2013թ.-ի փետրվարից ռուսական НТВ հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում «Երկաթյա կանայք» քաղաքական թոք-շոուն, որը վարում են վրացական ծագում ունեցող Թինա Կանդելակին և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Lenta.ru-ն Մարգարիտա Սիմոնյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչո՞ւ եթերում նա անգամ չի փորձում լինել անկողմնակալ և անաչառ։
RT- ի գլխավոր խմբագիրը վստահ է, որ ռուսական հեռուստաընկերությունը պետք է կողմնորոշվի դեպի ամերիկյանը, որտեղ հեռուստահաղորդավարը վաղուց արդեն ֆուտբոլային մրցավարի դեր չի խաղում, այլ մնում է սեփական տեսակետին։
Սիմոնյանը հրաժարվել է Russia Today-ն անվանել քարոզչական ալիք, չնայած, որ գումար է ստանում ռուսական բյուջեից, և ցանկանում է ԱՄՆ-ում ձևավորել այլընտրանքային տեղեկատվական օրակարգ։ «Մենք տեսակետ ենք տալիս, այլընտրանքային հիմնուղի, և միայն դրա հաշվին լսարան ենք ձեռք բերում»,-բացատրում է Սիմոնյանը։
RT-ն ԱՄՆ-ում դիտում են ձախերը և համակարգի հետ պայքարողները։
Սիմոնյանի խոսքով՝ այդ ռեսուրսը Ռուսաստանը պետք է օգտագործի հաջորդ տեղեկատվական պատերազմի ընթացքում, որպեսզի չպարտվի այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2008թ.-ին՝ Հարավային Օսիայի իրադարձությունների ժամանակ։
Անդրադառնալով «Երկաթյա կանայք» հաղորդմանը՝ Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ առաջին եթերից այնքան էլ գոհ չէ և չի գնահատում այն և միայն НТВ-ի ղեկավարությունը գիտի, թե ինչ հաղորդում է ցանկանում։ «Ինձ թվում է, մենք պարտավոր ենք վերցնել բանավիճային նյութեր։ Այդ պատճառով էլ ինձ առաջին հաղորդման թեման անհաջող է թվում։ Ինչպիսի՞ բանավեճ կարելի է կառուցել Չելյաբինսկում ընկած երկնաքարի մասին։ Այդ պատճառով էլ հաղորդումն ավելի նման էր ամփոփ լրատվական ծրագրի։ Մենք արդեն գնում ենք սուր, բանավիճային քաղաքական թոք-շոու ստեղծելու ձևաչափով։ Համապատասխանաբար, թեմաները, ինձ թվում է, պետք է լինեն կոնֆլիկտային, այնպիսիք, որ ներկայացնեն հանրության տարբեր կողմերի տեսակետները»,-ասել է Մարգարիտա Սիմոնյանը։
Այդ առումով երկրորդ հաղորդումը (նվիրված Պետդումայից պատգամավոր Վլադիմիր Պեխտինի հեռանալուն) նա ավելի լավն է համարում, քանի որ այնտեղ կար՝ ինչի մասին և ում հետ բանավիճել։
Լրագրողի դիտարկմանը, թե հաղորդման ընթացքում պետք է «հարձակվել» բոլոր հյուրերի վրա, այլ ոչ թե նրանց, ով դուր չի գալիս, Սիմոնյանը պատասխանել է. «Հաղորդավարն ունի իր կարծիքը, և պետք է հարձակվի նրանց վրա, որոնց տեսակետները տարբերվում են իր անձնականից։ Եկեք անենք այն, ինչ ցանկանում է լսարանը,այլ ոչ թե այն, ինչ սովորեցրել են ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասագրքերում՝ տասնյակ տարիներ առաջ»։
Խոսելով ժուռնալիստիկայի գործառույթների մասին՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ իր մոտ տպավորություն է ձևավորվել, որ լրագրողի գործառույթները լսարանին լուր հաղորդելն է։
