Երևանի ավագանու ընտրություների քարոզարշավի հիգերորդ օրը կարելի է արձանագրել, որ մարդաշատ հանդիպումներ առայժմ ունենում են միայն կառավարող ՀՀԿ-ն և իրեն այլընտրանքային հռչակած ԲՀԿ-ն:
Սովորություն է դարձել, որ որևէ փողոց ասֆալտապատվում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանումից ընդամենը ժամեր առաջ: Երեկ այդ «պատվին» արժանացել էր Արաբկիր համայնքի Ավետիսյան փողոցը: Արաբկիրում Մարգարյանը հիմնականում խոսել է քաղաքաշինական խնդիրների մասին:
Մարգարյանի քաղաքական մրցակիցները` ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից, առաջիկա ընտրությունները շարունակում են կարևորել ՀՀԿ քաղաքական մենաշնորհը չեզոքացնելու համատեքստում: Երեկ այդ խնդիրն էր նվիրված ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի ասուլիսը, ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հարցազրույցը:
ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Աջափնյակի ընտրողների հետ ու առավելապես կենտրոնացել է մայրաքաղաքային խնդիրների վրա` հատկապես քննադատելով համատիրությունների աշխատանքը:
Ի դեպ, լավատեղյակ աղբյուրերը հաղորդում են, որ վերջին օրերին սրվել են հարաբերությունները ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին և երկրորդ համարների` Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի միջև: Հարցը միայն այն չէ, որ նրանք երկուսն էլ քաղաքապետական հավակնություններ ունեն: Տարբեր են նաև նրանց մոտեցումներն իշխանությունների նկատմամբ: Եթե Օսկանյանը ցուցադրաբար բոյկոտեց նախագահի ինագուրացիայի արարողությունը, ապա Արսենյանն ոչ միայն մասնակցեց դրան, այլ նաև հայտարարեց, որ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է: Ի դեպ, երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ ավագանու ընտրություներում իրենց կուսակցության հաղթանակի դեպքում` հենց Արսենյանը կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչն երեկ վերջապես խոսել է քաղաքային խնդիրների մասին: Նախընտրական ցուցակի չորրորդ համարը` Ստեփան Սաֆարյանը, ասել է, որ իրենց հաղթանակի դեպքում` Երևանը կդառնա Թամանյանի երազած քաղաքը: Քաղաքաշինական այսքան էական աղճատումներից հետո` քչերն են հավատում նման հեռանկարին, ինչպես որ` ապրիլի 9-ից հետո` «Բարև Երևան» դաշինքի հաղթանակին:
Ի դեպ, Երևանի կենտրոնի քաղաքաշինական անմխիթար վիճակի մասին երեկ խոսել է նաև «Առաքելություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը:
ՕԵԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանն Ա1+ հեռուտսընկերության եթերում խոսել է քաղաքային տնտեսության մասին, ասել է, որ պետք է կատարվեն տնտեսումներ, որի հաշվին էլ կմեծանա Երևանի բյուջեն: Նա Երևանի ավագանու ընտրությունները համարել է քաղաքական` քաղաքային նշանակությամբ:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն իրենց նախընտրական ցուցակը լավագույնն է համարել, իսկ ահա կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանն ասել է, որ ապրիլի 9-ի իրադարձությունները հիասթափեցրել են մեր քաղաքացիներին, ինչը բացասաբար կանդրադառնա ավագանու ընտրություններին նրանց մասնակցության վրա:
Իսկ այսօր Ազատության հրապարակում կայանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքն` առավելապես նվիրված ավագանու ընտրություններին:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.