Մեր քաղաքական այրերը լավ էլ ծառ են տնկում, հեռուստաընկերությունների առաջ ներկայանում են որպես կանաչապատման և մաքուր Երևանի ջատագովներ: Էս ընտրության քյարն էլ դա կլինի: Միևնույն է` ժողովրդի մի մասը չի հավատում, որ իրեն ավագանու ընտրություններում բանի տեղ դնող կա, մյուս մասը սպասում է, թե ով կտա տաս հազարը` իր քվեի դիմաց. Շատերն էլ հայհոյում են բոլոր թեկնածուներին և նրանց սարքած երկիրը:
Դրա համար էլ ասում եմ, որ բոլոր թեկնածուներն էլ թող ծառ տնկեն` գոնե մի հանրօգուտ գործ արած կլինեն:
Երկու օր առաջ Վարդան Օսկանյանն էր ծառ տնկում: Գոնե խեղճին մեկը խորհուրդ տար` այդ գործընթացն առանց կոստյումի անել: Ինչևէ, կարևորն այն է, որ Մինասիչն իր փայ ծառը տնկեց:
Երեկ հերթը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն էր: Նա ծառատունկի մասնակցեց միանգամից երկու տեղում` Նոր Նորքի Հայորդաց տան մոտ և Եռաբլուրի հարակից տարածքում:
Իր ծառատունկը բարով-խերով ավարտած Վարդան Օսկանյանն երեկ հանդիպում է ունեցել Շենգավիթ համայնքում: Այս հանդիպմանն ԱԳ նախկին նախարարին ընկերակցել է ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը: Սա առաջին դեպքն է ընթացող ընտրարշավում, որ այս երկու պարոնները ընտրողին հանդիպում են միասին: Իհարկե, այդ միասնությունը չի խանգարել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ընտրարշավը յուրովի տանի: Օսկանյանը դարձյալ խոսել է իր համար «մենաշնորհային» դարձած թեմայից` ՀՀԿ մենաշնորհից: «Եթե իրոք վստահում եք քաղաքի իշխանությունը մեզ, ես վստահեցնում եմ, որ մեր կուսակցությունը հիմնականում առաջնորդվելու է երեք սկզբունքներով, մենք նվիրվելու ենք այս քաղաքին, մենք աշխատելու ենք նվիրված ոչ թե մեր անձնական շահերին, այլ աշխատելու ենք՝ ելնելով քաղաքի շահերից։ Եվ Երևանի ընտրություններն այսօր մեր առաջ եղած առաջին հնարավորությունն է վերացնել քաղաքական մենաշնորհը»,– ասել է ԲՀԿ ցուցակի առաջին համարը:
Արսենյանը բիզնեսմեն մարդ է, ավելի պրագմատիկ, մեր քաղաքն ու ժողովրդին ավելի լավ ճանաչող: Ժողովրդին սրա-նրա մենաշնորհը, որևէ մեկի քաղաքական մտավարժաքներն առանձնապես չեն հետաքրքրում: Դրա համար էլ` մարդիկ ավելի ուշադիր լսում են Արսենյանին, ով ասում է. «Ընտրում են մեզ, և մենք ասում ենք՝ մեկ տարվա ընթացքում 12 մանկապարտեզ ավել կունենանք, հաջորդը, որը մենք կարող ենք անել, թոշակառուների հարցերին անդրադառնալն է. թոշակառուները կստանան հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն։ Քաղաքը կկանգնի ձեր թիկունքին, քաղաքային իշխանությունը կլինի ձեր կողքին»:
Գործարար պատգամավորի խոսքերին մարդիկ կհավատան, թե` չէ, չգիտեմ: Համենայնդեպս, որ տուն գնան` ավելի շատ սա կհիշեն, քան Հանրապետականի «քաղաքական մենաշնորհը» վերացնելու օսկանյանական խոստումը:
Ի դեպ, Գուրգեն Արսենյանն հասցրել է նաև խորհուրդ տալ, բայց` ոչ Օսկանյանին և ոչ էլ` ընտրողներին: Այլ` «Ժառանգությանը»: Նա Րաֆֆիի կողմնակիցներին ասել է, որ ուշադրություն դարձնեն տեղամասային հանձնաժողովների ձևավորմանը:Կարելի է ենթադրել, որ «ժառանգական բուկետներում» Արսենյանը «հանրապետական մոլախոտեր» է նկատել: Կարող է պատահել, մանավանդ որ` նախորդ ընտրություններում նման բան «Ժառանգության» հետ մեկ-մեկ պատահել է: Ուզում էի ասել, որ քիչ են եղել այն ընտրությունները, որոնց ժամանակ Հովհաննիսյանի կուսակցության հետ նման դեպքեր չեն գրանցվել:
