Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը հասարակության մեջ հայտնի է երկու կարևորագույն գործոններով.
Առաջինը, որ նա Սիսիանի քաղաքապետի բոլոր ընտրություններում փորձում է քաղաքապետ դառնալ, ինչը նրան չի հաջողվում:
Երկրորդ՝ նա բոլոր ժամանակներում համարվել է Սուրիկ Խաչատրյանի հավատարիմ կամակատարը և կատարել է նրա բոլոր ցանկություններն ու որոշումները:
Սակայն լինելով գործունյա և հաշվենկատ մարդ՝ այդ ընթացքում չի մոռացել նաև իր գրպանի շահերի մասին, և որպեսզի լցնի այն, չի խորշել յուրացնել պետական միջոցները: Եվ որպես արդյունք՝ վերջին 5 տարիներին, Սյունիքում պետական իշխանությունները հեղինակազրկվել են նաև նրա անփառունակ գործունեության շնորհիվ, որի արդյունքում առաջին անգամ Սյունիքում իշխանությունը երկու համապետական ընտրությունների ժամանակ աննախադեպ ցածր ձայներ է հավաքել:
Երբ երկրի վարչապետն ու գյուղնախարարը՝ խրորտ ու հրճվալից տեսքով, հեռուստատեսությամբ հայտարարում էին գյուղացիներին օգնելու ծրագրերի մասին, Սյունիքում գյուղացիները գիտեին, որ դա նպաստելու է Սամվել Թանգյանի և նրա շրջապատի մարդկանց հարստացմանը, իսկ իրենք այդ օգնությունը ստանալու են՝ շուկայականից ավելի թանկ:
Բայց չորս մարզերում ստուգումներից հետո անգամ, Սյունիքում ստուգումներ չեն անցկացվում, և դա այն դեպքում, որ սյունեցիներն առաջինն են նամակով դիմել ՀՀ վարչապետին՝ խնդրելով պատժել իրավախախտներին և օգնել իրենց ձեռք բերել ազոտական պարարատանյութ և դիզվառելիք՝ պետական ծրագրերի շրջանակներում:
Այս նամակն իհարկե իր նպատակին չի հասել. «Մեծարգո պարոն Սարգսյան Մենք հեռուստատեսությամբ շատ անգամ ենք լսել, որ ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներին օգնելու նպատակով, մարզերին շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ եք հատկացրել, բայց նախորոք ասենք, որ այն ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում մենք` գյուղացիներս, չենք ստացել, որովհետև Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանը շատ անօրինականությունների հետ միասին նաև կամայականություն է արել ազոտական պարարտանյութի և հատկապես հողօգտագործողներիս (ՀՀ կառավարության 2012թ.-ի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ) մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում: Նա ազոտական պարարտանյութը տվել է իր եղբորը, մտերիմներին և հարազատներին, վերջիններիս շնորհիվ բարձր գներով վաճառել են մեզ և մյուսներին: Օրինակ` Գորիսում`ալրաղացի սեպականատիրոջը՝ Սպարտակ Հակոբյանին, Խնձորեսկի համայնքի ղեկավար` Սերյոժա Հայրապետյանին, Սիսիանում տվել է իր եղբորը` Արայիկ Թանգյանին և այլոց որոնց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Իսկ դիզելային վառելանյութը տվել է ոչ միայն նշված անձանց, այլ նաև Սիսիան, Գորիս, Կապան քաղաքների վառելանյութ վաճառող լցակայաններին` թանկ գներով:
Վերը նշված մարդկանցից գումարը վերցրել է, տվել մի շարք համայնքի ղեկավարների, հանձնարարել, որ տվյալ համայնքի անունից վճարումներ կատարեն բանկում համապատասխան հաշվին, որի արդյունքում ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութը գյուղացիների մեծ մասին չի հասել, այլ իրականում Ս. Թանգյանի կողմից տրվել է վերը նշված անձանց, որից և խոշոր եկամուտ է ունեցել, մեր` գյուղացիներիս, հաշվին:
Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի կանխվի Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանի կողմից բացահայտ կատարած չարաշահումները և մեզ հասանելի լինի ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրումը»:
Սյունիքի մարզի հողօգտագործողները քաղաքական հայտարարություն և եզրահանգում չեն կատարել, այլ փաստել են աղաղակող թալանի մասին, որի հեղինակն է Սամվել Թանգյանը, իսկ Թանգյանները ամենուր են:
Դավիթ Սահակյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.