Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է Радио Голос России-ն՝ հաղորդելով հանդիպման մանրամասները: Նշվում է, որ Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
«Դա համոզիչ հաղթանակ է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին և Ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնք դրել էիք Ձեր առաջ նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասել է Պուտինը:
Շնորհակալություն հայտնելով՝ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան օրինաչափ է համարել:
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դրանով ամեն ինչ ասված է», — ընդգծել է ՀՀ նախագահը:
Ըստ աղբյուրի՝ Սերժ Սարգսյանը ռուս գործընկերոջը հրավիրել է պետական այցով լինել Հայաստանում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկու երկրների նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր և արձանագրել դրանց դրական զարգացումը:
«Մեր հարաբերությունները բարեհաջող են զարգանում, չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բարդություններին: Ռուսաստանը վստահորեն շարունակում է պահպանել առաջատարությունը Հայաստանի արտաքին տնտեսական գործընկերների ցուցակում, ինչպես նաև՝ կուտակված ներդրումների ծավալով (3 մլրդ դոլար — РИА Новости)», — նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով՝ գերազանցելով 1,2 մլրդ ԱՄՆ դոլարը:
«Ռուսաստանում շատ հայեր են ապրում, նրանք շատ պարկեշտ են, մեր երկրի աշխատող քաղաքացիներն են, և դա լրացուցիչ պոտենցիալ է, որը միավորում է մեզ», — նշել է ՌԴ նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է ռազմական համագործակցության ոլորտում առաջընթացը՝ նշելով, որ Երևանում բարձր են գնահատել այն փաստը, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան էր այցելել Հայոց բանակի օրը:
Նույն առիթով РИА Новости-ն հայտնում է, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է «բացառիկ արդյունքները՝ քաղաքականության, տնտեսության, ռազմական համագործակցության ոլորտներում, հումանիտար և ինտեգրման գործընթացներում»:
«Համաձայն եմ, որ առաջընթաց կա նաև տնտեսության մեջ: Մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը», — նշել է ՀՀ նախագահը:
Tert.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.