«Հայկական Վարկած»-ին են դիմել Իսակովի 27 հասցեի բնակիչները, որոնց չի բավարարել Երևանի քաղաքապետարանի պատասխանը:
Նամակը և քաղաքապետարանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ, հուսալով, որ իրավասու ատյանները կգտնեն ամենաարդյունավետ տարբերակը.
«2012 թվականի դեկտեմբերի 13-ին, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 27 հասցեի շրջակայքում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով մահացել է 1984 թվականին ծնված Արմինե Սարգսի Հակոբյանը: Հարկ ենք համարում նշել, որ ճանապարհի տվյալ հատվածում վրաերթերը կրում են պարբերական բնույթ, որի հետևանքով մահանում են մարդիկ: Մասնավորապես, վերջին երկու տարում մահացել են 4 հոգի, որից 2-ը հանդիսացել են վերոգրյալ հասցեի բնակիչներ: Եղել են նաև վրաերթեր, որի արդյունքում, բարեբախտաբար, չեն մահացել:
Հարկ ենք համարում նշել նաև, որ տվյալ հասցեում բնակվում են շուրջ 100 բնակիչներ, որոնք ամեն օր ստիպված են անցնել ճանապարհի երթևեկելի հատվածով, քանի որ մոտակայքում չկա վերգետնյա կամ ստորգետնյա որևէ անցում, որպեսզի մարդիկ ապահով անցնեն ճանապարհի մյուս կողմը: Բնակիչների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները և ծերերը, որոնց համար ճանապարհի անցումը դառնում է ավելի դժվարին խնդիր: Այս հատվածում է գտնվում նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2-րդ մուտքը, որից և հիմնականում օգտվում են կրթահամալիրի ուսանողները և աշխատողները:
Ճանապարհի անցման խնդիրն ավելի է բարդանում, քանի որ տվյալ տարածքում ավտոմեքենաների համար թույլատրելի արագությունը սահմանված է 70կմ/ժ:
Նկատի ուենալով ՀՀ Սահամանադրության 11.3-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, և 15-րդ հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, խնդրում ենք ձեռնարկել միջոցառումներ հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար:
Որպես խնդրի լուծման տարբերակներ՝ առաջարկում ենք վերգետնյա կամ ստորգետնյա անցումի կառուցումը: Հարկ ենք համարում նշել նաև, որ շատ երկրներում նմանատիպ հատվածներում տեղադրվում են լուսացույցեր (cветофор), և մարդիկ ճանապարհի անցման անհրաժեշտության դեպքում սեղմում են համապատասխան սեղմակը, որի արդյունքում որոշ ժամանակահատված ավտոմեքենաների համար վառվում է կարմիր լույսը և մարդիկ կարողանում են ապահով անցնել:
Հ.Վ. Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ սովորական լուսացույցի առկայությունը, կամ թույլատրելի արագության կրճատումը ևս կարող է հարցի լուծում լինել:
Երևանի քաղաքապետարան
Ծ. Իսակովի պողոտա հ.27 հասցեի բնակիչներին
ՀՀ նախագահին ուղղված Ձեր դիմումի կապակցությամբ, կապված Ծովակալ Իսակովի պողոտայում (Ծ. Իսակովի հ. 27 հասցեին հարող ճանապարհահատված) հետիոտների անվտանգ երթևեկի խնդրի հետ, հայտնում ենք, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների մասնագետների կողմից ուսումնասիրվել է բարձրացված հարցը և պարզվել, որ նշված ճանապարհահատվածից հետիոտն մատչելիության սահմաններում՝ շուրջ 300մ հեռավորությամբ առկա է նորակառույց վերգետնյա անցում, որի մոտ սահմանվել են հասարակական տրանսպորտի կանգառի տեղեր:
Միաժամանակ հայտնում ենք, որ մայրաքաղաքում դադարեցվել են հետիոտնի կառավարմամբ (որպես Ձեր կողմից առաջարկվող այլընտրանքային տարբրակ) լուսացույցների կիրառումը, հաշվի առնելով, որ նմանատիպ լուսացույցների կարմիր ազդանշանի անակնկալ միանալու դեպքում, վարորդները շատ հաճախ խուճապի են մատնվում և կատարում իրավիճակին ոչ համարժեք գործողություններ:
Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.