«Իսկ իշխանությանը քննադատել կամ աջակցելը համապատասխան հասարակական և քաղաքական կազմակերպությունների գործն է։ Եթե լրատվամիջոցը կարծում է, որ իշխանությունն անում է ինչ-որ բան, որը պետք է քննադատել, թող քննադատի։ Եթե կարծում եք, որ տեղի է ունենում մի բան, որը վատ չէր լինի, եթե գովաբանեիք, ապա պետք է գովեք։ Չպետք է հեռուստաընկերությունը հետևի լսարանի հետաքրքրություններին, այն է՝ պետք է բարձրացնի հեռուստադիտողի միջին մակարդակը»,-ասել է նա։
Անդրադառնալով լրագրության մյուս գործառույթներին, մասնավորապես դրա կրթադաստիարակչական ֆունկցիային, Սիմոնյանն ասել է. «Եթե դուք կարծում եք, որ ժուռնալիստիկան, ինչպես Խորհրդային Միությունում, պետք է մարդկանց դաստիարակի, ինչպես դպրոցում, սովորեցնի ինչ- որ բան, ճաշակ ձևավորի, ապա նշանակում է, որ լրագրողները, ովքեր ձեր սկզբունքներով են առաջնորդվում, պետք է աշխատեն այն լրատվամիջոցներում, որոնք հենց դրանով են զբաղվում, այլ ոչ լայն լսարանի հետ։ Ես, օրինակ, չէի ցանկանա վերադառնալ այն ժամանակներ, երբ ժողովրդի հիմնական զանգվածի փոխարեն վճռում էին, թե ինչ կարելի է նայել, իսկ ինչն է հիմար և ճաշակ փչացնող»։
Հարցին, թե առհասարակ ինչո՞ւ է Russia Today-ի աշխատանքից բացի նաև ցանկացել աշխատել НТВ-ում, կամ ինչո՞ւ է սյունակներ գրում այլ լրատվամիջոցների համար, Սիմոնյանը պատասխանել է. «Ես, իհարկե, ստանում եմ լավ աշխատավարձ, բայց ոչ այնպիսին, որն ինձ թույլ կտար չմտածել գումարի մասին։ Ես կյանքում երբեք կաշառք կամ «ատկատ» չեմ վերցրել, ես ունեմ մեծ հայկական ընտանիք, որի մեծ մասն աղքատ է, ունեմ տուն, որ գնել եմ հիփոթեքով, այդ պատճառով էլ ոչ մի հետաքրքիր և բարձր վարձատրվող աշխատանքից, որն իմ սկզբունքներին դեմ չէ, չեմ հրաժարվում։ Ես նաև գիշերները սցենարներ եմ գրում»։
Մարգարիտա Սիմոնյանն անկեղծացել է՝ նշելով, որ ինքը չի սիրում գտնվել հանրության ուշադրության կենտրոնում։
«Դուք կարող եք չհավատալ, բայց ես ինձ չեմ սիրում եթերում։ Հեռուսատաընկերությունում հայտնվել եմ շատ պատահական՝ 18 տարեկանում։ Ինձ աշխատանք էր պետք ճգնաժամից դուրս գալու համար, երբ անգամ ուտելու ոչինչ չունես։ Իսկ ես ցանկանում էի գրող լինել և տպագիր մամուլի լրագրող։ Ես հաջող թղթակից էի, ինձ սկսեցին ճանաչել փողոցում։ Սակայն դա այնքան էլ հաճելի չէր ինձ»,-ասել է նա։
Սիմոնյանը նշել է, որ ինքը չի դիմահարդարվում, մազերը չի հարդարում, աշխատանքի է գալիս պարզ հագուստով։ «Ես իրական կյանքում չեմ կրում բոլոր այն հագուստները, որոնք կրում եմ НТВ-ում։ Ես բոլորովին այլ մարդ եմ, ես այս բոլորը չեմ սիրում։ Սակայն եթե ինձ առաջարկեն համարժեք գումար այլ աշխատանքի համար, ես անշուշտ կզբաղվեի այլ գործով։ Բայց առաջարկություն չեղավ։ Ես հասկանում եմ, որ այս ամենին կարելի է չհավատալ, և ես ձեզ հասկանում եմ, եթե չեք հավատում։ Բայց այդպես է ստացվել։ Այլ մասնագիտություն ես չգիտեի ու չգիտեմ, եթե 18 տարեկանից զբաղվում եմ սրանով։ Եթե իմանայի, ապա մեծ հաճույքով կօգտագործեի։ Առնվազն ես չէի ունենա այդ բարդույթները, որոնք ունեմ այժմ։ Ես, օրինակ, իմ եթերները երբեք չեմ դիտում։ Իմ ընտանիքը նստում է ինձ դիտելու, սակայն ես ականջակալներ եմ դնում, որպեսզի չլսեմ։ Ինձ հաճելի չէ»,-ասել է նա։
Լրագրողը նաև նշել է, որ եթե իրեն նույն պայմաններն առաջարկեին, ապա ինքը կնախընտրեր գրքեր գրել։
Tert.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.