«Մայիսի 6-ին ես ոչ ցույց եմ անելու, ոչ էլ հացադուլ»,- երեկ ինձ խոստացավ հայտնի քաղաքական գործիչներից մեկը: Զրույցը մասնավոր էր, և այդ պատճառով չեմ կարող հրապարակել նրա անունը: Իսկ մայիսի 6-ին, եթե ամեն ինչ տեղի ունենա այնպես, ինչպես շատերս կանխատեսում ենք, հավանաբար, հնարավորություն կլինի «գաղտնազերծել» նրա անունը և հետն էլ արձանագրել՝ արդյոք նա իր խոսքի տերը եղա՞վ, թե՞ ոչ:Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր իշխանությունները ինչ-որ «ինսայթ» ապրեին և հրաժարվեին արդեն 18 տարի կիրառվող` ընտրություններում «հաղթելու» տրորված ճանապարհից: Բացի ամեն ինչից` Երևանում ոչ հանրապետական քաղաքապետ ունենալը հիմք կդներ իշխանության և ընդդիմության ոչ միայն առողջ մրցակցության, այլև քաղաքակիրթ համագործակցության: Այո, համագործակցության, որովհետև Երևանի քաղաքապետարանը և կառավարությունը դատապարտված են որոշակի հարցեր միասին լուծելու: Բայց հրաշքներ, ավաղ, չեն լինում` ամեն ինչից դատելով` իշխանությունը գործում է «ստանդարտի մեջ», և ՀՀԿ-ն հավաքելու է «40 + » տոկոս` ընտրակաշառքի, Թոխմախի Մհերի նման մարդկանց «հեղինակությամբ», ինչպես նաև «տուրբոյատիպ պերսոնաժների» անձնուրաց ջանքերով: Նրանք, ովքեր նախագահ կամ պատգամավոր են դարձել այդ ճանապարհով, իսկ հիմա ընդդիմություն են կամ այլընտրանք, չպիտի զարմանան, որ ուրիշներն այդպես են վարվում: Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ 2017 կամ 2018 թվականներին հնարավոր չէ հույսը դնել «իշխանության ինսայթի» վրա: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին` ոչ մի երկրում մինչև իշխանությանը չստիպես անել, նա որևէ լավ բան չի անի: Հարցն այն է, հետևաբար, թե ինչպես ստիպել: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ ընդդիմության վարքը նույնպես «ստանդարտի մեջ» է: Մեջբերում անեմ հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումից. «Մայիսի 6-ին հանրապետության առանձին շրջաններում, իսկ մայրաքաղաքում` հատկապես, սպասվում են կարճատեւ ցույցեր հետևյալ թեմայով. «Մենք արդար ենք, ազնիվ, բայց նրանք հերթական անգամ մեզ թույլ չտվեցին ոչնչացնենք իրենց»: Ցույցերը կտևեն մի քանի օր, ապա ցուցարարները կգնան նախապատրաստվելու Աժ ընտրություններին: Կատարվածի վերաբերյալ խորհրդածումներ, իրականությունը փոխելու այլ մեթոդների որոնումներ չեն սպասվում»: Իրոք որ, նախընտրական և հետընտրական պրոցեսների նմանությունը, ընդդիմության 20 տարվա հռետորաբանության միօրինակությունը պարզապես ապշեցուցիչ են: Եթե հաշվեմ, թե քանի անգամ եմ ես լսել կամ կարդացել «թալան» և «արտագաղթ» բառերը (որոնք, իհարկե, ճիշտ են բնութագրում մեր 20 տարվա վիճակը), ինչպես նաև «վարչակարգը խուճապի մեջ է», «ռեժիմը հոգեվարքի մեջ է» ձևակերպումները, ապա կրկնությունների թիվը կհասնի, առանց չափազանցության, մի քանի հազարի: Մայիսի 6-ին այս ցիկլը որ վերջանա, ոչ միայն ընդդիմությունը, այլև ամբողջ հասարակությունը պետք է մտածի գործողությունների, եթե կուզեք` պայքարի (չնայած այդ բառը չեմ սիրում) նոր, ոչ ստանդարտ ձևերի մասին: Գուցե հենց դա՞ էր ակնարկում վերը նշված քաղաքական գործիչը;
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.