Էլ ինչ ընտրություն՝ առանց սոցիոլոգիայի, նամանավանդ, երբ այդ գիտությունը մատուցում է տաղանդավոր Ահարոն Ադիբեկյանը: Տվյալ դեպքում՝ տաղանդավոր բառն օգտագործեցի առանց հեգնանքի ու չակերտների: Այս մարդուն փաստորեն հաջողվում է ներդաշնակության բերել գիտական ճշմարտություններն ու իշխանության ցանկությունները:
Երեկ սոցիոլոգը խոսել է Երևանի ավագանու ընտրությունների մասին, ասել, որ երևանցիների 31, 6% տոկոսն արդեն կողմնորոշվել է իր ընտրության հարցում: Ըստ այդմ, կողմնորոշվածների 77%-ն իր քվեն տալու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարայանին, 8%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքապետ «նշանակված» Արմեն Մարտիրոսյանին, մի փոքր ավելի քիչ վարկանիշ, ըստ Ադիբեկյանի, ունի ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Օսկանյանը:
Ուշադրություն դարձնենք, Ահարոնը շրջանցում է շատ կարևոր մի հանգամանք. երևանցիները մայիսի 5-ին ոչ թե կոնկրետ անձի են ընտրելու, այլ՝ կուսակցության: Բայց այս փուլում իշխանությանը պետք է առաջին պլան բերել ոչ թե ՀՀԿ-ին, այլ՝ Տարոնին. Այդ նրա անվան հետ պետք է կապվի կուսակցության անունը և ոչ՝ հակառակը: Այս մարտավարությունն էլ հմտորեն կիրառում է հայտնի սոցիոլոգը:
Փաստորեն նա անվերապահ առավելություն է արձանագրում գործող քաղաքապետի համար, ստեղծում է քարոզչական էֆեկտ, բայց շտապում է հայտարարել, որ բնակչության 60-70%-ը տակավին կողմնորոշված չէ, արդ՝ մյուսների համար ամեն ինչ չէ, որ կորսված է:
Իրականում, բոլորի համար պարզ է, որ Ադիբեկյանը, այս թվերով, ներկայացնում է մեր համաքաղաքացիների ոչ թե քաղաքական համակրությունները, այլ՝ նրանց կանխատեսումներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Կայքերը նույնպես հարցումներ են անցկացնում և, ինչքան էլ ցավալի է, իրենց վերաբերմունքն արտահայտող օգտատերերի գերակշիռ մասը Տարոնի հաղթանակը համարում է կանխորոշված: Ցավալին՝ ոչ թե Մարգարյանի հնարավոր վերընտրությունն է, այլ՝ մարդկանց անվստահությունն ընտրությունների հանդեպ, դրանց արդյունքների կանխատեսելիությունը:
Հիմա անդրադառնանք ընտրական գործընթացի գլխավոր հերոսներին:
ՀՀԿ-ն քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրարշավը կազմակերպում է մոտավորապես այսպիսի սցենարով. լավ կազմակերպված հանդիպմանը ներկայանում է Տարոնը՝ մի քանի ավագանու անդամի ներկայությամբ, հակիրճ խոսում է մայրաքաղաքի խնդիրների մասին, ապա ավագանու անդամները գովում կամ փառաբանում են՝ նայած ճաշակի, իրենց թեկնածուին: Օրինակ, երեկ հանդիպումը Սարի թաղում էր և հանրապետական ավագանի Աննա Ասատրյանն ընտրել է փառաբանման քաղաքական լեքսիկոնը. Նա ասել է, որ Տարոն Մարգարյանն այլընտրանք չունի: Իսկ Հայաստանում կա՞ որևէ ընտրություն, որին մասնակից հանրապետականն այլընտրանք է ունենում:
