Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին հետաքրքիր զարգացումներ է ենթադրում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված:
Նախ ասենք, որ իր անունից օֆշորային ընկերությունում կատարված գործարքների վերաբերյալ, նրա անտեղյակությունը առնվազն տարակուսելի է և հավատ չներշնչող: Չափազանց տարօրինակ է, որ դրանց հետ կապված առ այսօր նա չի կարողանում որևէ կոնկրետ փաստարկ բերել (մենք այդ մասին արդեն գրել ենք):
Սակայն խնդիրն այստեղ այլ է՝ ո՞ւմ է ձեռնտու ակնհայտ փաստերը, որոնց մասին պատկան մարմինների անտեղյակությունը խիստ կասկածելի է, հենց այս պահին դնել շրջանառության մեջ:
Վարչապետի շուրջ օղակը սեղմվում է մեկ այլ հարթության վրա ևս. Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո, քննադատության ալիքը նոր թափ ստացավ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բացահայտ հայտարարեց, թե բյուջեն թալանում են ու լափում, և վարչապետն անելիք ունի: Թեպետ նույն վերահսկիչի բազում բացահայտումներ տարիներ շարունակ անհետևանք են մնացել և դա ոչ ոքի չի զարմացնում այլևս: Ինչ խոսք, չի բացառվում, որ այս անգամ էլ դրանց հետևանքները հանրության համար նկատելի չլինեն, սակայն մեսիջները ուղղակի հասցեագրված Տիգրան Սարգսյանին, այս անգամ չափազանց կոնկրետ էր:
Հետաքրքիր է, որ Տիգրան Սարգսյանը որոշեց պատասխանել որոշակի դադարից հետո, հայտարարելով, թե՝ «Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբևիցե պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ», և անմիջապես դրանից հետո ֆինանսների նախարարությունը հրապարակեց Հովիկ Աբրահամյանի ընտանիքի սոցիալապես անապահով գյուղացիներին հասցեագրված պետական դոտացիայից օգտվելու փաստը:
Մեսիջների հարցում ևս պատասխանը չուշացավ. ԱԺ նախագահին հասկացվեց, որ մինչ խորհրդարան մտնելը՝ ինքը ՀՀ փոխվարչապետն էր:
Կուլիսներում արդեն սկսել են լուրեր պտտվել Վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին, որը կանխատեսվում է աշնան վերջին: Նրա հետ իհարկե կրկին կփոխվի կառավարության կազմը, Տիգրան Սարգսյանի «դաշտում» աշխատող նախարարները հրաժեշտ կտան պաշտոնին, սակայն դա այլ խոսակցություն է:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 26-27-ը մեկնում է Ստրասբուրգ՝ Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ:
Համենայնդեպս, երկու հարց այսօր շատ հետաքրքիր է. մեր երկրի համար բավական հետաքրքրական ներքին իրավիճակում Հովիկ Աբրահամյանն արդյո՞ք առանցքային դերակատարում ունի և արդյո՞ք այս անգամ էլ Եվրոպան սատար կկանգնի ՀՀ վարչապետին և վարչապետացուների գլխին կրկին սառը ջուր կլցվի, թե այնուամենայնիվ կհաջողվի իրականացնել որոշ մարդկանց վաղեմի երազանքը:
Եվ, որ պակաս կարևոր չէ. այս ամենի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում կունենա մեր ռազմավարական դաշնակիցը, որը մեր քթի տակ անվարան իրականացնում է ոչ բարեկամական ծրագրեր:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.