Երեկ «Անի» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքն ամենադժգույնն էր՝ բովանդակության և համեստը՝ ներկայացուցչական առումով:
«Բարև Երևան» դաշինքին մաս կազմող փոքր կուսակցությունների ղեկավարներից զատ՝ հավաքին մասնակցել են նաև նախագահի հացուդալավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ու անվճարունակության պատճառով նախագահի թեկնածուի կարգավիճակին այդպես էլ չհասած թոշակառու Պավլիկ Սարգսյանը:
Ընդ որում, երկուսն էլ Րաֆֆու «գծի մեջ» չեն տեղավորվել:
Անդրիասն սահմանադրական անհապաղ հեղափոխության կոչ է արել՝ Րաֆֆու վճռական գործողություններն աշնանն անելու խոստումների համատեքստում: Ընդ որում, Հովհաննիսյանի կողմնակիցները Ղուկասյանին ավելի երկար են ծափահարել, քան՝ իրենց առաջնորդին:
Իսկ չկայացած թեկնածու Պավլիկ Սարգսյանն երեկվա հավաքը վերածել է շոուի՝ փորձելով պարզել, թե ինչո՞ւ է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը մայիսի 9-ին, Արցախում սեղմել նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքը:
Ելույթ ունեցողներն էլ, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարևորել են միասնությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե ովքե՞ր և ո՞ւմ դեմ պետք է միավորվեն:
«Ժառանգության» ղեկավարը մի լավ քննադատել է իշխանություններին, սակայն մեծահոգաբար թույլ է տվել, որ նրանք մի քանի ամիս էլ վայելեն պաշտոնների քաղցրությունը:
Երեկվա հավաքից պարզ է դարձել, որ Րաֆֆին մեկնում է ԱՄՆ՝ համայնքային և պաշտոնական հանդիպումների:
Սա է երեկվա հավաքի հիմնական նորությունը, ինչպես նաև այն, որ կուսակցությունը հունիսի 15-ին արտահերթ համագումար է անելու:
Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն երեկ կարևոր մի բացահայտում է արել՝ ժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս:
Պարզվում է՝ Րաֆֆին վաղուց է իմացել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս իշխանության դեմ դուրս եկողը չէ:
«Ոչ, որովհետև պարոն Ծառուկյանը, երկու անգամ հանդիպել ենք իրար հետ, և ինքն այն եզակի մարդկանցից է, որ միշտ ինձ հետ եղել է անկեղծ և այդ անկեղծությունը դեմ դիմաց, իմ աչքերի մեջ նայելով՝ բացատրել է, որ ինքը երբեք չի պատրաստվում դեմ դուրս գալ իշխանությանը»,- երեկ լրագրողներին լուսավորել է «Ժառանգության» ժպտերես ղեկավարը:
Ինչո՞ւ է այս մասին Րաֆֆին խոսում այսօր՝ ընտրություններից հետո, երբ դրանց ընթացքում ԲՀԿ-ն կարողացել է, ընդդիմություն ձևանալով, իր կողմը քաշել բողոքական էլեկտորատի, այդ թվում՝ «Ժառանգության» ձայները:
Եթե Հովհաննիսյանը գիտեր, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ, ինչո՞ւ էր նրա առաջնորդին համախմբման կոչ անում վերջին հանրահավաքին:
Արդյո՞ք «Ժառանգության» ղեկավարն էլ իր հաշիվներն ունի և ժողովրդի հետ անկեղծ չէ, թե՞ այս պրիմիտիվ հարցերի պատասխաններն էլ չունի:
Ժամանակը ցույց կտա, սակայն ամեն անցնող օր ավելի է ամրապնդում այն տեսակետը, որ Հովհաննիսյանի թիմում հստակ պատկերացում չկա առաջիկա անելիքների մասին:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.