արցախ» բանկին, սակայն բանկը հստակ ինֆորմացիա չի տրամադրել:
Վաչագան Մկրտչյանի իրավապաշտպան Մարիաննա Եղիազարյանն էլ նշեց, որ դիմել են իմանալու համար թե ինչքան են կազմում տուգանքներն ու տույժերը, սակայն՝ ապարդյուն: Բանկից տեղեկացրել են, թե այդ գործը վաղուց իրենց մոտից դուրս է եկել և գտնվում է գլխամասում. «Բազմիցս զանգահարել ենք, հետո ինքներս այցելել ենք Ղարաբաղ և հանդիպել ենք կառավարչին, և խնդրել ներկայացնել որոշումը, ինչին ի պատասխան հնչել է հետևյալը, պատասխանը եղել է բանավոր, այն դեպքում, երբ դիմումը եղել է գրավոր և այսպես «ինչ ուզում ենք, այն էլ թող անենք»»-ասաց Մարիաննա Եղիազարյանը:
Վաչագան Մկրտչյանը պատմեց նաև, որ Երևանի Սայաթ -Նովա փողոցում գտնվող «Արցախ» բանկի մասնաճյուղի կառավարիչ Զորիկ Ավետիքյանն իր կնոջն ասել է, թե Վաչագանը խաղատներում գումար է վատնում և բազում սիրուհիներ է ունի: Ինչը զայրացրել է Վաչագանին, և երբ վերջինս գնացել է նրանից հաշիվ պահանջելու, բանկի կառավարիչ Զորիկ Ավետիքյանը իր վրա զենք է բարձրացրել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.