Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից այսօր՝ մայիսի 14-ին, հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ «Էրեբունի» բժշական կենտրոնում մահացավ Ռ. Աբրահամյանը, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով էլ ոստիկանության մայոր էր:
Պարզվել է նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել Isuzu-ի վարորդ 39-ամյա Սոս Օհանյանը, ով փրկարար ծառայության աշխատակից է, 28-ամյա Արթուր Մանուկյանը և Տարիել Քեշիշյանը, ով ըստ տեղեկությունների, փաստաբան է: Ինչպես ավելի վաղ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել էին 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 VV 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը հրշեջ ծառայության մեքենան էր եղել, ով Նուբարաշենից ընթանալիս էր եղել դեպի Էրեբունի վարչական շրջան, երբ բախվել էր Fiat-ին, այնուհետև՝ Opel-ն էլ էր բախվել Fiat-ին:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Ազգային անվտանգության ծառայության Alfa ջոկատի, վթարի վայրի հարևանությամբ գտնվող X զորամասի զինվորները և քաղաքացիներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են վիրավորներին հասցնել հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի մասին տեղեկացվել էր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ում հանձնարարականով, ժամանել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արշակ Վարդանյանը և Երևան քաղաքի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Զազարյանը: Տեղում երթևեկությունը կանոնավորելու նպատակով ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ Ռաֆիկ Սադյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ոստիկանության Նուբարաշենի և Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը: Վթարի վայր էր ժամանել ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Ոստիկանությունը պարզում էր վիրավոր անձանց ինքնությունը: Վթարի վայր էր ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը:
shamshyan.com
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.