Ծնողները նրան անվանել են Աննա, բայց քաղաքում բոլորը գիտեն որպես Գագիկ: Տեսնելով նրան, երբեք չես ասի, որ դիմացինդ աղջիկ է՝ փոքրամարմին, մեծ աչքերով գեղեցկադեմ պատանու է նման: Աչքերը ժիր են, ու համարյա միշտ թախծոտ ու մտահոգ։ Աննա- Գագիկը մոլոր է, ու չգիտի ինչ անել: Ավելի շուտ գիտի, ուղղակի գիտի նաև, որ այն, ինչ պետք է անել, որպեսզի նա իրեն լիարժեք տղամարդ զգա ֆիզիկապես, քանի որ բնույթով ու հոգեպես նա միշտ է դա զգացել, Հայաստանում անհնար է…
Ես Գագիկին ճանաչում եմ մոտ երկու տարի: Մինչև ծանոթանալս շատ էի լսել նրա մասին, նաև զգուշացրել էին, որ հանկարծ նրան Աննա չդիմեմ՝ վիրավորվում է: Նույնիսկ տնեցիք՝ տատն ու մայրն են նրան Գագ ասում, Աննան չկա, նա չկարողացավ ապրել այն կանացի մարմնի մեջ, որի էությունը Գագիկինն էր:
— Ես միշտ էլ ինձ տղա եմ զգացել, ուղղակի ոնց որ սխալ տղա լինեի, ֆիզիկապես սխալ: Մանկապարտեզում սիրահարվում էի դաստիարակչուհիներին, իսկ երբ նստացնում էին նկարելու, միշտ նույն բանն էի նկարում՝ հիվանդանոց, մարդ վիրահատական սեղանին, որն, իհարկե, ես էի, շուրջը հավաքված բժիշկներով, որոնք ինչ-որ գործողություններ էին կատարում ինձ հետ:
— Բայց չե՞ս գտնում, որ եթե քեզ Աստված կին է ստեղծել, ապա դու ո՞վ ես, մարդ արարած, որ դեմ գնաս նրան, էդպիսի մեղք գործելով: Դու հավատո՞ւմ ես Աստծուն:
— Ես հավատում եմ Աստծուն, բայց էդ հավատը չի կարա ինձ խանգարի, որ ես, ի վերջո, մի օր կարողանամ սեռս փոխել և ուղղել իր իսկ սխալը: Ես չեմ համարում, որ դա մեղք ա:
— Լավ, մի կողմ դնենք հավատքը, ի վերջո, դա ամեն մարդու անձնական գործն է՝ իր հարաբերություններն Աստծո հետ: Իսկ գենդերի քո գիտակցումը ՝ սոցիալական-հասարակական սեռային ինքնությունը ե՞րբ է արտահայտվել և որ տարիքում է վերջնականապես ամրապնդվել:
— Արդեն երրորդ դասարանում երևի թե: Էդ տարիքից սկսած ես ինձ լիովին տղա եմ ընկալել: Նաև հասկացել եմ, որ դա լուրջ պրոբլեմ ա, ու անընդհատ պայքարել եմ, որպեսզի մարմինս համապատասխանի էությանս, երբեք թևաթափ չեմ եղել, միշտ հավատացել եմ, որ դա մի օր տեղի է ունենալու:
— Իսկ քո զուգընկերուհիները, կանայք, աղջիկները, ում սիրել ես ու հարաբերություններ ես ունեցել հետները, ո՞նց են քեզ ընկալել, որպես տղա՞, թե՞ աղջիկ: Եվ իրենք հետերոսեքսուա՞լ են եղել, թե՞ լեսբի:
— Ոնց քեզ ուզում ես որ ընկալեն մարդիկ, էդպես էլ ընկալում են: Ես միշտ ուզել եմ ընկալվեմ տղամարդ ու էդպիսին էլ ընկալվել եմ: Ընկերուհիներս էլ եղել են, բնականաբար, «նատուրալկաներ», ես նրանց տղամարդն եմ եղել: Ոմանք ասել են, որ եթե ես տղա լինեի, նույն բնավորությամբ, նույն աշխարհայացքով ու պահելաձևով, նրանք ինձ կհավանեին: Չնայած, գուցե լավ ա, որ էդպես չի, որ տղամարդ չեմ, թե չէ էդքան լավ չէի հասկանա կանանց: Քանի որ ես էդքան էլ տղամարդ չեմ, ես կարողանում եմ կնոջ հայացքով էլ նայել երևույթներին: Էդ առումով լավ ա:
— Երբվանի՞ց են քեզ ասում Գագիկ: Հասարակությունը ո՞նց է քեզ ընկալում, պրոբլեմներ ունենո՞ւմ ես:
— Երբ ընդունվեցի թատերական ինստիտուտ, երեխեքը սկսեցին տենց ասել, ու տենց էլ մնաց: Հիմա ոչ ոք ինձ չի ասում Աննա, մենակ կատակով, ղժալու համար, մեկ էլ մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են առաջներում ու չեն կարողանում այլ կերպ ասել: Ով գիտի, ճանաչում ա, պրոբլեմ չկա նրանց հետ: Իսկ մարդիկ… նրանք ինձ ջահել տղու տեղ են դնում, չեն էլ ջոկում, որ աղջիկ եմ: Վերջերս մի զարմանալի բան պատահեց, պատմեմ, որ պարզ լինի, թե ինչքան եմ ես տղամարդ ընկալվում: Բժշկի էի գնացել, տարիքով մարդ էր բժիշկը, պրոֆեսոր: Սեռական օրգանների շրջանում զննում էր անցկացնում: Վերջացրեց, սկսեց լրացնել փաստաթղթերը, մեկ էլ հարցնում ա.
