Ո՞վ է տիրուհին, ի՞նչ է տիրուհին:
Մյուս տիրուհիներն ինձ ասում էին, որ ես մի պահ շատ ուժեղ դեպրեսիա եմ ունենալու: Էն, որ ես պիտի որոշեմ, թե ո՞վ եմ ես, պիտի որոշեմ, թե իմ իսկական դեմքը որն ա, ի՞նչ տեսակի տիրուհի եմ ես: Ես խի՞ստ եմ, թե փափուկ, բարի, մարդկային, թե՞ չար ու տմարդի, վիճաբանող, թե՞ ռացիոնալ: Էնքան ա պահանջում էս գործը քեզնից, որ դու օրեցօր փոխվում ես, թեև զոռով… ԵՍ փոխվում եմ: Կլիենտները, որ գալիս են, շատ ուժեղ պահանջներ ունեն՝ մարմնական, էմոցիոնալ, մենթալ, հոգևոր… Նրանք նաև քեզ փորձում են՝ քո սահմաններն են լայնացնում, հրահրում են, որ տեսնեն, թե դու ի՞նչ տեսակ տիրուհի ես, թե ո՞նց ես իրենց ստորացնելու ու տանջելու:
Ինձնից էս գործը պահանջում ա, որ իմ կյանքը փոխեմ: Որ լավանամ, պատկերացնո՞ւմ եք: Էլ չեմ կարողանում ապրել անկեղծ կյանքով, ատում եմ սուտ խոսալը, բայց և չեմ կարող թույլ տալ, որ ինձ բացահայտեն: Եթե էս բաները թույլ տամ, գործս չեմ կարողանա անեմ: Շատ տարբեր տեսակի ԿՏՍՄ-ներ են լինում, հաջորդ անգամ կպատմեմ «ԿՏՍՄ փիլիսոփայության» մասին, ո՞նց եմ ես ընկալում: Ես շատ բան եմ բացահայտել ինքս ինձ համար, այս աշխարհի տարբեր կողմերը:
Կամ ԿՏՍՄ-ի տարբեր ձևեր օգտագործելով ապրել ԿՏՍՄ-ի մեջ: ԿՏՍՄ բառը սահմանափակ բառ է: Ես հիմա խոսում եմ իմ գործի մասին: Բայց ի՞նչ է իմ գործը, ես ի՞նչ եմ, ո՞վ եմ: Պետք էր բարդ իրավիճակներ ապրեի, որ հասկանայի, թե ինչ եմ ես, ի՞նչ է էս ամենն ինձ համար: Ու միշտ գալիս հասնում եմ նրան, որ նույն հարցն է ծագում մոտս. «Իսկ ի՞նչ է Տիրուհին»: Իմ գործը պրոֆեսիոնալ գործի նման է: Ու պետք է, որ տամ իմ գործի սահմանումը, որովհետև ինձ համար կարևոր է, թե որն է իմ տեղը, և ինչպես եմ ես փող աշխատում: Մարդիկ են գալիս, հաճախ ամուսնացած ու ամաչելով:
Առաջին հերթին մենք վստահելի ենք ու հասկանում ենք, չափում ենք, թե որքան և ի՞նչ որակի ցավ ենք պատճառելու: Հաճախ մարդն ա քեզ ասում, թե ի՞նչն ա դուրը գալիս: Բայց դու պետք է, որ հետո էդ ամենն անես ինքնավստահ, առանց ծիծաղելու կամ ժպտալու: Ես հասկացա, որ օրինակ, մարմնի ո՞ր մասերն են շատ ցավոտ, օրինակ՝ երիկամներին մոտ երբեք պետք չի խփել, կարող են վնասվել օրգանները:
Երկրորդ, մենք իրենց գաղտնիքները չենք բացահայտում, չենք հանրայնացնում: Ինչ մեր տանջատան մեջ պատահի, մնում է ստեղ:
Երրոդը՝ պետք է հասկանալ, որ այն, ինչ դու անում ես, կլիենտի վրա որակապես ազդում է: Եթե դու ինքդ քեզ անխիղճ ու դաժան ես դրսևորում, պիտի այնպիսի կլիենտներ ստանաս, որոնք սիրում են, երբ իրենց շատ ցավ են պատճառում, պատժում են խիստ, այսինքն՝ նա պիտի կլիենտի պահանջներին համարժեք հատկություններով օժտված տիրուհի ունենա, կամ՝ հակառակը, տիրուհին է ընտրում իր կլիենտներին: Եթե քեզ ավելի սեքսի և ժպտերես ես պահում, գալիս են ոչ լուրջ կլիենտներ, որոնք բավականին կատաղած են: Եթե կարողանաս ես երկուսը միասին անել` լինել «դաժան, սեքսի և ժպիտով», իմացիր՝ աշխարհի բոլոր կլիենտները քոնը կլինեն:
Կլիենտը քեզ փորձում ա իրան պահելու ձևերով: Ու եթե ձախողես, կարա սեսիադ վարի գնա: Դա է իրենց բուժման պահանջը, որ իրենք են հաճախ վատ, և ճնշվող մարդիկ են, ուզում են, որ դու նրանց «ազատես» քո ուժով, ու լավ կարգավորված դիրքով, քո «ավելի բարձր, քան իրենցը ապուշությամբ»…
