Հարցազրույց սիրված դերասան, դոկանդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ.
Գոռ Վարդանյանը ծնվել է 1972 թվականին, իսկ կարատեով սկսել է զբաղվել 1984 թվականից: Անկախության տարիներին Գոռ Վարդանյանը սկսել է մասնակցել տարբեր առաջնությունների: Նույն տարիներին նա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո հակաահաբեկչական խմբի ղեկավար, արդեն նախագահ Քոչարյանի ժամանակ 10 տարի շարունակ եղել նախագահի անվտանգության ծառայությունում:
Միաժամանակ, նա եղել է Հայաստանի ֆուլ-կոնտակտ կառատեի ֆեդերացիայի նախագահը, իսկ 1998-ին, սև գոտի է ստացել Չակ Նորիսից:
Գոռը ստեղծել է կարատեի նոր ուղղություն՝ դոկանդո, որի ֆեդերացիայի նախագահն ինքն է: Իսկ ֆեդերացիայի անդամների թվում են նաև բոլոր նրանք, որոնց բախտ է վիճակվել մասնակցել Գոռի կինոնկարների ստեղծմանը, օրինակ Ռաֆայել Քոթանջյանը, Միքայել Դովլաթյանը և Ռուբեն Գևորգյանցը: Զարմանալի չէ` Գոռի հետ կինո նկարելը, բնավ, վուվուզել փչել չէ:
Գոռի ու կինոյի «հանդիպումը» տեղի է ունեցել դեռ 1995-ին: Բայց միայն 1999-ին Հայաստանը հայտանբերեց իր Ժանկլոդվանդամին, Առնոլդին, Սիլվեստրին, Բրյուս լիին ու Չակնորիսին: Գոռը նկարահանվել է «Խավարման օրը» մարտաֆիլմում, մերկացնելով հասարակության ամենատարբեր շերտերի ամենավատ բարքերը(գողություն, կոռուպցիա և այլ արատավոր երևույթներ) և նկարագրել պայքար դրանց դեմ միակ հնարավոր ձևով` շատ ջղային հայացքով ու վանդամ-սթայլ շրջադարձ ոտահարվածով:
Ու ստացվել է: Դրա համար 2000-ին լույս տեսավ արդեն շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունեցող «Ընտրություն» ֆիլմը, երկու տարի անց` «Չգրված օրենքը», և վերջապես Գոռի կյանքի կարևորագույն ֆիլմը` Ղարաբաղյան ազատամարտի մասին պամտող «Ճակատագիրը» ռազմապատմահայրենասիրական կինոկտավը (որոշ տվյալների համաձայն կտավի գինը 3,8 միլիոն ամերիկյան դոլար է):
Բանն այն է, որ այդ ֆիլմի նկարահանումների համար Գոռը հրաժեշտ տվեց նախագահական աշխատանքներին և վերջապես կենտրոնացավ «Վրիժառու» սերիալի նկարահանումների վրա:
Գոռը կինոներում քիչ է խոսում ու բացարձակապես չի օգտվում միմիկայից` դեմքի մկանները փոխարեն, նրա էմոցիաները արտահայտվում են կարատեով` հարցրեք իր «թշնամիներին»: Հաճախ, դաժանաբար ծեծելուց առաջ, Գոռը նաև ապտակում է «զոհին» իր շլացուցիչ հայացքով:
Գոռն իր դերասանական վարպետության մասին. «Եթե այդքան սարսափելի վատ լիներ, չէինք շարունակի: Ես հանգիստ եմ՝ ժողովուրդն իր դրական գնահատականը տալիս է»:
Գոռ Վարդանյանի կինոներում գլխավոր հերոսի (չասենք հերոսների, որովհետև, ըստ էության, ինքը բոլոր ֆիլմերում լրիվ նույնն է) անունը Գոռ է: Որոշ միամիտ մարդիկ կմտածեն, թե դա արվում է նրա համար, որ նկարահանման հրապարակում հասկանան, որ իր հետ են խոսում, բայց ինքն ունի շատ ավելի տրամաբանական բացատրություն այդ երևույթի. ցիտատ. «Ես անում եմ աշխատանք, և մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետև ֆիլմը մի երևույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը»:
Նախկին և ներկա քաղաքապետերին բախտ է վիճակվել լուսանկարվել Գոռ Վարդանյան կերպարը կերտող Գոռ Վարդանյանի հետ:
2009 թվականին Գոռ Վարդանյանը նշանակվեց քաղաքապետ Գագիկ Բելգարյանի խորհրդական մշակույթի, կրթության, սպորտի գծով։ Սույն նշանակումն անհասկանալի էր իր տեսակի մեջ, սակայն կարճ տևեց քանի որ վրա հասավ Դոմինգոն՝ դավաճանության զոհ դարձած քաղաքապետի հետ իր պաշտոնը լքեց նաև Գոռը:
Հարցազրույցը դերասանի հետ ներկայացնենք մեր ընթերցողին.
