Գործարար Արա Կարապետյանը «Երևան-Կենտրոն»-ից երեկ, հունիսի 3-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու մեղադրանքով: Կարապետյանի տեղափոխումից հետո գործարարի հարազատները մտահոգված են նրա անվտանգության համար:
Մայիսի 24-ին` վերջին դատական նիստից հետո, Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում է լրագրողներին փաստեր ներկայացնել որոշ օլիգարխների իրական կերպարի վերաբերյալ: ՀՀ ՔՎ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը թերթի թղթակցի հետ զրույցում բացառել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործարարի անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են լինել: «Իսկ եթե Կարապետյանի հարազատները կոնկրետ տեղեկություններ և տվյալներ ունեն, ապա կարող են դիմել քրեակատարողական վարչություն, և մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասել է Բաբայանը:
Ո՞վ է իշխանությունից երկխոսելու ընդդիմության հետ
Երեկ երեկոյան Իտալիայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում աշխատւանքային հանդիպում է ունեցել ՀՀԿ ղեկավար կազմի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը.
«Երեկ առավոտվանից տեղեկություններ կային, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի ընդդիմության հետ երկխոսության իշխանական պատվիրակության կազմը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, մեզ փոխանցեց, թե այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: Այնինչ, մեզ հայտնի դարձավ, որ իշխանության մեջ արդեն քննարկվում է Կոնգրեսի հետ երկխոսության պատվիրակության հետևյալ կազմը՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, ԱԽՔ Արթուր Բաղդասարյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, փեսա Միքայել Մինասյան, Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատների միության նախագահ Խոսրով Հարությունյան: Երեկ Վազգեն Մանուկյանին հարցրինք՝ եթե իրեն առաջարկվի դառնալ ընդդիմության հետ երկխոսության իշխանական պատվիրակության անդամ, կհամաձայնվի՞, թե՞ ոչ: «Բայց ես ի՞նչ կապ ունեմ: Դուք անիմաստ հարց եք տալիս: Այդպիսի բան լինել չի կարող», – պատասխանեց Մանուկյանը: Նույն հարցը ուղղեցինք Խոսրով Հարությունյանին: «Հարցը շատ անսպասելի է ինձ համար: Կարծում եմ, դա շատ պատասխանատու միսիա կլինի որևէ մեկի համար թե’ մի կողմից, թե’ մյուս կողմից: Այնպես որ, մտածելու տեղիք կա», պատասխանեց Խոսրով Հարությունյանը: Թե երբ պաշտոնապես կհայտարարվի իշխանական պատվիրակության կազմը՝ դեռ հստակ չէ»:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.