Բոլոր ընդդիմադիր ուժերը խոսում են միավորման անհրաժեշտության մասին, հատկապես` Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների համատեքստում:
Կարծես թե` բոլոր ընդդիմադիրները խնդիրը հասկանում են, գիտակցում են, որ եթե կարողանան գտնել ընտրությունների օրինականությունն ապահովող մեխանիզմներ, ապա իսկապես հնարավոր կլինի հասնել քաղաքային իշխանության փոփոխության:
Բայց ընդդիմության միավորման կոչերին զուգահեռ` ընդդիմադիր ուժերը փոխադարձաբար հաշիվ են մաքրում, ինչ-որ բան կիսել չեն կարողանում: Ահավասիկ, ՀԱԿ առաջին համագումարը, որում Լևոն Տեր-Պետրոսայնը ուժերի համախմբման կոչ է անում, սակայն երկու րոպե հետո ծաղրում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Երեկ էլ Րաֆֆու թիմակից Ռուբեն Հակոբյանը, իշխանությանը թողած, «խաչակրաց արշավանք» է սկսել առաջին նախագահի դեմ` նրան մեղադրելով ընդդիմությունը պառակտելու մեջ:
Եթե սրան գումարենք այն, որ ոչ իշխանական դաշտի կուսակցություններից միայն ԲՀԿ-ն է ակտիվ ընտրարշավ իրականացնում, իսկ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Բարև Երևան» դաշինքը չեն կարողանում տալ այնքան անհարաժեշտ ստարտը` տխուր հետևություններ են ծնվում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության ճամբարում ոչ ոք լուրջ չի վերաբերում ավագանու ընտրություններում հաղթանակ տոնելու հեռանակարին: Ըստ էության` պայքարը գնում է ընդդիմադիր դաշտի լիդերության համար, ըստ այդմ` չզարմանաք, եթե ընդդիմադիրներից մեկը կամ իրեն այլընտրանք հռչակածը վաղը դաշնակցի կարգավիճակում տեսնի ՀՀԿ-ին, եթե նրա միջոցով կարողանա ստանալ գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակ-տիտղոսը:
Իսկ առայժմ իշխանությունից դուրս գտնվող չորս ուժերից ակտիվ քարոզչություն իրականացնում է նիայն ԲՀԿ-ն:
Երեկ, ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը և այս կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպում են ունեցել Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի ընտրողների հետ: Այս հանդիպման ժամանակ, Զոհրաբյաբը ձևակերպել է, թե ինչու պետք չէ ընտրել հանրապետականին. «Որպեսզի դրոշների վրա չծախսվի 90 միլիոն դրամ, որպեսզի շներին այսպես ասած ոչնչացնելու կամ մեկուսացնելու համար 200 միլիոն դրամ, էն էլ նույն մարդն անընդհատ շահում է նույն տենդերը»։
Ի դեպ, ԲՀԿ-ում մի հարցում, ըստ ամենայնի, որոշել են փոխել իրենց մարտավարությունը: Եթե մինչև վերջերս Գագիկ Ծառուկյանի թիմում նշում էին գործող ավագանիում իրենց խմբակցության սկզբունքային մոտեցումների մասին, ապա հիմա ասում են, թե ավագանու նախորդ ընտրությունների համեմատ` իրենց ընտրացուցակը 90%-վ վերանայվել է: Այս մասին երեկ հայտարարել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն իր նախընտրական առաջին հանդիպումն ունեցել է Դալմայի այգու նախկին սեփականատերերի հետ: Նա կրկին ասել է, որ Դալման տեսնում է քաղաքային այգու կարգավիճակում: Խաչատրյանը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին և ասել է, որ իշխանությունը մտադիր է կեղծել ընտրությունները և կարևորել է ընդդիմության միասնական շտաբի ստեղծումը: ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը` Զոյա Թադևոսյանը կալվածատեր է անվանել Տարոն Մարգարյանին:
Ի դեպ, վերջինս երեկ Նուբարաշեն համայնքում էր և իրեն տարբեր հարցերով դիմած բոլոր ընտրողներին տվել է միևնույն կարճ պատասխանը` ձեր հարցը անպայման կլուծվի: ՀՀԿ ցուցակի առաջին համարը երեկ հրաժարվել է պատասխանել քաղաքական որևէ հարցի: Չար լեզուներն ասում են` այդպիսի հրահանգ նա ստսցել է ՀՀԿ ղեկավարությունից, որը դժգոհ է մնացել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին Տարոնի արտահայտած բավականին կոշտ գնահատականներից:
ՀՀԿ ընտրացուցակի երրորդ համարը` Ճարտարապետա-շինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննսես Թոքմաջյանն երեկվա ասուլիսում ասել է, որ ավագանու ընտրությունները ոչ թե քաղաքական են, այլ` քաղաքային: Դա նույնն է, որ նախագահական ընտրություններին մասնակցող որևէ թեկնածու լուրջ դեմքով հայտարարի, որ այդ ընտրություններն ոչ թե քաղաքական են, այլ` հանրապետական: Թոքմաջյանի մյուս հայտարարությանը, թե Փակ շուկայի ճարտարապետական տեսքը չի փոխվի` այնքան էլ համոզիչ չէ: Ցավոք այդ հարցում անզոր է նույնիսկ քաղաքապետը և շուկան դարձել է Սամվել Ալեքսանյանի յուրատիպ ճաշակի զոհը:
ՕԵԿ ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընտրողների հետ, նրանց հետ քննարկել սոցիալ-կենցաղային հարցերի լայն շրջանակ:
«Առաքելություն» կուսակցության ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանն ասուլիսի ժաման հայտարարել է, որ իրենց ձգտումը Երևանն եվրոպական չափանիշի քաղաք դարձնելն է:
ՀՅԴ-ն դեռևս քարոզարշավը չի սկսել, բայց Աղվան Վարդանյանը խոստացել է, որ կուսակցությունը յուրաքանչյուր վարչական շրջանում կանցկացնի 10-12 հանդիպում, ընտրարաշավն էլ կամփոփի համաքաղաքային հանրահավաքով: Դաշնակցական գործիչը կանխատեսել է, որ առաջիկա ընտրություններն անվստահության հանրաքվե են լինելու իշխանության համար:
Քարոզարշավին ամենից անպատրաստը «Բարև Երևան» դաշինքն է, որը միայն ուրբաթ օրն է խոստացել ընտրողին հասցնել իր նախընտրական ծրագիրը: Հետո էլ` Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ Արմեն Մարտիրոսյանը վստահաբար Երևանի հաջորդ քաղաքապետն է…
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.