Չնայած ես Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունեմ, և չնայած նրա հետ հնարավոր առնչություն ունեցող «բացահայտումների» մասին նյութը հայտնվել է մեր թերթում, ես առանձնապես ոգևորվելու առիթ չեմ տեսնում: Ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը խոսում է այն մասին, որ իրենք ունեն ինչ-որ նյութեր հայաստանյան ներկա և նախկին պաշտոնյաների չարաշահումների մասին, և որ այդ պաշտոնյաների շարքում, իբր, կա Ռոբերտ Քոչարյանի անունը: Նախ` շատ կցանկանայի, որ մեր ներկա և նախկին պաշտոնյաներով զբաղվեր մեր` հայաստանյան արդարադատությունը: Երկրորդ` մեղադրանքներն այնքան անորոշ են, որ հեռու գնացող վերլուծություններ, առավել ևս աշխարհաքաղաքական ընդհանրացումներ անելը վաղ է: Ես միշտ փորձում եմ զգուշացնել մարդկանց, որ պետք չէ ժամանակից շուտ և չափից դուրս շուտ ոգևորվել` հետո, երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում (իսկ սովորաբար 100 տոկոսանոց արդյունքն անհասանելի է), մարդիկ ընկնում են հիասթափության գիրկը: Երբ, օրինակ, «նախորդ» ընդդիմադիրներն ասում էին` կլինի «թեժ ամառ» կամ «թեժ ձմեռ», կամ երբ կանխատեսում էին, որ հաջորդ հանրահավաքը լինելու է «բեկումնային», նրանք վատություն էին անում թե իրենց շարժմանը և թե այն մարդկանց, ովքեր իրենց հավատում էին. երբ ձմեռը կամ ամառը թեժ չէր լինում, կամ` երբ հանրահավաքը բեկումնային չէր ստացվում, այդ մարդիկ իրենց զգում էին մոտավորապես այնպես, ինչպես մենք բոլորս` Հայաստան-Չեխիա վերջին ֆուտբոլային խաղից հետո: Հակառակը` որքան էլ քարոզչական առումով դա «անհետաքրքիր» հնչի, արատավոր համակարգը, որում մենք ապրում ենք, կարող է փոխվել միայն երկարատև ջանքերի շնորհիվ, եւ այդ ջանքերը միայն փողոցում չէ, որ պետք է գործադրել: Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմնակիցներն ասում են` ապրիլի 9-ին այս կլինի, այն կլինի, նրանք հաշվի չեն առնում, որ եթե ոչ մի բան չլինի [ինչի հավանականությունը շատ մեծ է], ապրիլի 10-ին կամ 11-ին մարդիկ նույն ոգևորությամբ չեն գա, և նրանց այլևս հնարավոր չի լինի «զբաղեցնել» հացադուլի նման ակցիայով: Երեկ tert.am-ում մի տեղեկատվություն էր հրապարակված, համաձայն որի` «Գելափը» նախկին խորհրդային տարածքում սոցիոլոգիական հարցում է անցկացրել` պարզելու համար, թե 12 երկրներից (նախկին 15-ը` հանած Մերձբալթիկան) բնակիչների որ տոկոսն է հակված ընդմիշտ լքելու իր երկիրը: Ամենաբարձր ցուցանիշը հայաստանցիների մոտ է` 40 տոկոս: [Եկեք այս անգամ հավատանք «Գելափին»]: Պատճառները, իհարկե, հայտնի են. նման տրամադրությունների հիմնական մեղավորը իշխանությունն է, որն, ըստ երևույթին, ադեկվատ պատկերացում չունի երկրի իրական վիճակի մասին և անհաղորդ է մարդկանց կարիքներին: Բայց եկեք ընդունենք նաև, որ Հայաստանը վերոհիշյալ 12 երկրներից ամենաաղքատը, ամենաավտորիտարը, ամենակոռումպացվածը և ամենաանարդարը չէ: Բոլոր տապալված [failed] պետություններից Հայաստանը ամենատապալվածը չէ: Նույնիսկ մթնոլորտը մեզ մոտ ամենագաղջը չէ: Ո՞րն է, ուրեմն, հավանական պատճառներից մեկը: Իհարկե, դա լուրջ հետազոտություն է պահանջում, բայց փորձեմ ենթադրել, որ մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք` հայերս, չափից դուրս հեշտ ենք հուսավառվում և նույնքան հեշտ հիասթափվում;
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.