Վիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564 թ. ապրիլի 23-ին, գավառական Ստրեդֆորդ քաղաքում։ Կրթությունն ստացել է տեղական դպրոցում։ Տասնութ տարեկան հասակում ամուսնացել էԱնն Հաթավայի հետ և ունեցել երեք զավակ։ Ենթադրում են, որ Ստրեդֆորդ քաղաքում վարել է ուսուցչի օգնականի պաշտոն։ Շեքսպիրը համալսարանական կրթություն չի ունեցել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, հիմնավորապես տիրապետում էր հին և նոր լեզուներին, հիանալի գիտեր, հին հունական և հռոմեկան գրականությունից բացի, իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը։ Այդ բոլորը ձեռք է բերել ինքնակրթության միջոցով։ Մոտավորապես 1592 թ. Շեքսպիրը փոխադրվում է Լոնդոն, աշխատում թատրոնում որպես հուշարար և դրամատուրգ։ Թատրոնների պատվերով դրամատիկական գործեր է գրում և վերամշակում հին պիեսները։
Բերբեջի թատրոնում է ընթանում նրա կյանքի ու գրական գործունեության լավագույն շրջանը։ 1612 թ. թողնում է Լոնդոնը, վերադառնում Ստրեդֆորդ, այստեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները։ Մահացել է նույն հայրենի քաղաքում,1616 թ. ապրիլի 23-ին։
Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի:
Առաջին շրջանում (1590–1600 թթ.) գրել է «Հենրի VI», «Ռիչարդ III», «Ռիչարդ II», «Ջոն արքա», «Հենրի IV» (, «Հենրի V» պատմական պիեսները՝ քրոնիկները, «Սխալների կատակերգություն», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Երկու վերոնացի ազնվականներ», «Միջամառնային գիշերվա երազ», «Վենետիկի վաճառականը», «Ոչնչից մեծ աղմուկ», «Վինձորի զվարճասեր կանայք» կատակերգությունները, «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար» ողբերգությունները և այլ գործեր:
Քրոնիկներում առավել ակնհայտ է Շեքսպիրի ինքնուրույնությունը. հեռացել է իր նախորդների՝ պատմության ռոմանտիկական մեկնաբանումից: Ըստ նրա՝ պատմությունը կերտում են ոչ միայն արքաներն ու երևելիները, այլև հասարակ ժողովուրդը, որը պիեսներում ներկայացված է որպես անձնական և ազգային արժանապատվությամբ օժտված, անօրինականությանը հակահարված տալու պատրաստ գիտակից խավ:
Շեքսպիրի կատակերգությունների հիմնական թեման սերն է, որ հաղթահարում է ծնողների բռնության, նախանձի, խանդի, սրտի անբացատրելի քմայքների խոչընդոտները: Կատակերգությունների հերոսներն օժտված են վարակիչ կենսուրախությամբ:
Շեքսպիրի այս շրջանի ողբերգություններում արտացոլված է կյանքի դաժանությունների իրական պատկերը. ողբերգականը ներկայացված է որպես մարդկանց քստմնելի չարագործությունների արգասիք («Տիտուս Անդրոնիկուս»), պատանի սիրահարների գեղեցիկ և կենսախինդ սերը դառնում է տոհմերի անմիտ ու դաժան թշնամանքի, ինչ-որ տեղ նաև չար պատահականությունների զոհը («Ռոմեո և Ջուլիետ») և այլն:
Երկրորդ շրջանում (1601–08 թթ.) գրել է իր գլուխգործոցները՝ «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիուս և Կլեոպատրա», «Կորիոլան» ողբերգությունները, որոնց հերոսները բացառիկ անհատականություններ են՝ ընդգրկուն և ընդհանրացնող մտածողությամբ, խոր և զորեղ զգացումներով, անհատապաշտական և մարդասիրական մղումների վայրիվերումներով. անարդար հասարակարգն ուղղելու համար բավարար չեն հանճարեղ ու ազնիվ անհատի՝ Համլետի մտքի լարումն ու գործուն վարքը: Հաշվենկատ ու խարդախ մարդկանց միջավայրում Օթելլոյի և Դեզդեմոնայի անբասիր սերն անկարող է գոյատևել: Լիր արքան, որպեսզի դառնա արդարամիտ, պետք է կորցնի իր գահը, ապրի անօթևան ու սոված: Մարդուն ըստ հարստության և դիրքի գնահատող հասարակարգի օրենքները Մակբեթին մղում են խլելու իրեն չպատկանող գահը, և նա զրկվում է ամեն ինչից, նաև կյանքից:
Երրորդ շրջանի (1609–12 թթ.) գործերում («Սիմբելին», «Ձմեռային հեքիաթ», «Փոթորիկ», և այլն) գերիշխում են հեքիաթային, գերբնական տարրերը:
Շեքսպիրի ստեղծագործության համակողմանի արժևորումն սկսվել է XVIII դարի վերջից և XIX դարի սկզբից, երբ հիմք է դրվել գրականագիտական նոր ճյուղի՝ շեքսպիրագիտության:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.