Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը և «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը մեծ բանաստեղծի ՝ 100-ամյակին ընդառաջ, ներկայացրեցին, թե ինչ է միջոցառումներ են նախատեսվում՝ բանաստեղծի ծննդյան հոբելանի հետ կապված:
Շչորս Դավթյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը չորս տարի առաջ Կառավարության առջև խնդիր է դրել, որ Երևանում կանգնեցվի Համո Սահյանի հուշարձանը, ճիշտ է, քաղաքապետարանը նույնիսկ որոշել է տեղը՝ այն պետք է տեղադրվեր Օղակաձև զբոսայգում՝ շատրվանների մոտ, սակայն ֆինանսական հարցերը մնում են չլուծված, նույնիսկ մրցույթ չի հայտարարվել:
Համո Սահյանի որդին ՝ Նաիրի Սահյանն իր հերթին նշեց, որ ԱՄն-ից Հայաստան է եկել տարուկես առաջ, հենց այդ հարցով. «Ես արդեն մոտ երկու տարի փորձում եմ մտնել նախագահի մոտ, ինձ չի ընդունում, սակայն ես չեմ նեղանում, ինձ «շատ լավ» ընդունեց աշխատակազմի ղեկավարը՝ Վիգեն Սարգսյանը, որն ասաց, թե իրենք այդ հարցերով չեն զբաղվում»,-պատմեց նա:
Նաիրի Սահյանը համոզված է, որ աջակցություն չի լինելու, քանի որ, եթե մի փոքր մտահոգություն լիներ գոնե իրեն կընդունեին, կլսեին, և բանաստղեծի որդու հույսը միայն կենտրոնի վրա է:
Շչորս Դավթյանի խոսքով, փորձ է արվել պետական միջոցներով ստեղծել «Համո Սահյանի սրահ», սակայն Սիսիանի քաղաքապետարանը չկամություն և անգործություն ցուցաբերեց, ու ամեն ինչ արեց, որ չբացվի, իսկ Համո Սահյանի տուն-թանգարանը, հայրենի Լոր գյուղում կբացվի հուլիսի 16-ին՝ բանաստեղծի մահվան 20-ամյակի կապակցությամբ:
Նրա խոսքով, պետպատվերի շրջանակներում այսօր էլ շատ-շատ գրքեր են տպում, սակայն մեր մեծանուն հեղինակների գրքերն անտեսվում են:
«Մենք Մշակույթի նախարարության հետ պայմանավորվեցինք, Համո Սահյանի երկերի լիակատար ժողովածու տպագրենք՝ 70 % նախարարությունը պետք է տար, իսկ 30%-ը մեր կենտրոնը, առաջին հատորը տպեցինք, իսկ երկրորդի գումարն այդպես էլ չտվեցին»,-ասաց պարոն Դավթյանը:
Նաիրի Սահյանն էլ նշեց, որ այս հասարակարգում խոսել պոեզիայի մասին, շատ դժվար է.
Կենտրոնը հիմնականում երեք ուղղությամբ է զբաղվում՝ Համո Սահյանի ստեղծագործությունների տպագրությամբ, նրա ստեղծագործությունների գիտական արժևորմամբ և նրա հիշատակի հավերժացման հարցերով, և կենտրոնի նախագահը հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այդ թեմաներով դիսերտացիա պաշտպանել:
«Համո Սահյանը չափից ավելի համեստ մարդ էր, բարոյականության կերպար, ազգի նվիրյալ, այն աստիճան, որ իր երեխաներից շատ էր սիրում իր հայրենիքը: Մեզ շրջապատել է սիրով, արվեստով, գեղեցկությունով և ազգի նվիրվածությամբ»,-ահա այսպես է տպավորվել բանաստեղծը որդու հուշերում:
Շչորս Դավթյանը նշեց, որ բանաստեղծը կարողանում էր տիպիկ նկարագրեր մարդուն: «Մի մտերմուհի ուներ (սիրուհի, դե դա գաղտնիք չի, բոլորն էլ իմացել են), նիհար աղջիկ էր, նրան անվանում էր՝ այծ, մի օր աղջիկը գնացել էր շուկա և ուշացել էր հանդիպումից, Համոն զանգում է ինձ՝ թե էծը չի եկել, ասացի գյուղի մարդ ես, չգիտես, որ էծը իրիկունը նոր պետք է գա, ավելի ուշ զանգեցի,հարցրեցի՝ եկել է, ասաց եկել է, հետն էլ մի դմակավոր ոչխար է բերել»,-ծիծաղելով պատմեց նա, և հավելեց, որ Սահյանի կատակներից ոչ ոք չէր նեղանում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.