— Բանակում ծառայե՞լ ես»:
Ասում եմ.
— Դուք նոր ի՞նչ էիք նայում:
— Խալն էի նայում, ոչ մի սարսափելի բան չկա:
— Դուք այնտեղ, ինձ վրա տեսա՞ք ինչ-որ բան, որ խոսար այն մասին, որ ես պետք է ծառայեմ բանակում:
Մնացել էր շիվար, չէր կարողանում հավատալ, որ աղջիկ եմ: Խնդրեց նորից նայել, որ համոզվի: Այ էդ աստիճանի ես տղա եմ ընկալվում:
— Քո ամենամեծ սերն ո՞վ ա եղել:
— Լիլոն՝ հոգեբան էր, բայց ես իրա հիվանդը չէի: Հիմա ամուսնացած ա: Բայց ես մինչև հիմա սիրում եմ իրան:
— Իսկ տղայի սիրահարված եղե՞լ ես երբևիցե:
— Հա, բայց էդ տղան գեյ էր, ավելի շուտ տրանս, ես իրան որպես կին էի ընկալում: Զգայականից էն կողմ չի անցել, մի երկու անգամ համբուրվել ենք:
— Բա մայրդ, նա չի՞ փորձել քեզ «բուժել»:
— Բա ինչ ա արել: Երեխա ժամանակ անընդհատ տանում էր հոգեբանների մոտ, մինչև որ, իմ բախտից, հանդիպեցինք մի շատ լավ հոգեբանի, ով մամայիս ասեց, որ ինձ բուժել պետք չի, որ ես էդպիսին եմ, ու վերջ: Բայց դրանից առաջ շատերը թյուրիմացության մեջ են գցել մամայիս: Տարել էր էնդոկրինոլոգի մոտ, նա էլ ինչ-որ հորմոններ էր նշանակել կանացի, ես էլ մորս ասեցի, որ կխմեմ էդ դեղերը, բայց եթե դրանից հետո էլ «չբուժվեմ», ինքն ինձ հանգիստ կթողնի: Խմեցի էդ դեղերը, բայց չգիտես ինչի, հակառակ էֆեկտը ստացա՝ ավելի առնականացա, հորմոնային խանգարումներ սկսվեցին մոտս, ցիկլային խանգարումներ ունեցա… Էդ անգրագետ հորմոնային թերապիայից առողջությունս լրիվ քայաքայվեց մենակ, ոչ մի օգուտ չստացա: Մի խոսքով, ինչի մեջով ասես չեմ անցել: Գնացել էի պլաստիկ վիրաբույժի մոտ խորհրդատվության, նա ասեց, որ ինձ կվիրահատի նույնիսկ անվճար, եթե ես կարողանամ թույլտվություն՝ լիցենզիա ստանալ Առողջապահության նախարարությունից: Դեռ ոչ մի բան չի ստացվել, հույս էլ չունեմ, որ կստացվի Հայաստանում: Միակ նպատակս հիմա ամեն կերպ երկրից դուրս գալն ա, ու արտասահմանում վիրահատվելը:
Գագիկի հետ խոսելուց ես դեռ չգիտեի, որ պլաստիկ վիրաբույժը վերջին օղակն է սեռափոխության երկարուձիգ, դժվար ճանապարհին: Երբ IWPR(Խաղաղության և պատերազմի լուսաբանման ինստիտուտ) կազմակերպության համար սեռափոխության մասին նյութ էի պատրաստում, իմացա, որ նախքան վիրաբույժի դանակի տակ պառկելը, սեռը փոխել ցանկացող մարդը պետք է անցնի հոգեբանական ու ֆիզիոլոգիական մանրակրկիտ հետազոտություններ,ստանա հորմոնային թերապիա, ու նոր, ամենավերջում, երբ հաստատվի, որ նա հոգեպես առողջ է ու չունի բժշկական հակացուցումներ, դիմի վիրաբույժին:
Չնայած մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված կետ, որը թույլ է տալիս սեռափոխության դեպքում ստանալ նոր փաստաթղթեր, բայց չունենք առողջապահական կառույց, որը կարող է տալ համապատասխան թույլտվություն: Եթե դրան գումարենք բժիշկների տգիտությունը, տրանսսեքսուալիզմի (փոխսեռականություն) մասին տարրական գիտելիքների բացակայությունը, ովքեր օգնելու փոխարեն սխալ հորմոնային թերապիա են նշանակում մարդկանց, վտանգելով նրանց կյանքը, ապա կունենանք ամբողջական պատկերը, որ կարող է լինել այդ խնդրի շուրջ: Կոնկրետ Գագիկի մոտ այդպիսի բուժումից հետո սրտանոթային համակարգի պրոբլեմներ են առաջացել, որն արդեն կասկածի տակ է դնում երկարատև անզգայացմամբ վիրահատության հաջողությունը, նույնիսկ եթե այդ վիրահատությունը կատարվի ոչ Հայաստանում:
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.