Բայց «Ժառանգությունում», կարծես թե, Գ.Արսենյանի խորհուրդ-ակնարկը չեն լսել: Դե, դա էլ պարզ է. Րաֆֆի Հովհաննիսյանի թիմին իսկի ընտրարշավը չի հետաքրքրում: Րաֆֆու կողմից քաղաքապետ «նշանակված» Արմեն Մարտիրոսյանից սկսած` միչև «Բարև Երևան» դաշինքի ցուցակի վերջին համարը, պատասխաններ են պատրաստում Լևոն Տեր-Պետրոսյանի նախօրեի ելույթին` «էլ քյաչալ շուն», էլ «գող փիսո» թեմաներով:
Իսկ ՀՅԴ-ում ոգևորություն կա: Ոգևորության առիթն էլ մի համագումար է, որի ընթացքում կուսղեկ ընտրված մարդը սրանից մի քսան տարի առաջ կասեցրել է ՀՅԴ գործունեությունը: Ւհարկե, այդ մարդն այն ժամանակ հանրապետության նախագահ էր, և ոչ թե` ընդդիմադիր կուսակցության առաջնորդ: «Չկան հավերժ բարեկամներ և թշնամիներ»` հաճախ սիրում է ասել այդ մարդը` հանրապետության առաջին նախագահը: Այս միտքը դաշնակցականներին ոգևորել է: Կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը չի բացառել, որ նոր ավագանիում ընդդիմությունը կոալիցիա կձևավորի` քաղաքային նոր իշխանություն կազմավորելու նպատակով:
Փոխարենը` Տեր-Պետրոսյանի շրջապատում առայժմ որոշակիություն չկա: Օրինակ, ՀԱԿ քաղաքապետացուն` Վահագն Խաչատրյանը, չի կարողացել հստակեցնել, թե որն է լինելու իր առաջին քայլը, եթե ընտրվի քաղաքապետ: «Առաջին քայլն ամեն ինչ է, և առաջին քայլն առաջին հերթին պետք է ուղղված լինի երևանցիներին, երևանցուն պետք է դարձնել մասնակից քաղաքային իշխանության գործունեությանը, որոշումների կայացմանը»,- ասել է նա:
ՕԵԿ-ում սիրում են էլիտար հանդիպումներ կազմակերպել: Դրանցից մեկը, երիտասարդների մասնակցությամբ, երեկ կայացել է «Կոնգրես» հյուրանոցում: «Դուք ավելի լավ եք աշխատելու, քան մենք: Ձեզանից հետո եկած սերունդները ավելի լավ են աշխատելու քան դուք: Դրա համար հարկավոր է, որ մենք յուրաքանչյուրս մեզ հասած ժամանակահատվածում կարողանանք ներդնել այն ենթակառուցվածքները, այն երաշխիքային մեխանիզմները, ինչը որ որևէ կիսագրագետ, պատահաբար կառավարման համակարգում հայտնված չինովնիկները չեն կարողանում անել և մենք կարողանանք ձերբազատվել նրանցից»,- երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ասել է ՕԵԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը:
«Առաքելություն» կուսակցության ղեկավարներն էլ շրջել են Էրեբունի համայնքի բակերում, մարդկանց բաժանել իրենց բուկլետները: Չգիտեմ` բակում նստած պապիներն ինչ են ասել երիտասրդ գործիչներին, բայց ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը դարձյալ պնդել է, որ իրենք ունեն ավագանիում ներկայացված լինելու իրական հնարավորություններ:
«Նայում եմ առաջադրված քաղաքական ուժերին։ Այս պահի դրությամբ ոչ—ոք լուրջ մի երկու տող տեքստ չունի գրած, բացի ընդհանուր վերամբարձ մոտեցումներից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը ու, թերևս, դժվար է նրա հետ չհամաձայնելը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.