Մոտավորապես այս նշանաբանով են շարունակվում Երևանի ավագանու ընտրությունները:
Տեղամասերում, առավել ևս` դրանց հարող տարածքներում, որոշողը` ոչ թե պետական մարմիններն են, օրենքը, այլ` օլիգարխները, նրանց թելադրանքով և ուղղորդմամբ գործող թաղի տղերքը:
Սոցիալական ցանցերում նույնիսկ բանավեճ է ծավալվել, թե որտե՞ղ ավելի խայտառակ վիճակ կլինի`Սամվել Ալեքսանյանի «սեփականություն» թիվ 7-ընտրատարածքում, թե՞ թիվ 13-ում, որտեղ «զոնը նայում» է Թոխմախի Մհերը` ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Այս անգամ ընտրության օրը նույնիսկ արտառոց դեպքեր են գրանցվել:
Օրինակ, ՊՆ 0650 Մ պետհամարանիշի մեքենայից ընտրակաշառք է բաժանվել` 3/17 տեղամասի մոտ:
Armlur.am-ը հայտնում է, որ Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասում (Երրորդ գյուղ) որոշ ընտրողների ազատել են ընտրություն կատարելու «բեռից». հենց տեղամասի մուտքի մոտ ընտրողից վերցրել են անձնագիրը, նրա փոխարեն քվեարկել, ապա անձնագիրը վերադարձրել տիրոջը` մեջը գումար դրած:
Սակայն, գոնե ինձ համար, ամենացավալին այն է, որ թաղի խուժանի համար` տեղամասեր անարգել մուտք գործելու «կանաչ լույս» այս անգամ արտոնել են նաև որոշ լրատվամիջոցներ: Շատ են ահազանգերը, որ թաղային որոշ հեղինակությունների մոտ եղել են լրատվամիջոցների անցաթղթեր:
Ինչևէ, ժամը 17-ի դրությամբ` ընտրություններին մասնակցությունը բավականին բարձր է. այս պահին արդեն քվեարկել է 366982 քաղաքացի կամ` ընտրողների 44,95%-ը:
Դարձյալ պասիվ են Մալաթիա-Սեբաստիայի (39,35%) և Կենտրոնի (39,16%) ընտրողները:
Եթե Կենտրոնի պարագայում պատկերն օրինաչափ է, ապա Մալաթիա-Սեբաստիայի վիճակը զարմացնում է` հատապես այն պնդումների համատեքստում, որ Սամվել Ալեքսանյանի թիմն ակտիվ ընտրակեղծարարություններ է կազմակերպում:
Կարող ենք հանգել երկու եզրակացության` կամ ահաբեկված ընտրազանգվածը բոյկոտով է արձագանքում իրեն պարտադրելու փորձերին, կամ էլ` ընդդիմության բողոքները մտացածին են:
Ընտրողների մասնակցության առումով` «գերազանցիկներ» են Նուբարաշեն, Նորք Մարաշ, Աջափնյակ, Ավան համայնքները: Այստեղ պաշտոնապես գրանցված ընտրողների կեսից ավելին արդեն մասնակցել են ընտրություններին:
Մասնավորապես, Աջափնյակում գրանցվել են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր դրսևորումները:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.