Այսօր Ազատության հրապարակում «Բարև Երևան» դաշինքը հանարահավաքի ժամանակ ելույթ է ունեցել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր մենք ունենք աննախադեպ հնարավորություն ոչ թե տանը նստելու, ոչ թե խավարը անիծելու, այլ մի անգամ Երևանը ժողովրդին վերադարձնելու: Մի ցուցակ կա, բացե՛ք կենսագրությունները, համեմատե՛ք մեր թեկնածուներին մյուսների հետ, մեր մտավորականները, մեր երիտասարդները, քաղաքական գործիչները, իրավաբանները, խմբագիրները, ովքեր կորցրել իրենց աշխատանքը այս կեղծ, ապօրինի, վախկոտ իշխանության քաղաքականության պատճառով, նորից կանգնած են այստեղ, և պայքարը դրա մեջ է: Ազատ-արդար ընտրությունների դեպքում «Բարև Երևանը» առաջատար է:
Իրական Հայաստանում ոչ մեկը քառասուն տոկոս չի վերցնում, հիմա պատրաստվե՛ք բոլորս, դու, բոլորդ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Առաքելություն» և Հայաստանի քաղաքացի, մայիսի 5-ից հետո կունենանք նոր վիճակ, և նոր վիճակն առանց համար երեք «Բարև Երևան» դաշինքի չի լուծվելու: Մենք չենք նահանջելու, մենք չենք վաճառվելու, մենք չենք ծախվելու: Եթե այսօր նախկին վարչապետը հորդորում է, թե ժողովուրդը փախչում է, մենք պետք է այդ հոսքը կանգնեցնենք, և ես այդ առաջարկը փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանին արել եմ: Մայիսի 5-ին ես ինքս գնալու եմ ընտրատեղամաս, հերթական անակնկալը ես պետք է մատուցեմ Հայաստանին և ժողովրդին: Հինգ տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26: Մայիսի 5-ին Երևանն ունենալու է նոր քաղաքապետ և նոր քաղաքապետարան»-իր խոսքում ասել է «Ժառանգության» առաջնորդը:
Հանրահավաքի ընթացքումելույթով հանդես է եկել նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ եղավ մի իրավիճակ, որ իշխանությունները հասկացան, որ չկան քաղաքացու մոտ, այն իշխանությունը, որ կա, իրականում՝ կեղծ է, կա մի առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ում վստահեցինք մենք։
«Այսօր «Բարևե Երևան» դաշինքը եկել է կառավարման փոփոխությունը Երևանից սկսելու, սա նոր շարժում չէ, սա շարունակություն է փետրվարի 18-ի ձեր որոշման: Մենք պետք է փոխենք կառավարման համակարգը, որովհետև ներկայիս համակարգը ոչ թե քաղաքացիների շահերի սպասարկելուն է միտված, այլ բացառապես մի քանի օլիգարխի գերշահույթներ ապահովող կառավարման համակարգ է: Որքան էլ քաղաքապետերը փոխվեցին, միևնույն է, համակարգը մնաց նույնը»,-ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.