Տարօրինակ երկիր ունենք:
Մի կողմից` տեղի են ունենում ընտրություններ, որոնց որակը, մեղմ ասած, շատ հեռու է միջազգային չափանիշներից, մյուս կողմից` իշխանության վարքագծում արմատավորվում են ավանդույթներ, որոնք բնորոշ են քաղաքական արևմտյան մշակույթին:
Իրավապահ մարմիններում տեղի են ունենում պաշտոնանկություններ, որոնց մոտիվացիան դառնում է հանրության սեփականությունը:
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դեպքում` պատճառաբանվեց, որ ծառայություն ու բիզնեսն անհամատեղելի են:
ՀՔԾ-ի նախկին պետ Անդրանիկ Միրզոյանն էլ պաշտոնանկ է արվել, որովհետև պատշաճ ձևով չի նպաստել Հատուկ քննչական ծառայության կայացմանը:
Մինչ հանրապետության նախագահը կներկայացներ ՀՔԾ-ի նոր պետին և նրա նախորդի պաշտոնանկության մոտիվացիան` նկատենք, որ մեր կայքն անդրադարձել է այս թեմային` մատնանշելով նաև այն պատճառը, որը փաստորեն դարձել է հիմնականն Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության հարցում:
Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՔԾ, աշխատակազմին ներկայացրել ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Սակայն ավելի ուշագրավ է եղել Սարգսյանի անդրադարձը Միրզոյանի պաշտոնանկության մոտիվներին:
Խնդիրը` Միրզոյանի պաշտոնանկությունը չէ, այլ դրա պատճառը:
Սարգսյանի ելույթից երկու տպավորություն կարելի էր ստանալ:
Առաջին. Հայաստանում սկսվել է իրավապահ համակարգի բարեփոխման փուլը:
Երկրորդ. Սարգսյանը մեծացնում է իր ազդեցությունն իշխանության համակարգում` անձնական վերահսկողություն սահմանելով բոլոր առանցքային ոլորտներում:
Առաջինի մասին առայժմ դժվար է հեռուն գնացող դատողություններ անել, որովհետև գործ ունենք մի մեծ շղթայի հետ, որն իր մեջ ներառում է ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները:
Սակայն անկախ սպասվելիք բարեփոխումների բնույթից կամ բովանդակությունից` մի բան ակնհայտ է. երկրորդ պաշտոնավարման հենց սկզբից Սերժ Սարգսյանը փորձում է ձևավորել իշխանության բրգաձև մի համակարգ` նվազագույնի հասցնելով բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների ավտոնոմ հետաքրքրություններն ու շահերը:
«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,-երեկ ՀՔԾ-ում հայտարարել է հանրապետության նախագահը:
Պակաս կարևոր է այն հանգամանքը, թե կոնկրետ որ գործում է դրսևորվել Միրզոյանի ապօրինությունն. ի վերջո` դա մասնավոր էպիզոդ է: Բայց կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է ՀՔԾ-ի վարույթում գտնվող երկու աղմկոտ գործերից մեկին, որոնցից մեկը վերաբերում է ոստիկանությունում հայտնաբերված ֆինանսական բուրգին, մյուսը` Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին:
Սակայն ավելի կարևոր է Միրզոյանի պաշտոնանկության բովանդակային կողմը. եթե վերանանք դիվանագիտական ձևակերպումներից, ՀՔԾ-ի նախկին պետը մեղադրվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից ունեցած կախվածության, նրան ու ոչ թե` հանրապետության նախագահին հաշվետու լինելու մեջ:
Այսինքն, երեկ Սերժ Սարգսյանը ֆորմալիզացրեց այն փաստը, որ մոտ ապագայում էապես թուլանալու է Աղվան Հովսեփյանի ազդեցությունը, իսկ մի քանի ամիս անց, գուցե, ականատես լինենք նաև դատախազի փոփոխությանը, մանավանդ որ` աշնանը ավարտվում է Հովսեփյանի լիրազորությունների ժամկետը:
Պաշտոնակ արված Միրզոյանը համարվում էր նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահելի կադրը, ըստ այդմ` Սերժ Սարգսյանը ևս մեկ հաստատուն քայլն արեց` երկրորդ նախագահին իշխանության միջանցքներից հեռացնելու ուղղությամբ:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.