—Մի քանի խոսքով պատմեք, թե ինչպե՞ս որոշեցիք զբաղվել սպորտով.
-Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրն իր պատանեկան տարիքում ունենում է կումիրներ, որոնց և ցանկանում է նմանվել: 1984թ-ին, երբ փոքր երեխա էի համակրանք առաջացավ սպորտի նկատմամբ, ես էլ շատ երեխաների նման երազում էի դառնալ լավ մարզիկ , այնպիսի մեկը՝ ում մասին կխոսեն, ումով կհպարտանան, ումով կուրախանան: Ցանկացած երեխայի երազանքն է լինել չեմպիոն ու կապ չունի, թե նա որ ուղին է ընտրել, լինելու համար հաղթող:
-Մարզիկի Ձեր բնորոշումը:
-Մարզիկը պետք է լինի առաջին հերթին պատասխանատու, ազնիվ, պարտաճանաչ, աշխատասեր, կամքի մեծ ուժով: Ցանկանում եմ նշել, որ ինձ համար մարզիկն ու սպան միշտ նույն համեմատական հարթության վրա են եղել, այն հատկանիշները, որ ունի սպան, պետք է ունենա նաև լավ մարզիկը: Պարտադիր ունենա նպատակ, որի համար պայքարի:
-Մենք ունե՞նք լավ մարզիկներ.
-Ըստ իս մենք ունեցել ենք շատ լավ մարզիկներ, այսօր էլ ունենք օրինակելի մարզիկներ, որոնք չեն խնայում ուժերը մեր ազգի պատիվը բարձր պահելու համար և ես վստահ եմ, որ ապագայում էլ նրանց օրինակին հետևելու է այսօրվա աճող սերունդը:
-Ի՞նչը կարող է միավորել մարզիկներին.
-Ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում մարզիկները շատ ուժեղ են, թե իրենց ֆիզիկական և թե, հոգեկան վիճակներով: Մարզիկներին կարող է միավորել այդ ուժը:
—Ի՞նչն է տարանջատում մարզիկներին.
-Մարզիկներին կարող է տարանջատել միայն հաղթելու մեծագույն ցանկությունը, նրանցից յուրաքանչյուրը ձգտում է լինել առաջինը և միայն հաղթելու նպատակը, առաջին հորիզոնական բարձրանալու ցանկությունը կարող է տարանջատել նրանց:
-Հավատո՞ւմ եք, որ կգան համախմբման ժամանակներ.
-Եթե նստենք և սպասենք, որ մի բան կփոխվի, սխալվում ենք, համախմբումը լինում է գաղափարի ու նույնակերպ մտածողության արդյունքում: Եթե պայքարենք հանուն նույն նպատակի, ուրեմն համախմբման ժամանակներ կգան:
-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված մարզիկի առջև
-Որպես հասարակական պահանջ այդպիսին չկա, բայց մարզիկի ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, այն է` լինել օրինակելի իրեն հետևող մատաղ սերնդակիցներին: Հավատացեք, իսկապես, եթե մարզիկը բարձրակարգ է, ապա հասարակության ուշադրության կենտրոնում է , իր արած քայլից մինչև նիստ ու կաց նա օրինակ է համարվում մյուսներին:
-Ո՞րն է մարզիկի տեղը.
