Հայաստանի 2012/13թթ. առաջնությունում վերջին հորիզոնականը զբաղեցրեց Երևանի «Բանանցը»: Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն որոշել է հրաժարական տալ: Այս մասին տեղեկանում ենք «Բանանցի» պաշտոնական կայքից:
Սարգիս Իսրայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ավարտվեց ևս մեկ ֆուտբոլային առաջնություն, ևս պատմությանմեկ էջ թերթվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի համար:Դժբախտաբար այս մրցաշրջա-նում թիմը հանդես եկավ շատ ցածրարդյունքներով, թիմը հայտվեց առաջնության ետնամասում:Ունենալով լավ տրադիցիաներով հարուստ պատմություն այսօրստացվեց այն ինչ ստացվեց:
«Բանանց» ակումբի պատմությունը սկսվում է 1992 թվականից:
Հայաստանը նոր էր ձեռք բերել իր անկախությունը, և որոշվեց անցկացնել Հայաստանի ֆուտբոլի անկախ առաջնություն, քանի որերկիրը ուներ ֆուտբոլային պատմության հարուստ էջեր : Եսլինելով աշխարհի ամենատարածված խաղերից մեկի ֆուտբոլիսիրահար և լեգենդար ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմի երկրպագու,որոշեցի ներդնել կարողություններս, հնարավորություններս ու միջոցներս ստեղծելու մի թիմ, որտեղ կընդգրկվեին այնֆուտբոլիստները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով չէին ներգրավվել «Արարատ» թիմի կազմի մեջ: Նրանք իսկապեսբարձրակարգ ֆուտբոլիստներ էին, և օժտված էին ոչ միայն բարձր պրոֆեսիոնա-լիզմով այլ մարդկային որակներով, ես նրանցգիտեի մանկուց և վստահ էի, որ կա-րող են հանդես գալ ամենաբարձ մակարդակով և ամենաբարձրակարգ թիմերում:
1992 թվականին թիմը ստեղծվեց և իմ առաջարկությամբ անվանվեց իմ ծննդավայրի «Բանանց» անունով:
Թիմը տղաների էնտուզիազմի, հայրենասիրության և իրենց գործի մեջ ունեցած տաղանդների շնորհիվ հենց նույն տարին 1992թ. մայիսին դարձավ Հայաստա-նի առաջին գավաթակիրը և ազգային առաջնության բրոնզե մեդալակիրը:
Նորաստեղծ թիմը մասնակցելով Հայաստանի Հանրապետության առաջնությանը նոր վերելքով հանդես գալով իր փայլունանունը գրեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դառնալով նրա առաջատարներից մեկը:
Հայացք նետելով թիմի ելույթներին և ցույց տված արդյունքներին պարզ է դառնում, թե ինչու «Բանանցը» կարողացավ գրավելերկրպագուների սրտերը:
Երկար տարիներ իմ հովանավորությամբ և ղեկավարությամբ թիմը ցուցադրել է կայուն տեխնիկապես գրագետ խաղ ևտարբեր մասնագետների կարծիքով «Բանանց» այդ տարիներին հանդիսանում էր Հայաստանի ուժեղագույն ֆուտբոլային թիմերից մեկը:
Հետագայում երկրի սոցիալական և տնտեսական ծանր վիճակը ազդեց նաև «Բանանց» թիմի գործունեության վրա:Կարճատև դադարից հետո ի ուրախություն ինձ և թիմի երկրպագուների, ակումբը նորից վերածնունդ ապրեց ֆուտբոլիաշ-խարհում հայտնի հայրենասեր բարերար հովանավորի շնորհիվ: Նա պատրաստ էր իր անձնական միջոցները ներդնելհայկական ֆուտբոլի զարգացման գործում: Ես շատ շնորհակալ եմ նրան, որ վստահեց ինձ համագործակցել և շարունակելղեկա-վարել ակումբը: Իմ միակ խնդրանքը եղել է այն, որ պահպանվի ակումբի անունը: Նրա կողմից այն ընդունվեցըմբռնումով:
