Կիրակի օրը տեղացած հորդառատ անձրևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Երևանում ջրահեռացման համակարգ պարզապես գոյություն չունի: Եթե սովորական անձրևների ժամանակ է մայրաքաղաքում քայլելը դարձել անհնար, դժվար չէր պատկերացնել, թե ինչ վիճակ կարող էր ստեղծվել հորդառատ անձրևի դեպքում:
Սելավը կաթվածահար էր արել նաև երթևեկությունը: Մինչև կիրակնօրյա անձրևն էլ պարզ էր, թե ինչ լուրջ խնդրի առջև է գտնվում մայրաքաղաքը, բայց քաղաքապետարանին այս հարցը կարծես չի էլ անհանգստացնում: Մինչև ե՞րբ կարող է շարունակվել նման անհոգությունը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանեց, թե ջրահեռացման համակարգ չի կարող չլինել՝ կա, պարզապես ջրին խառնվող փոշու, կեղտի պատճառով փակվում է: Կիրակնօրյա աղետի պատճառը ևս «ջրահեռացման համակարգի խցանումներն են, առանձին դեպքերում` նաև ջրի նման ծավալների համար չնախատեսված թողունակությունը»:
«Երևանի քաղաքապետի հանձնարարականով դեպքից անմիջապես հետո ձևավորվել է օպերատիվ խումբ, որում ներգրավվել են բոլոր վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերն ու «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները: Տեղերում վթարավերացման մասնագիտացած խմբերի հետ համատեղ կազմակերպված աշխատանքների արդյունքում, ժամը 22:45-ի դրությամբ, վիճակը հնարավորինս կարգավորվել է, տրանսպորտային երթևեկը՝ վերականգնվել: Հունիսի 6-ին քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչները, քննարկվել են խնդրահարույց տեղերում հնարավոր լուծումների տարբերակները: Հաշվի առնելով, որ խնդրի հիմնովին լուծումը ենթադրում է ֆինանսական զգալի ծախսեր, առաջարկվել է սեղմ ժամկետներում մշակել համապատասխան ծրագիր»,- հայտնում են քաղաքապետարանից։
Պարզվում է՝ մեղավորը կամ հիմնական մեղավորը «Երևան Ջուր» ընկերությունն է: Հենց այս ընկերությունը պետք է կազմակերպի ջրահեռացումը, իսկ քաղաքապետարանի խնդիրը վերահսկողության իրականացումն է: Եվ փաստորեն, «Երևան Ջուրը» նորմալ մաքրություն չի իրականացնում, վերահսկողներն էլ իրենց հերթին բավարարվում են նորմալ չվերահսկելով: Իսկ եթե վիճակը դարձյալ շարունակվի այնպես, ինչպես կա՞, այսինքն` էլի «Երևան Ջուրը» չմաքրի, քաղաքապետարանի վերահսկիչներն էլ աչքները փակեն կիսատ-պռատ գործի վրա, ի՞նչ է լինելու` այս հարցին պատասխան տալ չկարողացան:
Ջրահեռացման համակարգի բաղկացուցիչ հորերը, որ տեղադրված էին, փակվեցին Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության ժամանակ, այսպես ասած, անվտանգության նկատառումներով: Պուտինը եկավ ու գնաց, բայց անվտանգության նկատառումներով «լյուկերը» փակելու որոշումը մնաց ուժի մեջ: Եթե գոնե այս «լյուկերը» բաց լինեին, անձրևաջրերը հոսելու տեղ կունենային: Ջրերը կուտակվում են փողոցներում, քանի որ հոսելու տեղ պարզապես չկա: «Դե, դրանք փակվեցին, որ մարդիկ մեջը չընկնեին, հո բաց չէի՞ն թողնելու: Բա որ մութ տեղը մեկն ընկներ մե՞ջը»,- հակադարձեց Արթուր Գևորգյանը: Հետաքրքիր է` էդքան տարի չընկան, հիմա սկսելու էին ընկնե՞լ, կամ՝ որևէ մեկը չէ՞ր կարող առաջարկել գոնե ցանցերով փակելու տարբերակը, որը որոշ չափով կմեղմեր վիճակը: Իսկ գուցե մեր քաղաքապետարանում բացատրե՞ն, թե ինչպես է, որ առաջատար եվրոպական քաղաքներում մարդիկ չեն ընկնում հորը, իսկ ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, պիտի ընկնեն:
Ասում են, դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի լավ դռդռացրել է պատասխանատուներին: Կազդի՞ քաղաքապետի «դռդռոցը» անձրևների կամ ջրահեռացման համակարգի նորմալ գործունեության պատասխանատուների վրա, կերևա հաջորդ անձրևին:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.