ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերից, հատկապես` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ` հանրության մոտ որոշակի հույսեր կամ տագնապներ են առաջանում, որ կարգավորման գործընթացը թևակոխել է վճռորոշ հանգրվան:
Իհարկե, այդ այցերը կամ հանդիպումներն ավարտվում են հերթապահ հայտարություններով, որին հաջորդում են երկու կողմերի փոխադարձ մեղադրանքներն առ այն, որ հատկապես մյուս կողմի ապակառուցողական կեցվածքը խանգարեց համաձայնությունների կայացմանը կամ` փաստաթղթի ստորագրմանը:
Թե՝ Հայաստանում, և թե՝ Ադրբեջանում` շարքային մահկանացուներս չենք կարող իմանալ, թե ինչքանով են անկեղծ մեր ղեկավարների պնդումները:
Նախ, բանակցային գործընթացը կոնֆինդենցիալ է, հետևաբար դրա մանրամասներին կարող են տիրապետել սահմանափակ թվով մարդիկ:
Մյուս կողմից` երկու երկրների իշխանությունները զուրկ են վստահության ռեսուրսից, և մեր հասարակությունները, մեղմ ասած, չեն վստահում նրանց խոսքին:
Այս իրողությունների համատեքստում` հետաքրքիր բացահայտումներ է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա ասել է, որ 2007-ին Ադրբեջանի իշխանությունն էր դեմ Մադրիդյան սկզբունքներին, իսկ 2009-ին ընդդիմացողն արդեն եղել է մեր իշխանությունն` նորացված տարբերակին:
Ստացվում է` զույգ իշխանությունները մասամբ են անկեղծ եղել իրենց հասարակությունների հետ:
Իսկ ինչո՞ւ Լավրովը, որը միջնորդ երկրի ԱԳ նախարար է, կատարեց այս բացահայտումը:
Սովորաբար, դա տեղի է ունենում երկու դեպքում` կամ կողմերի, դրանցից մեկի նկատմամբ ճնշում գործադրելու անհրաժեշտություն է լինում, կամ էլ` կարգավորման հիշատակված տարբերակներն այլևս չեն քննարկվում և բանակցային սեղանին է նոր տարբերակ:
Դժվար է ասել, թե վարկածներից որն է իրականը:
Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններից հարցի պատասխանն ակնկալելն` անիմաստ է:
Մնում է սպասել` առնվազն մինչև տարեվերջ, երբ, ըստ միջնորդների, հնարավոր կլինի կազմակերպել երկու նախագահների հերթական հանդիպումը` տևական դադարից հետո:
Գուցե այդ ժամանակ կարգավորման գործընթացում ակտիվություն նկատվի, մանավանդ որ` երկու երկրներում էլ ընտրական ցիկլն ավարտված կլինի:
Ս. Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.