Օրեր առաջ, երբ ֆուտբոլի մեր հավաքականը Հանրապետական մարզադաշտում անփառունակ պարտություն կրեց Եվրոպայի թույլ հավքականներից մեկից` Մալթայից, ֆուտբոլասերների հիասթափությունը հասավ գագաթնակետին:
Արդեն պարզ էր, որ մեր ընտրանին կորցրել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը:
Այսօր էլ պարզ է, որ մեր հավաքականը ուղեգիր նվաճելու հնրավորություն չունի, սակայն` այն, ինչ երեկ տեսանք Կոպենհագենում` իսկական հրաշք էր, ֆուտբոլային հրաշք` մերոնց կատարմամբ:
Դանիայի ուժեղ հավաքականն ուղղակի ջախջախվեց, Յուրա Մովսիսյանի զույգ, Հենրիկ Մխիթարյանի և Արաս Օզիբիլիսի գոլերն ինքնտաիպ էին, գեղեցիկ, ստեղծագործական ֆուտբոլի հետևանք:
Մերոնց երեկվա փառահեղ հաղթանակն ինձ ավելի տխրեցրեց, որովհետև կորսված շանսի ուրվականն ավելի առարկայական է դառնում:
Այսքան մեծ հակասականություն, լավ ու վատ խաղի մեծ կոնտրաստ, անզորություն Մալթայի թույլ հավաքականի հետ խաղում, բարձակարգ խաղ Դանիայի ուժեղ թիմի դեմ:
Կարծես գործ ունենք երկու հավաքականի հետ, որոնք պայքարում են ոչ այնքան մյուսների, որքան` միմյանց դեմ:
Խմբային մրցաշարի ավարտին մնացել է չորս խաղ:
Ես հրաշքների չեմ հավատում և չեմ կարծում, թե այդ խաղերը մեզ եզրափակիչ փուլի ուղեգիր կպարգևեն և չեմ էլ ուզում, որ նոր` անիրականանլի խնդիրը դնենք մեր ֆոտբոլիստների առաջ ու էլի հիասթափվենք:
Բայց այդ խաղերը կարող են նպաստել ֆուտբոլայի ձեռագրի կայացմանը, որպեսզի մեր հավաքականը կանխատեսելի դառնա` դրական իմաստով, մեր հաղթանականերն էլ ինստիտուցիոնալ բնույթ ունենան:
Եթե նույնիսկ հաջողությունը համեստ է լինում, արժեքավոր է, երբ հիմքում կայունություն ունի:
Սուրեն Սուրենյանց
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.