-Մարզիկի տեղը ինչպես նշեցի արդեն, հասարակության մեջ է, ավելի կոնկրետ` կենտրոնում, այլ ոչ թէ հասարակությունից դուրս: Նա պետք է շփվի լայն ասպեկտներում, հասանելի լինի բոլորին:
—Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում.
-Մեր երկրում ինձ անհանգստացնում է այն պառակտումը, որ կամաց- կամաց բույն է դնում ժողովրդի մեջ: Ցավալի է, չպետք է այսքան փոքր, և այսքան մեծ պատմական, հերոսական ուղի անցած մի ազգի մեջ առաջանա պառակտում: Մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը միայն միասնականության գաղափարը կարող է նպաստել: Պետք է տեր կանգնել մեր պետությանը:
-Մի՞թե Գոռ Վարդանյանը հիասթափված է.
-Գոռ Վարդանյանը երբեք չի հիասթափվում, չի հիասթափվել և չի հիասթափվելու: Գոռ Վարդանյանը պայքարող տեսակ է: Ես միշտ պայքարում եմ, ինձ ուժ է տալիս դժվարությունները հաղթահարելը:
—Ի՞նչ երազանքներ ունեք.
-Երազանքներ շատ ունեմ, չեմ կարող թվարկել:
— Ձեր կարծիքով ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ մարզիկները.
— Այսօր մեր մարզիկներին շատ ավելի լայն հնարավորություններ ու պայմաններ են տրամադրված քան մեր ժամանակ կար: Այսինքն, պետությունը մարզիկին առաջնային կարգավիճակ է տալիս, հնարավորություն է ընդձեռնում տարածվել ամենուր: Միայն մնում է, որ մարզիկը կարողանա ճիշտ օգտվել ընդձեռնված կարգավիճակից և չընկնել ազդեցությունների հոսքի տակ:
-Խոսք՝ ուղղված հայ մարզիկներին.
Խոսքս հետևյալն է` չհիասթափվել, անկախ ամեն տեսակ դժվարություններից և խոչնդոտներից, պայքարել, աշխատել և հաջողությունն իրենցը կլինի:
-Իսկ ո՞րն է Ձեր՝ մարզիկի իդեալը կամ կերպարը, որ հետևում եք նրա սկզբունքներին կամ ոգեշնչվում .
-Ես կարող եմ իմ ընտրած մարտարվեստում ասել, որ դեռ փոքր տարիքից ոգեշնչվել եմ Բրյուս Լիի և Չակ Նորիսի կերպարներով: Իսկ ընդհանրապես սպորտաշխարհում շատ են իմ սիրելի մարզիկները, նրանցից ամեն մեկը պատմություն է կերտել համաշխարհային սպորտում, օրինակ Մարադոնան ֆուտբոլում, հայ մարզիկներից շատ եմ սիրել Խորեն Հովհաննիսյանին, նա ինձ համար եղել է երկրորդ Մարադոնա:
-Կա՞ մի բան, որ չասել չեք կարող.
-Չեմ կարող չասել , եթե մարդը ծույլ ու վախկոտ է: Միշտ ասում եմ` մի ասեք չկա, չի լինում, չի կարող, անհնարին բան գոյություն չունի, մեծ ցանկություն, կամք պետք է դրսևորել, ոչինչ հենց այնպես չի տրվում, պետք է պայքարել, աշխատել հասնելու համար ցանկալիին:
-Ձեր խրատը այսօրվա երիտասարդներին.
-Խրատը հարաբերական է, ես ավելի շատ կոչ կանեմ երիտասարդներին լինել ուժեղ, մարզվել, ունենալ առողջ ապրելակերպ անկախ զբաղվածության չափից:
-Եթե Ձեզ առաջարկեին այլ մասնագիտություն կհրաժարվեի՞ք սպորտից.
-Սպորտը մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է, դու կարող ես լինել բժիշկ, նկարիչ, նախագահ, բանվոր, բայց զբաղվել սպորտով, մեզանից յուրաքանչյուրը կարող է ստեղծել մեկ ազատ ժամ մարզվելու համար, ցանկություն է պետք:
Գարիկ Ավետիսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.