Շմայսի եղբոր թիկնապահ Մալախը հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ քննեց Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանի (հայտնի է Մալախ մականունով) բողոքը ընդդեմ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի:
Արթուր Այվազյանը, ով եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը, եւ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով , այժմ վիճարկում է իր վաղաժակետ ազատ արձակվելը:
Այսօր այնպիսի տպավորություն էր, որ դատը վարում էր կալանավորը, վերջինս ուղղակիորեն շանս չէր տալիս դատավորին խոսելու` նրան մեղադրելով Աղվան Հովսեփյանի պատվերը կատարելու մեջ: Կալանավորը, ով երկու օր է՝ հացադուլ է հայտարարել ու կարել իր բերանը, ասաց, որ իր վերին շրթունքից թելը հանել է , որպեսզի կարողանա ազատ խոսել:
Նա սկզբիցևեթ դեմ էր, որ իր բողոքը քննվի առանց իր փաստաբան Հայկ Ալումյանի: Դատավորը նկատեց, որ փաստաբանը չի ներկայացել դատական նիստին` պատշաճ ծանուցումից հետո, որն էլ դարձյալ չհետաքրքրեց իր փաստաբանին պահանջող կալանավորին:
Այնուհետ Արթուր Այվազյանը ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին և դրա համար 4 տարբեր պատճառներ կան: «Դուք ենթակա ենք ինքնաբացարկի, դուք կատարում եք քաղաքական պատվեր»,- հայտարարեց կալանավորը:
Եվ երբ դատավորը հակադրվեց, թե դատարանը ոչ մի պատվեր էլ չի կատարում, Մալախը բացականչեց` ապացույցներ շատ կան: Վերջինիս անչափ զայրանում էր, երբ իրեն անվանում էին կալանավոր, նա ասում էր, որ ինքը քաղբանտարկյալ է: Նա հայտարարեց, որ ինքը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, քանի որ ինքն ու Սերժ Սարգսյանը , Աղվան Հովսեփյանը, ով իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում , չեն կարող ունենալ մեկ ընդհանուր աշխարհագրական հայրենիք: Ամբաստանյալը այդպես էլ չհիմնավորեց , թե ինչու է բացարկ հայտնում դատավորին, նույն միտքը մի քանի անգամ կրկնելով` ասաց. «Ես ձեզ պարզ, ոսկեղենիկ հայերենով բացատրում եմ, իսկ դուք չեք լսում»: Նա հաճախակի էր մեջբերում անում օրենսգրքերից, ՀՀ սահմանադրությունից: Նա մինչև վերջ պնդում էր, որ դատական նիստը պիտի հետաձգվի առանց Հայկ Ալումյանի մասնակցության, սակայն դատարանը որոշեց մերժել նրա բողոքը, որին կալանավորը արձագանքեց ծափարահարություններով` «Կեցցե ՀՀ անկախ դատարանը»:
Նշենք, որ այս բողոքը մեկ անգամ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վերջինս հասեցագրել է վարչական դատարանին, վարչական դատարանն էլ իր հերթին դարձյալ ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, դատական նիստի կարճաժակետ ընդմիջումից և վերսկսումից հետո , դատարանի կարգադրիչները բախման մեջ մտան լրագրողների հետ` չթույլատրելով ձայնագիչները տեղադրել կալանավորի դիմաց: Եվ երբ լրագրողները բողոքեցին դատավորին, այնուհետ որոշեցին այս մասին տեղյակ պահել դատարանի նախագահին ` իրենց աշխատանքը խոչընդոտելու համար, նոր միայն պարզաբանեցին, որ սա կատարում են անվտանգության նկատառումներից ելնելով. հնարավոր է կալանավորը պահի տակ վերցնի լրագրողական սարքերը ու շպրտի դատավորի ուղղությամբ:
Արթուր Այվազյանը 5 րոպեանոց ընդմիջման ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, որ ինքը քաղբանտարկյալ է և մեղադրվում է Հոկտեմբերի 27-ի գործով տեղեկություններ փոխանցելու մեջ: Նա, վկայակոչելով Դավիթ Շահնազարյանին, ասաց, որ այս երկրում քաղաքական պատվերով նստածները ազատվում են միայն քաղաքական պատվերով: Վերջում կալանավորը իր զորակցությունը հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանին`որպես արդարության համար մարտնչող մարդու:
Հ.Գ. Նյութը հրապարակվում է aravot.am -ից ուղղակի մեջբերմամբ, սակայն, մեկ շտկում՝ դատապարտյալի մականունը, որ թե Մալախ է, այլ Մանախ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.