Այսօր Ազգային ժողովում, Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, հիշեցնելով, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալու է ժողովրդի «հաղթահավաքը», հարցով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից: Կարծում եմ՝ Ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ բացակայում եք ժողովրդի իշխանությունը բանեցնելու և իրացնելու վայրերից, ՀՀ քաղաքների և գյուղերի հրապարակներից, և Ձեր կարծիքը միանշանակ չեք հայտնել Բաղրամյան 26-ի բանտախցում գտնվող Սերժ Սարգսյանի վերաբերյալ, ամսի 22-ին՝ ուրբաթ օրը՝ երեկոյան ժամը 6-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հայ ժողովրդի հաղթական հավաքը, և ցանկանում եմ պարզել՝ Դուք մասնակցելո՞ւ եք տեղի ունենալիք հաղթահավաքին»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի կերպ զսպելով ծիծաղը, առաջարկել է վարչապետին պատասխանել հարցին:
Տիգրան Սարգսյանը, շփոթված ասել է, որ այդ հաղթահավաքին չի մասնակցելու, քանի որ իր աշխատանքային օրակարգն այլ կարևորագույն միջոցառումներով է լեցուն:
«Ուզում եմ պատասխանել Ձեզ, որ համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ և Ձեր հնչեցրած մեղադրանքների հետ, որովհետև Դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ, ինչը, կարծում եմ, տեղին չէ, և այս հեղինակավոր դահլիճը չի կարելի նման՝ վիրավորանքներով լի ոճի վերածել: Դա վատ ճանապարհ է և շատ վատ տեղ է տանում: Դրա համար առաջարկում եմ, որ մենք, այնուամենայնիվ, մնանք քաղաքակիրթ երկխոսության շրջանակներում»,-ասել է վարչապետը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.