ԲՀԿ-ն երեկ գրոհում էր մի քանի շարասյունով: Վարդան Օսկանյանը գնացել էր Նոր Նորք՝ Նանսենի այգի. ոչ մի միտինգ, ոչ մի բան: Մոտենում էր քաղաքացիներին, բարևում էր, ասում էր, որ ինքը Վարդան Օսկանյանն է և րաֆֆիաբար փնտրում էր հաջորդ բարևողին: Արանքում էլ անպայման ասում էր, որ քաղաքի խնդիրները կլուծվեն, եթե հաջողվի վերացնել ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը: Կուսակցության ցուցակի երկրորդ համարը՝ Գուրգեն Արսենյանը, ավելի էլիտար հանդիպումների կողմնակից է. նա ընտրողների հետ շփվել է Մոսկվայի տանը: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ հյուրընկալվել էր «7 օր» կայքի տաղավարում և սպառնում էր քաղաքային ավագանու մանդատներից հրաժարում, եթե իշխանություններն այս անգամ ևս դիմեն տոտալ կեղծիքների:
Սակայն ամենահետաքրքիրը ԲՀԿ տեսահոլովակն է, որտեղ միակ և գլխավոր հերոսը Գագիկ Ծառուկայանն է, ով ոչ միայն երևանյան ընտրություններում ընտրվող, այլ նաև՝ ընտրող չէ: Բայց նա է խոսում պատասխանատվության ստանձման մասին՝ կարծես հասկացնելով, որ իր կուսակցության ներսում երկրորդ դիրքորոշում, կարծիք լինել չի կարող:
Րաֆֆի Հովհաննիսյանի թիմում չեն հաղթահարել ապրիլի 9-ի շոկը: Հեղափոխության ձախողումը որևէ տրամադրություն չի թողնում մայրաքաղաքային ընտրությունների վրա կենտրոնանալու համար, մանավանդ որ՝ «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանի դեմ վարչական վարույթ է հարուցվել: Նա էլ հարցազրույցներ է տալիս այս թեմայով ու բացառապես հեղափոխական շեշտադրումներով՝ մոռանալով մայրաքաղաքի հոգսերն ու առաջիկա ընտրությունները: Ի դեպ, երեկ լրագրողները հայտնաբերել են, որ արդեն ժամը 19:30-ին փակ է «Բարևի հեղափոխության» գլխավոր գրասենյակը: Սա խորհրդանշական է և ճշգրտորեն գուժում է Րաֆֆի նախաձեռնած շարժաման վախճանը՝ գոնե այս փուլում:
ՀԱԿ-ում էլ չեն կողմնորոշվում՝ ինչին տան առաջնահերթություն. նոր կուսակցության համագումարի՞ն, թե՞ ավագանու ընտրարշավին: Երկար-բարակ մտածել ու որոշել են՝ ընտրարշավի մեկնարկը տալ ապրիլի 15-ին՝ ՀԱԿ առաջին համագումարից հետո: ՀԱԿ-ը նախագահական վերջին ընտրությունները բոյկոտել էր ու Տեր-Պետրոսյանի շրջապատում մտավախություն ունեն, որ ընտրողը նոր քաղաքական իրականության մեջ իրենց կարող է մոռացած լինել: Ու հիմա գլուխ են կոտրում, թե ինչե՞ս նորովի ներկայանան հանրությանը:
ՀՅԴ-ն դռնեդուռ ընկած իր ծածուկ քարոզն է անում, «Առաքելության» ջահելները քաղաքի պատերը «զարդարում» են իրենց պլակատներով, իսկ ՕԵԿ-ից ձեն ձուն չկա:
Այս թատրոնն առայժմ շատ է անհետաքրքիր, նույնիսկ՝ ձանձրացնող: Իսկ շարքային երևանցին առայժմ գերադասում է հետևել տեղական և բրազիլական սերալներին, ինչը նրա համար մեկը մեկից հետո առանց ուշացնելու ապահովում է իշխանական մեդիառեսուրսը:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.