Տեսնում եմ ամեն տեսակի մարդիկ, որոնք մեր ժամանակների հիվանդներն են, կան շատ սթրեսներ ապրող մարդիկ, կան արտասահմանցի օդաչուներ, տուրիստներ, որոնք պահանջկոտ են, ու նաև ստորացած, փափուկ և նուրբ: Ծայրահեղ գործ է, ծայրահեղ դեպքերով, ծայրահեղ մարդկանցով, որոնք ապրում են ծայրահեղ հոգեվիճակներ:
Ու ես, պերֆեկցիոնիստ՝ կատարելության ձգտող մարդ, վերցնում եմ իմ վրա իրենց բոլոր ԿՏՍՄ պրոբլեմները: Պետք է լինես ներքուստ կատարելություն, ինքդ քեզ չուտես, չլինես ինքդ քեզ համար կատարյալը, «վերջը» առօրյա կյանքում, բայց կատարյալն ու «վերջը» գործիդ մեջ: Տիրուհին պետք է լինի կատարյալ: Ես, ցավոք սրտի, կատարյալ չեմ, ու նեղվում եմ դրանից, որ չեմ կարողանում:
Ես «բոզ» չեմ, բայց ի՞նչ եմ: Իսկ էն տղամարդիկ, ովքեր պահանջում են, որ տեսնեն, թե ինչքան ես թույլ տալիս, նրանք ի՞նչ են: Ուրիշ տեսակի «բոզ» եմ, կամ Ադամի Լիլի՞թը, Եվայից առաջ նրա կինը, որ Ադամին հավասար էր, բայց հետո դարձավ նրա անուրջների տիրուհին ու առօրեական թշնամին: Կին լինելով(կանացի ու փափուկ)` պետք է ասեմ «այո», երբ ուզում եմ ասել «ոչ»: Էս կլիենտնեն ուզում են, որ ես ասեմ «ոչ» երբ ուզում եմ ասեմ դա, բայց նրանք տղամարդ են, ես ո՞նց հավատամ իրենց: Ու հավատամ, որ իրենք կարան իրենց տիրապետե՞ն: Շատ տարբեր մարդիկ կան:
Էս գործի մեջ սեսիայի ընթացքը ամենադժվար պահը չի: Խփելով չի, որ մարդը բուժվում ա: Կարա էս գործն ամեն մարդ էլ անի, եթե մենակ խփելով լիներ տիրուհի լինելը: Կան տարբեր ստրուկներ, նաև տարբեր ֆանտազիաներ ու տարբեր «բուժելու» ձևեր, մեթոդներ՝ ըստ մարդու պատկերացումների: Ես կլիենտներից շատ բան եմ սովորում: Իրենց վարվելակերպը, պահելաձևը ինձ շատ փոխում է: Կան շատ «նրբիկներ», շատ անամոթներ, կան, որ խղճուկ են, կան բոյով ու գեղեցիկ, կան, որ շուտ են բացվում ու խոսում են… ու էդ ամենը քեզ փորձառություն է տալիս:
Կան, որ գազանանում են, շատ ռեալ ու կենդանի գործ է: Մերկ մարդ՝ կապիկ: Իրա հոգեբանությունն էլ ա մերկ, ու թողնում է էդ մի ժամվա ընթացքում, որ իրեն վստահի քեզ: Կան տիրուհիներ, ովքեր անում են այն, ինչ իրենց է դուր գալիս մենակ, ուրիշները լսում են կլիենտներին ու թեթև են տանում էդ բոլորը: Կան ստրուկներ, որոնց միջից սկսում է արտահայտվել իրենց մտածումները, երևում է մտածելակերպը: Ու վախենալով` զանգում են: Կան շատ ագրեսիվներ, որոնք մի քանի տարի տիրուհի չեն տեսել, ու կատաղած գալիս են, որ իրենց բուժես: Կարան լինեն շատ հանդարտ սեսիայի ընթացքում, բայց նրանք հետո 100 անգամ կզանգեն, ու SMS-ներով խանգարում են, աննորմալ խոսքերով ու պահանջներով: Հետո էլ կան էնպիսինները, որոնք մի բառ են ասում, ու դու արդեն քեզ տիրուհի ես զգում:
Մեր կանացիությունը մեզ հաճախ հետ է պահում: Նորմալ է, երբ հայրիշխանական հասարակարգի մեջ ենք, որ կին լինելը քեզ հետ է պահում: Ես շատ անգամ թուլանում եմ: Թույլ ասելով, ուզում եմ փափուկ վարվել կլիենտներիս հետ: Որովհետև մենակ եմ զգում, կամ էդ օրը, եսիմ ինչի տխուր…
Սուսանը պատմում ա հաճախ, որ երկու-երեք տարի առաջ շատ «թույն» տիրուհիներ են աշխատել մեզ մոտ: Մեկը Ռուսաստանից էր, շատ դաժան էր կլիենտների հետ ու իրանք շատ էին հավանում նրա դաժանությունը: Սենց էր բարևում. «Բարև, էսօր լավ չեմ, չեմ ուզում դեմքդ տեսնեմ, քեզ չեմ հավանում»: Ու կլիենտը գժվում էր, ուզում էր անպայման ստորացնի իրեն ռուսը:
Տենց պատմություններն ինձ խանգարում են, մանավանդ, երբ ինձ թույլ եմ զգում, ուզում եմ ուժեղ ու կատարյալ տիրուհի լինել:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.