Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվել է «Երիտասարդական ՀԿ-ների դերը տեղեկատվական հասարակությունում» միջազգային ծրագիրը, որին մասնակցում են 9 երկրի 35 երիտասարդ առաջնորդներ` Ֆրանսիայից, Լատվիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Չեխիայից, Բելառուսից:
Միջազգային ծրագրի նպատակն է երիտասարդների համատեղ ուժերով ստեղծել տեղեկատվական դաշտ, վեր հանել առցանց երիտասարդական աշխատանքի արդյունավետ մեթոդները և խրախուսել դրանց կիրառումը Հայրենիքի ու Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների կողմից: Կազմակերպիչների կարծիքով ծրագիրը հնարավորություն է ստեղծում մշակել երկարատև համագործակցության ծրագրեր և ապահովել ծրագրի շարունակականությունը:
«Ծրագրի մասնակիցներն իրենց նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման պլանավորման ուղղությամբ ակտիվ աշխատում են, իսկ հրավիրված փորձագետներն անհրաժեշտ հմտություններ են հաղորդում»,- տեղեկացնում է ծրագրի համակարգող Սոֆյա Պիրադյանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում երիտասարդական քաղաքականության վիճակը, պետության դերը երիտասարդների կյանքում, ինչպես նաև իրենց մասնակցությունը փոփոխվող հասարակության զարգացման գործում:
Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը ծրագիրն իրականացնում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
World Armenian Youth Network– Wostayn 2009 թ. Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից: «Ոստայնի» նպատակն է աջակցել և նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.