Երևանի նախկին փոխոստիկանապետ ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաճախ նկատել եմ, որ նկարիչներից, քանդակագործներից շատերը բնորդին կանգնեցնում են պատվանդանին` սեղանին, և կարգադրում, պահանջում այս կամ այն դիրքն ընդունել: Հաճախ իրենց ուզածի պես թեքելով նրա իրանը կամ գլուխը, կամ մարմնի այլ մասերը, ուղղելով`ասես գործ ունեն շարժվող տիկնիկի հետ: Որից հետո սկսում են աշխատել, պատկերել այդ սառած, անկենդան իրավիճակը:
Մինչդեռ, իմ կարծիքով, իսկական արվեստագետը պետք է հետևի բնորդին, բնորդների խմբին, լուռ վայելի այն անմիջականությունը, շարժումը, կյանքի գեղեցկությունը, որ խլրտում նրանց մեջ… Հիանա կնոջ թովիչ, նազենի, հեզաճկուն դյուրաշարժությամբ, երբ նա քայլում է, կռանում է ինչ-որ բան վերցնելու, զմայլվի մեկ ուրիշի նրբագեղ վայելչությամբ, երբ նա տարածում է թևերը իր գեղաշուք վարսերը բարձրացնելու համար: Սքանչանա քայլող, շարժվող տղամարդու ջղուտ, մկանուտ, կորով արտահայտող մարմնով` ֆիքսելով տղամարդու կամ կնոջ այս կամ այն գեղեցիկ, հիշարժան, տպավորիչ դիրքերը…
Նույնը երևի լուսանկարչության մեջ է: Հիշեք լուսանկարչատների «մեռած», սառած, քարացած դիրքերով լուսանկարները և իսկական, տաղանդավոր լուսանկարիչների նկարները շարժման, գործողությունների, անակնկալ իրավիճակների մեջ…
Երևի կյանքն էլ է այդպես, երեխայի դաստիարակությունը, հասարակությունը… Որքան սխեմատիկ, կաղապարված, այնքան սահմանափակ, կաշկանդված ու անհետաքրքիր…
Մինչդեռ այլ է ազատությունը… Մտքի, ստեղծագործության, զարգացման, արարման, հարաբերությունների…Երևի այդ պայմաններում է մարդը իր տարերքի, իր էության մեջ, բնական ու ներդաշնակ բնության հետ, կյանքի հետ…»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.