Ոգևորվելով փոփոխություններով, նոր ծրագրերով ակումբը իր առաջ դրեց ի կատար ածել ամենաբարձր նպատակներ և այդպատճառով բոլոր մակարդակներով ձգտեց բարձր պրոֆեսիոնալիզմի: Բնորոշ ցուցանիշներ կարող են համարվելառաջնություններում թիմի գրաված բարձր տեղերը և այժմյան ստեղծված ենթակառույցների առկայությունը, որտեղ կարողեն ներգրավվել և ֆուտբոլով զբաղվել տարբեր տարիքի 600 երեխաներ: Ակումբը շարունակական ճիշտ քաղաքականություն էվարել ֆուտբոլի զարգացման գործում: Ճիշտ է կարող է և թվացյալ թերացումներ են եղել, բայց դրա արդյունքները կերևանհետագայում, ժամանակ է պետք:
Տարիների ընթացքում «Բանանց» տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք ընդգրկվել և այժմ էլ ընդգրկված ենհանրապետության տարբեր հավաքականների կազմերում: Այսօր հանրապետության տարբեր թիմերում հանդես են գալիսակումբի բազմաթիվ շրջանավարտներ: Սա վկայում է այն մասին, որ ակումբը մեծ աշխատանք է կատարել հայկականֆուտբոլի զարգացման և կայացման գործում: 2012թ. ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան,որտեղ փորձի փոխանակման նպատակով Հոլանդիայից հրավիրվել են ֆուտբոլի հայտնի մասնա-գետներ, ավարտվել էմարզաբազայի շինարարությունը, ստեղծվել են ֆուտբոլի զարգացմանն անհրաժեշտ բոլոր ենթակառույցներ:
Այժմ ակադեմիան լիարժեք գործում է:
Լինելով ակումբի նախագահը աշխատել եմ պահպանել ակումբի ավանդույթները, միշտ հորդորել եմ մարզչական կազմինձգտել կատարելության, զբաղվել եմ երիտասարդ մասնագետների պատրաստմամբ:
Ակումբի ձեռք բերած այս հաջողությունների ֆոնի վրա աններելի եմ համարում այս տարվա ֆուտբոլի բարձրագույն խմբերիառաջնությունում «Բանանց» թիմի անհաջող ելույթները: Ես չեմ ուզում այստեղ նշել որևէ մեկի սխալը, աշխատանքում եղածթերությունները: Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք:
Նորից ու նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի հովանավորին ինձ վստահելու համար: Եսբարեխղճորեն կատարել եմ իմ պարտականությունները արդարացնելով նրա վստահությունը:
Ուզում եմ եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք միշտ ինձ սատարել են, օգնել են դժվար պահերին ի կատար ածելու մեր բոլոր մտահղացումները: Վստահ եղեք, մենք բոլորս կատարել ենք շատ հայրենանվեր աշխատանք, որիարդյունքները ես համոզված եմ կգնհատվեն հետագայում:
Այս ամենից ելնելով, հաշվի առնելով «Բանանց» թիմի անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից:
Մոտակա ժամանակներս այս ամենի մասին պարտավորվում եմ տեղեկացնել ակումբի հովանավորին և ակումբիաշխատակազմին:
Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլասերներից «Բանանց» թիմի երկրպագուներից, այսօրվաանհաջողությունների համար:
Միևնույն ժամանակ հպարտ եմ, ակումբի ստեղծման, կայացման համար, հպարտ եմ, որ կարողացել եմ բարձր պահել ակումբի անունը, որ մասնակցություն եմ ունեցել Հայկական ֆուտբոլի զարգացման գործին, հպարտ եմ, որ բարեխղճորենկատարել եմ իմ բոլոր պարտականությունները»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.