Ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբացման նախադեպ. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված «Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության կողմից թերևս առաջին անգամ նման պահանջ դրվեց:
Բանն այն է, որ մեզանում դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում: Սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական «կենսագրության» մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման նախադեպ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ դատական սխալների հավանականությանը, դրա պատճառներին ու հետևանքներին, ցմահ դատապարտյալների գործերի վերաբացման խոչընդոտներին: Իրավապաշտպանը համեմատականորեն ներկայացրեց միջազգային փորձը ցմահ դատապարտյալների պահման պայմանների, գործերի վերանայման ինստիտուտների առումով: Համեմատության համար նա բերեց Սլովենիայի օրինակը. «Սլովենիան գրեթե Հայաստանի չափ բնակչություն ունի, սակայն այնտեղ ցմահ դատապարտյալներն ընդամենը 6-ն են, իսկ մեզանում մոտենում ենք արդեն 100-ի: Անշուշտ, այս թիվը մտահոգիչ է»,-նշեց Ավետիք Իշխանյանը` ստեղծված իրավիճակը պայմանավորելով դատական, իրավական համակարգերի անկատարությամբ:
Դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ զարգացած երկրներում, որտեղ պարբերաբար կատարելագործվում է դատական համակարգը: Արդյունքում վերաբացվում են տասնյակ գործեր: Քննարկման ժամանակ ցուցադրված կարճ ֆիլմում ներկայացվեցին կոնկրետ դեպքեր, մարդկային ճակատագրեր: Գործերի վերաբացմամբ նրանք անմեղ են ճանաչվել:
Գործիքներից մեկն, ի դեպ, Հայաստանում չկիրառվող ԴՆԹ թեսթն է, որը, ինչպես նշեց ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցներով կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանն, իր համար անընդունելի ու անհասկանալի է: Վերջինիս խոսքով, մեզանում պատկերն այնքան էլ վատ չէ, ինչպես նշում են մարդիկ. «Դատապարտյալները երեք անգամ սնվում են, երկարատև տեսակցության սենյակ կա: Իսկ երկրներ կան, որ բանտում ցմահ դատապարտյալը 6 ամիս չի ապրում: Նշանակում է մեր մոտ լավ ա, որ 20 տարվա ցմահական ունենք»,- պարծենում էր Ալեքսան Մուրադյանը:
Ազատազրկումն է պատիժ, և ո՛չ պայմանները
Ի պատասխան դատախազ Ալեքսան Մուրադյանի դիրքորոշման` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց հենց ցմահ ազատազրկման դատապարտվածների կողմից կազմված զեկույցը: Այստեղ, ի դեպ, նշված էին իրենց մտահոգող բոլոր խնդիրները: Որպես ամենակարևոր խնդիր` նրանք առանձնացրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա անմարդկային պայմանները` շեշտելով, որ կուզենային տեղափոխվել այլ` միայն ցմահ դատապարտված անձանց համար նախատեսված հիմնարկ: Զեկույցում առանձնացված է նաև կարգով սահմանված զբոսանքների գրաֆիկի խախտումը:
«Անկախ Հայաստանի առաջին մահապատժի դատապարտված անձը` Մանուկ Սեմիրջյանը /1991 թ./ չորս անգամ ստամոքսի վիրահատություն է տարել, նրան անհրաժեշտ է դիետիկ սնունդ»,- նշեց Սեմիրջյանի փաստաբան Նարինե Ռշտունին` փաստելով, որ քրեակատարողականում դա գործնականում անհնար է:
Մեղմացնո՞ղ, թե՞ խստացնող օրենք
Ըստ բանախոսների, գործերի վերանայման հնարավորություն կարող է տալ Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունը, ըստ որի մինչ այս գործող առավելագույն համարվող 15 տարի պատժաչափը փոխարինվել է 20 տարով: «Բոլորովին վերջերս` մայինսի 25 –ին ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին նախագիծը ցմահ դատապարտյալների մասով միանշանակ մեղմացում է: Եվ քանի որ մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, ուստի գործերի վերանայում պիտի հետևի այս պրոցեսին»,- ընդգծեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
Գործերի վերանայման տրամաբանությունը փաստաբանի դիտարկմամբ հետևյալն է. «Եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 42-ը նախկին մահապարտներն են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16,17…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափը, ինչպես որ նախատեսում է ներկայիս օրենքը: Հետևաբար այն մեղմացում է»,-արձանագրեց փասաբանը:
Հասարակական հնչեղություն`Մհեր Ենոքյանի գործով
Քննարկմանը մեկ գործի՝ 1996 թ–ին մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ–ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի օրինակով ներկայացվեցին գործերի վերանայման խոչընդոտները:
Ենոքյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը ներկայացրեց գործի բացերը: Այսպես բժիշկների ընտանիքի զավակ 20–ամյա Մհեր Ենոքյանը մեղադրվել է համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ։ Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ տվել է միևնույն ցուցմունքը, ըստ որի փորձել է փրկել ընկերոջ կյանքը։ Մինչդեռ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի վերջին և փոփոխված ցուցմունքը, համաձայն որի սպանությունն ունեցել է կազմակերպված և շահադտական բնույթ, դատարանի կողմից համարվել է արժանահավատ։ Հարությունյանն ընդունել է մեղքը, դատապարտվել 15 տարվա անազատության, ժամկետը լրանում է մոտ ժամանակներս, իսկ Ենոքյանի ճակատագիրը դարձյալ մնում է անորոշ։ Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը գործի վերանայման, արդարության վերականգնման խնդրանքով այս 15 տարիներին դիմել են բազմաթիվ ատյանների, ՀՀ բոլոր երեք նախագահներին: Չստանալով գործի վերաբացման հնարավորություն` Մհեր Ենոքյանը 2 անգամ դիմել է փախուստի բանտերից /2004 և 2009 թթ./: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ՝ չի կատարել ոչ մի հանցավոր արարք: Ենոքյանը ստեղծագործում է. գրում պատմվածքներ, նկարում, վարում բլոգ Ռադիո Վանում: Ի դեպ, ռադիո Վանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը պատրաստակամություն հայտնեց համակարգիչ կամ էլեկտրոնային գիրք նվիրել իրենց ռադիոյի բլոգերին, սակայն ՔԿՎ-ից ու Արդարադատության նախարարությունից հրավիրված ներկայացուցիչներ չկային, ուստի սպառիչ պատասխան այդպես էլ չհնչեց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեից Մհեր Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ մեկ շաբաթ անց արդեն, ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրի վիճարկման հայցով դիմելու են դատարան:
Իսկ ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող հասարակական նախաձեռնող խմբի անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանը տեղեկացրեց ներկաներին, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրով 14 մտավորականներ ու 9 հասարակական կազմակերպություներ արդեն իսկ դիմել են ՀՀ նախագահին:
Ենոքյանի մայրը` մանկաբույժ Վարդուհի Օհանյանը նշեց, որ հարյուր ցմահ դատապարտվածների թվին պետք է ավելացնել ևս մի քանի 100 մարդ, քանի որ դատապարտված են նաև նրանց հարազատները` թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, և թե՛ ֆինանսապես:
Լրագրող Զարուհի Մեջլումյանը նշեց, որ հեղինակել է Մհեր Ենոքյանի մասին պատմող ֆիլմ: Նկարահանումներն արդեն 80 տոկոսով ավարտված են, սակայն ՔԿՎ-ից արդեն 3-րդ անգամ ստացվում է «Նուբարաշեն» ՔԿՀ մտնելու և Ենոքյանին տեսաձայնագրելու մերժում: Պատճառաբանությունը հետևյալն է` բանտում բավարար աշխատուժ չկա: Մինչդեռ անգամ 10 տարի առաջ նման փորձեր եղել են, և ցմահ դատապարտյալները խոսել են տեսախցիկների առաջ:
Ամփոփում
Քննարկման վերջում մասնակիցները ստորագրեցին մի հայտարարություն, որը կոչ է՝ ՀՀ իշխանության ուշադրությունը բևեռելու ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին, մասնավորապես նպաստել, պարարտ հող ստեղծել, որպեսզի ձևավորվի նրանց գործերի վերաբացման նախադեպի ինստիտուտ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միայն վերջին տասը տարում ԱՄՆ-ում ԴՆԹ թեսթի, ինչպես նաև գործերի վերաբացման արդյունքում ազատություն է ստացել 260 դատապարտյալ, որոնցից 170-ը դատապարտված է եղել մահապատժի: Քիչ չեն դեպքերը, երբ 20 տարի անազատության մեջ գտնվող անձը, ով դատապարտվել էր վկաների ցուցմունքների հիման վրա, գործի վերաբացմամբ ճանաչվել է բացառապես անմեղ։
Հայաստանում կա 99 ցմահ ազատազրկման դատատապարտյալ, որոնցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտված անձինք են: Բնականաբար, այս գործերը քննվել են 1991- 2003 թթ.-ը` նորանկախ Հայաստանի գոյության առաջին տասնամյակում, և հատկապես այդ շրջանում խուսափել դատական բացերից ու սխալներից՝ գործնականում խիստ անհավանական էր: Սակայն այսօր էլ մեզանում որպես գործիք չի կիրառվում ո՛չ ԴՆԹ թեսթը, ո՛չ գործերի վերաբացման այլ տարբերակ»։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.