ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խորհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:
Այցելության ընթացքում պարզվեց, որ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:
Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու` դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ` աշխատանքից ազատման սպառնալիքով:
Բացի այդ, դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են արձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ վեցերորդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն:
Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն, տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն քանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել:
Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ:
Այն խախտումներն ու թերացումները, որ Պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, որի արդյունքում խաթարվում է նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:
Հույս ենք հայտնում, որ պատասխանատու մարմինները, բարեփոխումներին զուգահեռ, առավել մեծ ուշադրություն կդարձնեն ոլորտում ներկայումս առկա խնդիրների վրա՝ փորձելով դրանց տալ հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է առավել խոցելի խմբերի պաշտպանությունից»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.