2013 թվականի մայիսի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական կոլեգիայի նիստ, որն ուղղված էր Հայոց բանակի նյութա-տեխնիկական ապահովման, արդիական զենք-զինամթերքով բանակի համալրման, ինչպես նաև ռազմատեխնիկական միջոցների պահպանման ու արդյունավետ շահագործման խնդիրներին: Մասնակիցների և փորձագետների կարծիքով, կոլեգիան ընթացավ սուր հարցադրումների և ստրատեգիական որոշումների ընդունման մթնոլորտում, որի ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պահանջեց յուրաքանչյուր որոշում և ծրագիր ծառայեցնել միայն ու միայն բանակի մարտունակության խնդիրներին, մարտական պատրաստության ու պատրաստականության բարձրացմանը և զերծ մնալ սպասարկող և հարակից ծառայությունների համար նյութական ոչ հրատապ ծախսերից:
Մեզ համար ուրախալի է այն փաստը, որ ձեռք են բերվել մեծաքանակ ռազմական տեխնիկա, ավտոմեքենաներ, հատուկ սպառազինություն և հատուկ սարքավորումներ, որոնք արդեն ծառայում են երկրի պաշտպանունակության բարձրացմանը և համալրված են որակյալ ու փորձառու սպասարկող անձնակազմով, այսինքն՝ մեր երկիրը լուրջ առաջընթաց է կատարել իր պաշտպանունակության բարձրացման գործում:
Ըստ փորձագետների, դա հնարավորություն է տալիս ունենալ մրցունակ և 21-րդ դարին հարիր տեխնիկապես հագեցած բանակ, որը ցանկացած պահին կարող է արժանի ու հաղթականորեն հակադրվել հակառակորդին:
Բանակի նկատմամբ հասարակական ու քաղաքացիական վերահսկողությունը թույլ է տալիս վերահսկել բանակում ընթացող դրական և բացասական գործընթացները, որոնք հրատապ գնահատկանի են արժանանում: Ուրախալի է, որ բանակը գտնվում է պետության ու հասարակության հոգածության ներքո և նրան հատկացվում է անհրաժեշտ նյութական ու ֆինանսական միջոցներ՝ պահանջվող ամբողջ ծավալով: Պաշտպանության նախարարը բոլոր պատասխանատուներին հրամայեց արդյունավետ օգտագործել պետական միջոցները, որպեսզի յուրաքանչյուր դրամ նպաստի բանակի զարգացմանն ու հզորացմանը, և ընգծեց, որ ծառայության նկատմամբ պահանջկոտության ու նյութական միջոցների նկատմամբ խստագույն վերահսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության բանակի նյութատեխնիկական ապահովման բազաների վեց պետեր հեռացվել են աշխատանքից:
Կոլեգիայի բարոյական ոգին ինձ թույլ է տալիս եզրահանգել, որ բանակում տեղ գտած ոչ մի թերություն ու անօրինականություն անպատիժ չի մնալու, և բոլոր աստիճանի հրամանատարներն ու պատասխանատու անձինք օրենքների ու կանոնադրության փոքրիկ խախտման համար պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ:
Պաշտպանության նախարարը Կոլեգիայում հնչեցրեց նախարարությունում մրցույթների միջոցով կատարած նյութական միջոցների գնումների արդյունքների մասին, և տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարության կողմից անցկացված 24 մլրդ դրամի մրցույթում կատարվել է 2.5 մլրդի տնտեսում և հավելեց, որ այդ տնտեսումներն իրականացվել են բոլոր ոլորտներում:
Ես տեսնում եմ, որ պաշտպանության նախարարի համար առաջնահերթություններից է բանակի նյութա-տեխնիկական ապահովման շեշտակի բարձրացումն ու նյութական միջոցների արդյունավետ ու ճիշտ օգտագործումը:
Ուշագրավ է այն փաստը, որ չնայած Ադրբեջանն իր բանակի վրա ծախսում է հինգ անգամ ավելի բյուջետային միջոցներ (1.9մլրդ ԱՄՆ դոլար), քան Հայաստանը (400 մլն ԱՄՆ դոլար), սակայն բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման, զինծառայողների բարձր որակական ու բարոյահոգեբանական հատկանիշների շնորհիվ, Հայոց բանակն ավելի մարտունակ է, քան Ադրբեջանի բանակը:
Լոնդոնում բազավորված Ռազմավարական հետազոտությունների թագավորական ինստիտուտը (The International Institute for Strategic Studies, IISS) պատրաստել է The Military Balance 2013 (Ռազմական հավասարակշռություն 2013) ամենամյա զեկույցը: Դրանում անդրադարձ է կատարված աշխարհի ավելի քան 160 երկրների ռազմական ու պաշտպանական պոտենցիալին, այդ թվում՝ նաև Այսրկովկասի 3 պետությունների Զինված ուժերի մարտունակությանը:
«Հայաստանի զինված ուժերը բավական որակավորված են և հստակ պատեկացնում են իրենց առջև դրված առաջադրանքներն ու նպատակները»,-ասված է զեկույցում:
Եկեք ուրախանանք բանակի հաջողություններով, լծվենք նրա դժվարոթյունների հաղթահարման գործին, և հիշենք, որ 20-րդ վերջի և 21-րդ դարի հայ ժողովրդի մեծագույն նվաճումը Հայոց բանակն է. այն մերն է, և մենք պետք է հպարտանանք նրանով:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից,
պատմաբան-հասարակագետ, պատմական գիտությունների թեկնածու
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.