Այսօր «Վարկած» մամուլի ակումբում հյուրընկալվեց Պարույր Հայրիկյանի ընկեր, նրա ներկայացուցիչ, ԱԻՄ անդամ Կարո Եղնուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Բելգիայում բուժվող Պարույր Հայրիկյանի վիճակը դեպի լավն է գնում:
Անդրադառնալով Հայրիկյանի մահափորձի գործով այսօր մեկնարկող դատավարությանը՝ Եղնուկյանը նկատեց, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանը մահափորձի կազմակերպման գործի երկար շղթայի մի մասն է միայն: «Վ. Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է` հիմնվելով այն փաստերի վրա, որոնք նախաքննության ընթացքում արվել են: Այստեղ տարօրինակ էին ինձ թվում երեկվա Սեդրակյանի դատապաշտպանի հայտարարությունները, որոնք կոպիտ սխալ են, չգիտեմ` միտումնավոր էր, թե պատահական: Խոսքը Սիրունյանի այն մտքի մասին է, թե արդյոք Պարույր Հայրիկյանի վրա Խաչիկն է կրակել, այսինքն` ստացվում է` հարցականի տակ է դրվում, որ Հայրիկյանի վրա են կրակում»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Ի դեպ, մասնագիտությամբ իրավաբան Կարո Եղնուկյանը կապ է տեսնում Վարդան Սեդրակյանի տնօրինած մեծ փողերի և մահափորձի փաստի միջև:
«Ես ինքս, լինելով իրավաբան, կարող եմ ասել` դատախազությունը նման գործերին նայում է դրամի ճանապարհով, այսինքն` սպասում են, թե դրամը որտեղից է գալիս: Վարդան Սեդրակյանը վերջին 2, 3 տարում 3 միլիոն դոլար է խաղացել»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդի ներկայացուցիչը:
Նրան հետաքրքրում է, թե այդքան գումար Սեդրակյանին որտեղից, ո՞վ է նրան այդ փողը տալիս: «Կարող է պատահի, որ նա պարտքերի տակ է ընկել, և նրան «վերբովկա» են արել: Սա չընդունենք որպես փաստ, այլ ընդամենը վարկած է»,- նշեց Կարո Եղնուկյանը:
Լրագրողների այն հարցին, թե՝ եթե, ըստ Ձեզ`Վարդան Սեդրակյանը երկար շղթայի երկրորդ օղակն է, այդ դեպքում, ովքե՞ր կարող էին լինել առաջին օղակում, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Երբ որ դուք մտածում եք, թե ով կարող էր կազմակերպել այս սպանությունը, այո՛, սա սպանություն էր, ոչ թե վախեցնելու փորձ: Սա սպանության փորձ էր, այսինքն` ընտրությունները պետք է հետաձգվեին, ով կարող էր շահել դրանից, ես չեմ վախենում ասել, որ թող իրենք մտածեն: Այո՛, հնարավոր է, որ այն ուժերը, ովքեր թեկնածու չեն առաջադրել նախագահական ընտրություններին և մտքափոխվել էին` այս կերպ էին ուզում հարցը լուծել»:
Կարո Եղնուկյանն, ի դեպ, չբացառեց մահափորձի կազմակերպման արտաքին հետքի վարկածը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.