Լրանում է քո ծննդյան 54-րդ տարեդարձը: Այս հիշարժան օրը` մարտի 5-ին, մենք` «Հայոց Արծիվներս», բարձրանալու ենք «Եռաբլուր»` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու արժանավոր առաջնորդիդ հիշատակին:
Մեր ժողովրդի օրհասական օրերին քո անհատական նկարագրով դու շաղկապեցիր մեր նոր պայքարի հավաքականությունը` անպարտելիության ուժ ներարկելով բազմաչարչար մեր ժողովրդի իրական երազանքին:
Երասխից մինչև հաղթական Շուշի դու անցար հայրենատեր երկրապահից մինչև աննահանջ հրամանատարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու «Երկրապահ» կամավորական միության նախագահի, ազգային անվտանգության և ներքին գործերի պետնախարարի և Հայաստանի Հանրապետության վարչապետի դժվարին, սակայն աղետալի երկրաշարժ ու պատերազմ տեսած երկրի համար անչափ կարևոր ու պատասխանատու աշխատանքների բովով` անառիկ ու հպարտ պահելով հայի քո տեսակին վստահված նոր հաղթանակների Հայաստանը:
Քո անանձնական նվիրումը հայոց պետականությանն ու հայոց բանակին հայահավաքականության Վազգեն Սարգսյանի ձեռագիրն էր, որ մնաց սերունդների մեջ` որպես ազգային դիմադրության խորհրդանիշ:
Հայրենի հողը միշտ էլ փորձությունների պահին պատանդ է պահում իր քաջ զավակներին, որպեսզի մենք` երկրի ու ժողովրդի հանդեպ ապագա պատասխանատուներս, մեր ոտքը զգույշ դնենք հողին: Քո թողած արժանի ժառանգությանը լիիրավ տեր կանգնելու նպատակով մենք` «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության անդամներս, «Եռաբլուր» պանթեոնում որպես հիմնավոր գործի նախասկիզբ` մեր առաջին երդումով ծնրադրեցինք քաջերիդ արյունով ու հոգով շաղախված հիշատակի առաջ:
Փա~ռք ու պատիվ մեր ժողովրդին, որի զավակները արյան գիր ունեն:
Փա~ռք քեզ, հայո´ց Սպարապետ:
Շնորհավո´ր ծնունդդ, Վազգեն Սպարապետ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
Կազմակերպության Նախագահություն
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.