Մեր տեղեկություններով, վերջին շրջանում բավականին լավ շախմատային պարտիաներ ցուցանած Սերժ Սարգսյանն այս ընտրություններում «պրոսշչյոտ» է թույլ տվել. մի քանի ուղղություններով.
ա) Դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա անչափ շատ էր «ուռացրել» Ժառանգությանը. ըստ լավատեղյակների` ընտրությունների վերջին ժամերին՝ Ժառանգության ակտիվում գրանցելով ահագին ձայներ: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` անվերջ զգուշացումներ, որ պետք չէ Րաֆֆիի նկատմամբ նման ստնտու վերաբերմունք դրսևորել, արժանացել էր անտարբերության:
բ) Քանի որ խաղից դուրս եկել ու «մարաղ» էին մտել ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, իշխանությունները, նախընտրական առաջին փուլում ռելաքսի մեջ էին հայտնվել` մտածելով, որ խորհրդարանական ընտրություններին մի կերպ վեց տոկոս ստացած «Ժառանգությանը» էլի պետք է օգնել, որ այս անգամ էլ պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնի և շնորհավորի հաղթած թեկնածուին` Սերժ Սարգսյանին, նոր մշակույթ ներմուծելով հայաստանյան քաղաքական դաշտ:
Ու, քանի որ դրսի փողերով ապրող ու վաղուց արդեն գործազուրկ Րաֆֆուն հայ հանրությունն առանձնապես լավ չի ճանաչում, ՀՀԿ ռեսուրսը սկզբնական շրջանում կրկին դրվել էր Րաֆֆու «տակ»:
գ) Ինչից էլ օգտվել էր «կոնկուրենտ» ֆիրման: Մեր հստակ տեղեկություններով` ՀՅԴ, ԲՀԿ-ի մեծ մասը, ՀԱԿ-ը լծված են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների անձնուրաց պաշտպանության` թե հանձնաժողովներում, թե թաղերում:
դ) Առիթից օգտվել են նաև ՀՀԿ բարձրաստիճան և տեղական «աբիժնիկ» չինովնիկները` Վադան Ղուկասյանի և այլոց դեմքով, ու խաղը «շրջել»` դեպ իրենց, որպեսզի ՀՀԿ-ին ցույց տան ու հասկացնեն, թե ովքեր են իրենք, և ինչ է լինում, երբ «չկան իրենք»:
ե) Խաղի բաղակացուցիչ են եղել նաև հայրենի օլիգարխները, որոնք մեծ վախ ունեին ոչ միայն «Կարֆուրից», այլև` այն հեռանկարից, որ «մաքուր-սանիտարական» ընտրություններով ընտրված Սերժ Սարգսյանը կփորձի ազատվել թե մոնոպոլիաներից, թե քաղաքականությանը սերտաճած օլիգարխներից` բաժանիր, որ տիրես սկզբունքի կիրառմամբ: Եվ որպեսզի թուլացնեն վերջինիս «մախը», «մախ» էին հաղորդել Րաֆֆի Հովհաննիսյանին:
զ) Խաղին «մախ» էին տվել նաև արտաքաղաքական խաղացողները, որոնց նույնպես ձեռտու չէր Սերժ Սարգսյան — ուժեղ նախագահը. առջևում տարածաշրջանային կաևորագույն զարգացումներ են, և թույլ տալ, որ Հայաստանի նախագահը, անկախ նրանից, ով է նա, դառնա ինքնուրույն խաղացող, չէր կարող մտնել գեոխաղացողներից և ոչ մեկի ծրագրի մեջ:
Ոչ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ոչ էլ մեր թանկ պորտնյոր` Ամերիկայի:
Վահե Հովսեփյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.