Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին, փորձելով պարզաբանել իր անվան շուրջ պտտվող խոսակցությունները:
—Գործարար Աշոտ Սուքիասյանը վերջերս բաց նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին, որում տեղեկացրել էր, որ ինքն է Կիպրոսում Ձեր եւ ՀՀ վարչապետի անունով օֆշորային կազմակերպություն գրանցել առանց ձեր իմացության: Սակայն սրանով իրավիճակը չհարթվեց: Շատերը չեն հավատում այդ նամակին, եւ նույնիսկ կարծիքներ կան, որ այդ նամակի հեղինակն Աշոտ Սուքիասյանը չէ: Ձեր անունը շարունակում են շաղկապել այդ պատմությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:
-Փաստը մնում է փաստ, որ իմ անունն այդ կազմակերպության գրանցման ժամանակ օգտագործելը կատարվել է առանց իմ իմացության: Կարծում եմ, որ Աշոտ Սուքիասյանն ինչ-որ կերպ կարձագանքեր, եթե այդ նամակի հեղինակը լիներ այլ ոք: Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար ի հայտ եկող նորանոր տեղեկություններին և դրանց հետ կապված ինձ ուղղվող հարցադրումներին, կարող եմ ասել մի բան’ այս պատմության հետ ես պարզապես որևէ առնչություն չունեմ, չունեմ հիմնովին, և հետևաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել: Ես չեմ մեղադրում լրագրողներին, բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ լսել նաև իմ տեսակետը, առավել ևս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որևէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում: Այսպիսի պատմություն կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ: Ինչ վերաբերվում է տարածված տեղեկություններին, թե, իբր, մասնակցել եմ ադամանդագործության զարգացման ծրագրին առնչվող կառավարական ինչ-որ հանդիպման, ասեմ, որ դա բացարձակ սուտ է: Ցավում եմ, որ մեր երկրում մի վատ ավանդույթ է ձևավորվում՝ այն է առանց իրականությունը ճշտելու ճշմարտանման տեղեկություններով հասարակության մոտ այս կամ այն մարդու անվան շուրջ համապատասխան էմոցիոնալ ֆոն ձևավորելը:
—Հաշվի առնելով ձեր բարեկամական կապերը Աշոտ Սուքիասյանի հետ նշվում էր, որ դուք նրա հետ ներկայում էլ շփումներ եք պահպանում‘ չնայած նա հետախուզման մեջ է: Իսկապե՞ս դուք պահպանում եք կապը նրա հետ:
-Ոչ, այդ տեղեկությունները չեմ համապատասխանում իրականությանը, և կարծում եմ, նույն էմոցիոնալ բացասական ֆոնը պահպանելու նպատակով են տարածվում: Ինքներդ դատեք՝ եթե անգամ ես շփվեի Սուքիասյանի հետ, ի՞նչ եղանակով լրագրողները պետք է տեղյակ լինեին դրա մասին: Կամ, եթե մի պահ պատկերացնենք, որ մտքովս անցել էր օֆշորում կազմակերպություն գրանցել, մի՞թե ես կարող էի այդաստիճան միամիտ լինել, որ դա անել իմ անունով:
Մեր ժողովուրդը իրապաշտ չէ. մենք ցանկալին և իրականությունը շփոթելու մեծ փորձ ունենք, դա կարծես մեր բնավորության մի մասն է դարձել: Մի ժողովուրդ, որը երկար ժամանակ պետականություն չի ունենում, դառնում է կասկածամիտ: Պետք է ձերբազատվել դրանից:
Վերադառնալով Աշոտ Սուքիասյանին՝ ասեմ, որ նա եղել է Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորը, և այդ շրջանակներում ես նրա հետ, իրոք, բավականին մտերիմ եմ եղել: Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ:
Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով:
—Ինչպե՞ս կարձագանքեք խոսակցություններին, որ Աշոտ Սուքիասյանը ձեզ «Բենթլի» է նվիրել:
— Նախևառաջ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ տարիներ առաջ ինձ նվիրված «Բենթլի»-ով չեմ երթևեկում՝ առավել նախընտրելով օգտվել ծառայողական ավտոմեքենայից: Առհասարակ 14 տարի ավտոմեքենա չեմ վարել, և այդ «Բենթլի»-ին վերաբերվում էի զուտ որպես նվեր. ավտոմեքենան չէ այն երևույթը, որը կարող է ինձ համար արժեք ներկայացնել: Այո, Աշոտ Սուքիասյանը ժամանակին ունեցել է «Բենթլի» ավտոմեքենա, սակայն բոլորովին այլ մոդելի, որը որևէ առնչություն չունի ինձ պատկանող ավտոմեքենայի հետ:
—Վերջին շրջանում իրական հոգեւորականի կերպարը շահարկվեց. տարաբնույթ որակումների մեջ ներկայացվում էր նաեւ Ձեր անունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք, եւ Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի իրական հոգեւորականը:
— Ինձ համար հոգևորականի և հայ մարդու կատարելատիպը սուրբ Մեսրոպ Մաշտոցն է: Գտնում եմ, որ հոգևորականների դասը չի կարելի ամբողջապես անջատել ժողովրդից: Հոգևորականներն էլ մարդիկ են, որոնք սխալներ են գործում, հանդիսանում են տարբեր տաղանդների, կարողությունների և կրթական մակարդակի կրողներ: Երբ մարդկանց պատկերացումներն ու սպասումներն իրականությունից ավելի բարձր են, հոգևորականի կերպարը դառնում է փոքր-ինչ խոցելի, քննադատելի: Ինչ վերաբերում է ինձ քննադատողներին, պետք է նշեմ, որ, չհաշված չափազանց հազվադեպ բացառությունները, այդ մարդիկ ինձ հետ կենդանի հաղորդակցության մեջ երբևէ չեն գտնվել և, որպես կանոն, առնչություն չունեն թեմի առաքելության և գործունեության հետ: Դրա հետևանքն է մարդկանց մոտ իմ մասին դեղին մամուլի միջոցով մատուցված խեղաթյուրված պատկերացումը:
Այս երևույթները դաս են բոլորի համար’ թե՛ կեղծ տրամադրություններ ստեղծողների, թե՛ դրանք առանց քննության ու վերապահության ընդունողների, թե՛ կշռադատված մարդկանց և թե՛ ինձ համար. հույս դնելով մեր հայրենակիցների ողջախոհության վրա’ չեմ կարևորել զրպարտչական տեղեկություններին արձագանքելը: Բայց արի ու տես, որ ապատեղեկատվության զոհ են դառնում նաև միամիտ և ազնիվ մարդիկ: Նրանց պետք է օգնել դուրս գալ այդ շփոթից, և ես դա կանեմ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.